Մենահամերգ` նվիրված Կոմիտասին

25.10.2019 11:45
1328

Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս Լիաննա Ստեփանյանը ավանդույթ  է  դարձրել պարբերաբար մենահամերգով հանդես գալ կապանցի հանդիսականի առջեւ՝ հնչեցնելով հայ, ռուս, արեւմտաեւրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Քանի որ տարին կոմիտասյան էր, նա հոգու պարտք համարեց այս անգամվա մենահամերգը նվիրել միայն մեծ երգահանի ստեղծագործությունների կատարմանը: Կապանի արվեստի մանկական դպրոցի դահլիճում դաշնակահարուհին ներշնչանքով հնչեցրեց կոմիտասյան անմահ ստեղծագործությունները՝ «Չինար ես», «Ծիրանի ծառ», «Շողեր ջան»,  «Դլե յաման» եւ այլն:

Համերգին մասնակցություն ունեցավ Կապանի թիվ 1 եւ թիվ 2 երաժշտական դպրոցների վոկալի դասատու Հասմիկ Մարտիրոսյանը, ով կատարեց Կոմիտասի «Երկինքն ամպել ա», «Ալագյազ», «Խնկի ծառ», «Կաքավի երգը» ստեղծագործությունները (նվագակցող` Լիաննա Ստեփանյան):

Կոմիտասի թողած ժառանգությունից լիուլի օգտվել են հայ կոմպոզիտորները, կատարվեց Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», որ Կոմիտասի «Երանգի» պարի մեղեդու մշակումն է։ Որպես համերգի վերջին ակորդ դաշնակահարուհին կատարեց «Կռունկը» (մշակումը՝ Վիլլի Սարգսյանի):

Վերջում Լ. Ստեփանյանը ասաց. «Կոմիտասը մատնանշել է մեր հոգեւոր ինքնությունը, մեր ակունքները, մեր անցնելիք ճանապարհը, ուստի պարտավոր ենք ճիշտ քայլել այդ ճանապարհով, պահպանել մեր ազգային արժեքները եւ փոխանցել սերնդեսերունդ» եւ հիշեցրեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքերը. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը: Կոմիտաս Վարդապետը  սկիզբ է, որ վախճան չունի: Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի  նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյանս»:

Կապանի մանկական արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը իր խոսքում կարեւորեց այն փաստը, որ կրթօջախի դահլիճում եւս մի անգամ Կոմիտաս  է հնչում եւ շնորհակալագիր հանձնեց Լիաննա Ստեփանյանին` հոբելյանի առթիվ համերգ կազմակերպելու համար:

Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝

Մշակութային Սյունիք լրատվական պորտալ էջից 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34