...Մեղա, մեղա Խուստուփին

30.07.2013 15:30
2484

Աժ պատգամավոր Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո N38 ընտրատարածքում շուտով Աժ պատգամավորի լրացուցիչ ընտրություն կլինի: Թեկնածուները դեռ չեն առաջադրվել, հետեւաբար այսօր հնչեցրած կարծիքներն ու դիտարկումներն առավել անաչառ կլինեն:

Ընտրական գործընթացը (գոնե հասարակ քաղաքացիների համար) կարող է նաեւ անկանխատեսելի լինել, ինչը թույլ է տալիս ենթադրել հանրության մեջ վերջին շրջանում տեղի ունեցող որոշ զարգացումներ: Միաժամանակ, կարծիքներ կան, որ ժողովրդի մեջ չկա ոգեւորություն, չկա հավատ ընտրությունների հանդեպ. կեցությունը, սոցիալական խնդիրներն այնպես են տրորել, ընկճել մարդկանց, որ նրանք դարձել են անտարբեր ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության հանդեպ:

Մի՞թե դա իրողություն է. եթե այո, ապա վտանգավոր, քայքայիչ եւ կործանարար իրողություն է հենց հասարակության համար: Մարդը` հասարակության բջիջը, ապրում է, երբ հավատում է, սպասում մի բանի, երբ սիրում է կամ ատում, իսկ երբ անտարբեր է եւ անհավատ, ապա ողջ է սոսկ ֆիզիկապես:

Այնուհանդերձ, մարդկանց մեջ ծագում են հարցեր, որոնք հազվադեպ են բարձրաձայնվում, առավել հազվադեպ` պատասխան գտնում:

Ի՞նչ է տալիս ժողովրդին մեծամասնական ընտրակարգը: Արժե՞ որեւէ հույս կապել պատգամավորի հետ: Կապ ունի՞ արդյոք պատգամավորն ընտրողներիս հետ: Որքանո՞վ են կայացել ընտրությունների արդյունքում ձեւավորված մարմինները, կառույցները, խորհուրդները (սկսած դպրոցների աշակերտական խորհուրդներից մինչեւ…): Ի՞նչ պետք է փոխվի ընտրությունների մշակույթում: Ի՞նչ է ենթադրում թեկնածուի կուսակցական պատկանելությունը. փաստորեն ընտրվելու դեպքում Ազգային ժողովում նա պատկանելու է այս կամ այն խմբակցությանը, եւ եթե չհամապատասխանեն խմբակցության եւ իր ընտրողների շահերը, ո՞ւմ շահերի արտահայտողը կդառնա պատգամավորը, եւ ի՞նչ հետեւանքներ կբխեն դրանից: Նախքան ընտրությունները թեկնածուն կախվածություն է ունենում նախ` ընտրողներից, ապա` կուսակցությունից, իսկ ընտրվելուց հետո` միայն կուսակցությունից: Նման դեպքում ինչպե՞ս է վարվում խորագետ, հեռատես պատգամավորը:

Հարկ է հիշել, որ պատգամավորը պարտք ունի ընտրողների առաջ. նա պետք է պարբերաբար հանդիպի իր ընտրողներին, լսի նրանց ձայնը, տեղյակ լինի տարածաշրջանի խնդիրներին, փորձի հասցնել դրանք համապատասխան մարմիններին: Ցանկալի է, որ պատգամավորը տարածաշրջանում ունենա գրասենյակ, որ կապող օղակ կլինի եւ կկոորդինացնի աշխատանքներն ընտրատարածքում:

Իսկ մեր ընտրատարածքը բազում խնդիրներ ունի: Պատգամավորության թեկնածուն պիտի դրանց մասին տեղյակ լինի, ունենա ցանկություն եւ կարողություն դրանք լուծելու կամ դրանց մասին բարձրաձայնելու: Մի խոսքով` դա ծառայություն է, առաքելություն, պարտավորություն, որը ստանձնողը պետք է ունենա անսահման եռանդ, կորով, կամք, լինի գործի, պատվի եւ խղճի մարդ: Տարածաշրջանն ունի բնապահպանական խնդիր, որն այլեւս գոյության խնդիր է այստեղ ապրող մարդու համար: Օդը, ջուրը, հողն աղտոտված են, անտառները` նոսրացած, վայրի կենդանիները` գրեթե անհետացած, մարդկանց առողջությունը` վտանգված: Եթե Շահան Շահնուրն ազգի ուծացման եւ մայրենի լեզվի ու հավատքի մոռացության համար ասում է` մեղա, մեղա Արարատին, ապա հուսահատ կապանցուն այս վիճակի եւ հետեւանքների համար մնում է ասել` մեղա, մեղա Խուստուփին: Քաղաքը սնուցող երակը` գյուղը, մեռնում է (հատկապես լեռնային գյուղը), գյուղերի բնակչության մեծ մասը թոշակառու է. երիտասարդ ընտանիքները քաղաք են տեղափոխվում, գյուղում աշխատատեղեր գրեթե չկան, գյուղացին բերքի մեծ մասը կորցնում է, դպրոցները դեռ գոյատեւում են սակավաթիվ աշակերտներով, մանկապարտեզներ գրեթե չկան: Երիտասարդական քաղաքականության խնդիր կա: Բազում խոչընդոտներ կան երիտասարդների առջեւ` աշխատատեղ, կայացման խնդիր, ընտանիք կազմելու, բնակարանի, ընտանիքի գոյությունը պահպանելու… եւ որպես հետեւանք` արտագաղթ, այսինքն` կարոտ, նահանջ, ուծացում:
Մեղա, մեղա Խուստուփին:

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08