Մեր սիրելի Առնոն

22.01.2020 22:55
1286

Հունվարի 22-ը  մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։  Նա ծնվել է 1921 թվականին՝ Երևանում: Ծանր հիվանդությունից հետո մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին: Առնո Բաբաջանյանի աճյունն ամփոփված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Մեր սիրելի Առնոն, նրան ճանաչելը երջանկություն էր․ այսպես են արտահայտվում մարդիկ, ովքեր կյանքում  երբևէ շփվել են Առնո Բաբաջանյանի հետ։

Երաժշտական  բացառիկ տաղանդը նրա մեջ դրսևորվել էր դեռ մանկության տարիներին: Մանկապարտեզի ավարտական խմբում  փոքրիկ Առնոյի լսողությունը ստուգել ու լրջորեն երաժշտությանը նվիրվելու խորհուրդ էր տվել անձամբ ինքը՝ Արամ Խաչատուրյանը:

Առնո Բաբաջանյանի երաժշտական կրթության ուղին սկսվել է  Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցից, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: 1948 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում:

Ստեղծագործական առաջին լուրջ հաջողությունը՝ «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգով, Պրահայում կայացած երիտասարդական միջազգային փառատոնում էր: Ավելի ուշ նրա երգերն արդեն հայտնի էին խորհրդային ողջ տարածքում:

Ստեղծագործում էր տարբեր ոճերում՝ պոպ, ջազ և դասական: «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,-խոստովանում էր Առնո Բաբաջանյանը:

«Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա». Խորհրդային ամենասիրված ֆիլմերից շատերում հնչում են Առնո Բաբաջանյանի երգերը: «Նա հսկա էր ոչ  միայն էստրադայում, այլև երաժշտության  մեջ ընդհանրապես, նաև փայլուն դաշնակահար էր, ամբողջությամբ տրված էր երաժշտությանը»,-ասում է Հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ  Երզնկյանը:

Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգը  1970-ականների սկզբին մեծ ճանաչում բերեց Ռաիսա Մկրտչյանին՝ դառնալով երիտասարդ երգչուհու այցեքարտը: «Ռաիսան այն երգչուհին է, ում կարելի է վստահել ցանկացած երգի կատարում և համոզված լինել, որ այն կհարստանա, նոր գույներ ձեռք կբերի»,-ասում էր Առնո Բաբաջանյանը: Նրա հետ համագործակցության շուրջ 25 տարիները երգչուհին այսօր հիշում է սիրով և կարոտով:

Առնո Բաբաջանյանը կյանքից հեռացավ 1983 թվականին՝ շարունակելով միլիոնավոր մարդկանց մեջ ապրել իր երաժշտությամբ և հիշողություններով: «Առնոն մեծ մարդասեր էր, կատակասեր, ամեն ինչում ձգտում էր առաջնության: Նարդի, շախմատ խաղալու մեջ անգամ ոչ մի զիջում չէր ընդունում: Տաղանդավոր էր ամեն ինչում»,-պատմում են մարդիկ, ովքեր բախտ են ունեցել շփվել նրա հետ:

hy.armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40