Մենք դեռ կգնանք բոլոր այդ միություններում ստուգումներ կանենք. վարչապետին բարկացրեց ջրօգտագործողների միությունների բոյկոտի մասին հարցը

28.03.2019 12:58
876

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ ջրօգտագործողների միություններն ամենաշատը թալանված համակարգերից են: Վարչապետը խոստանում է ստուգումներ անցկացնել բոլոր այդ միություններում՝ չբացառելով համակարգը ոտքից գլուխ փոխելու տարբերակը:

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ խնդիրներ կան ոռոգման ջրի մատակարարման համակարգում՝ շեշտելով, որ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում 2018  թվականի կեսերից գրեթե դադարել է ոռոգման ջրամատակարարումը և սպասվելիք բանջարաբոստանային բերքի գրեթե 80 տոկոսը փչացել է: Նա նաև ընդգծեց, որ  ՋՕ-երը անցած տարվա ապրիլից աշխատավարձ չեն ստացել և բոյկոտում են ոռոգման սեզոնին նախապատրաստվելը՝ մինչև չստանան իրենց աշխատավարձերը:

Ի պատասխան ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ջրօգտագործողների ընկերությունները իրենց աշխատավարձերը ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա: «Այսինքն, տեսեք՝ կա ջրօգտագործող, այդ ջրօգտագործողը իր համար ստեղծել է միություն, ընտրել է ջրօգտագործողների միության նախագահ: Այսինքն՝ ջուր օգտագործողը ջրի համար վարձը վճարում է, այդ ջրօգտագործողների միությունը վարձը հավաքագրում է և ստանում է աշխատավարձ: Ի՞նչ է նշանակում բոյկոտում են: Ես երեկ տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործողների միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մեկ միլիարդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում՝ ամեն մեկը իր արածը և չարածը, իր գողացածը պե՞տք է գցի կառավարության վրա, ցույց անի, թե մենք աշխատավարձ չենք ստացել: Չեք աշխատել, չեք ստացել: Մենք դեռ կգնանք այդ բոլոր ջրօգտագործողների միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք, թե ով ինչքան է գողացել, և հետո չգաք ասեք, թե ջրօգտագործողների միություններին լցնում են բանտերը: Այս ի՞նչ սովորություն է՝  նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն վերջում գան ասեն աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի: Ինչի՞ պիտի կառավարությունը վճարի»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ  անցած տարվանից ասում են՝ կառավարությունը 10 միլիարդ դրամ հատկացնում է սուբվենցիոն ծրագրերի համար և առաջարկում է, որ համայնքները ծրագրեր ներկայացնեն ենթակառուցվածքների զարգացման համար: «Ես ասացի, որ մենք անցած տարի 10 միլիարդ դրամ հատկացրել ենք, կարողացել ենք ծախսել 1.6 միլիարդ դրամը, որովհետև համայնքները ի վիճակի չեն, կարողություններ չունեն, որպեսզի ծրագրեր ներկայացնեն: Մի տեղ մասնագիտական համապատասխան կարողություն չկա, մի տեղ չեն կարողանում բյուջեի միջոցները հավաքագրել, մի տեղ չեն կարողանում համայնքը կառավարել: Ես էլի եմ ասում՝ այդ հին դիսկուրսից դուրս եկեք, որ գալու եք ասեք, վայ, կառավարություն, ջրօգտագործողների միությունն աշխատավարձ չի ստանում, կառավարությունն էլ հիշի, որ ջրօգտագործողների միության շեֆն իրենց ընտրություն կեղծողն է, ոնց կլինի չստանա, հաջորդ ընտրությունները պարտվելու ենք, եկեք շուտ նրանց բերանը փակենք, որ նորից գնան մեզ համար ընտրություն կեղծեն: Չեն ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չեն կառավարում, ուրեմն այդ ամբողջ մենեջմենթին պետք է գործից հեռացնել և հետաքննել նրանց գործունեությունը, հասկանալ՝ ինչի համար աշխատավարձ չեն ստանում: Չեն ստանում, թող իրենց համապատասխան ղեկավարները դիմում գրեն ազատվեն, ուրեմն ի վիճակի չեն համակարգը կառավարել: Հերիք է արդեն: Ամենաշատ թալանված համակարգերից մեկն է ջրօգտագործողների միությունը: Մենք հերթով բոլորի հետևից կգնանք: Աշխատավարձ չեն ստանում, մտնենք դրանց պետերի տները, տեսնենք ոնց են ապրում, ինչ ավտոմեքենաներ են քշում»,- ասաց Փաշինյանը:

Արձագանքելով ՀՀ վարչապետի պատասխանին՝ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ընդգծեց, որ գյուղացիներին վերջին հաշվով չի հետաքրքրում ՋՕ-կառավարության հարաբերությունը, նրանց ավելի շատ հետաքրքրում է ոռոգման խնդիրը:

Վարչապետն էլ նկատեց՝ շատ վատ է, որ գյուղացուն չի հետաքրքրում, որովհետև այդ ջրօգտագործողների միության ղեկավարը հենց գյուղացիների ընտրած ջրօգտագործողների միության ղեկավարն է՝ դե յուրե առնվազն: «Միգուցե, այդ ջրօգտագործողների միության ղեկավարին նախկին կառավարությունը կամ Հանրապետականն է նշանակել, որ նա էլ գնա ընտրակաշառք բաժանի ջրի տեսքով. բա այդ պարտքերը ո՞նց են գոյացել: Դուք գիտեք ընտրակաշառքը միայն կանխիկ փողով ե՞ն տալիս: Ասում են՝ լավ էն ջրի պարտքը կջրենք կգնա: Բա ինչի՞ համար գյուղացուն սա չի հետաքրքրում: Շենքի բնակչին չի հետաքրքրում իր և համատիրության նախագահի հարաբերությունը: Ինքը չի մտածում՝ ի՞նչ կապ ունի կառավարությունը համատիրության նախագահի կամ ջրօգտագործողների միության հետ: Իրենց ընտրած ղեկավար մարմինն է, որ պետք է իրենց ջուր ապահովի: Բա իրենց թվում է, թե վարչապե՞տն է ջուր ապահովողը: Ջուր ապահովողը ջրիօգտագործողների միությունն է: Որևէ գյուղացի կամ որևէ սպառող գնացե՞լ  հարցրել է, որ ես ջուր չունեմ, քո ընկերությունն այդքան պարտք է, դու ո՞նց ես «Բռաբուսով» ման գալիս, որևէ մեկը հարցրե՞լ է: Կառավարության խնդիրն այդ է, մենք կգնանք և հերթով կհարցնենք»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև ջրովի և անջրդի հողերի հարկման հետ է կապված Սրբուհի Գրիգորյանի բարձրացրած խնդրին: Պատգամավորն ընդգծեց, որ  90-ականներից ի վեր շատ ջրովի հողեր դարձել են անջրդի, սակայն մինչ այսօր գյուղացիները դիտվում են որպես ջրովի հողերի սեփականատերեր և հարկվում են դրա տակ:

Ի պատասխան վարչապետը հարց հնչեցրեց՝ այդ գյուղացիները համայնքի ղեկավար չունե՞ն, այդ գյուղացիները իրենք չե՞ն ընտրել այդ համայնքի ղեկավարին, այդ համայնքի ղեկավարը չի կարողանո՞ւմ այդ հարցը բարձրացնի և լուծում տա:

Նրա խոսքով՝ նորից ամեն բան կառավարության վրա են գցում. «Պարոն վարչապետ, մեր գյուղապետարանի պատուհանը կոտրվել է, ի՞նչ է մտածում այդ մասին կառավարությունը: Կառավարությունը պատրաստ է ցանկացած փաստարկ քննարկել և լուծում տալ: Մեր սիրելի գյուղացիներին ես կոչ եմ անում մտածել՝ ովքեր են իրենց ընտրած գյուղապետերը, և ովքեր են իրենց ընտրած ջրօգտագործողների միության ղեկավարները: Իրենք, իհարկե, չեն ընտրել, նախկին կառավարությունը նշանակել է, բայց հիմա իրենք պետք է ընտրեն, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ներգրավել պրոցեսի մեջ կամ էլ այդ համակարգը ոտքից գլուխ պետք է փոխվի:

 armenpress.am

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58