Մեծ ճակատամարտից առաջ. հետադարձ հայացք

05.12.2016 16:33
1965

2017թ. խորհրդարանական ընտրության նախապատրաստությունը, կարծեք, ակտիվ փուլ է թեւակոխում: Ամենակարեւորը՝ հանրության գերակշռող մասն աստիճանաբար գիտակցում է, որ ապրիլին ընտրվելիք Ազգային ժողովն է լինելու երկրի բարձրագույն իշխանության իրական կրողը: Ասել է թե՝ ապրիլյան ընտրությունը փաստորեն իր մեջ մեկտեղում է ե՛ւ ԱԺ-ի, ե՛ւ ՀՀ նախագահի ընտրությունները:

Թե այդ առիթով ինչ գործընթացներ են տեղի ունենում Սյունիքում, եւ ուժերի ինչպիսի դասավորություն է ուրվագծվում՝ կներկայացնենք պարբերաբար:

Այդ ամենից առաջ, սակայն, կուզենայինք մեկ անգամ եւս վերհիշել ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքները Սյունիքում, որոնք ընդհանուր եւ նախնական պատկերացում կտան քաղաքական ուժերի հնարավորությունների հարաբերակցության մասին:

ԱԺ վերջին ընտրությունը տեղի ունեցավ 2012թ. մայիսի 6-ին:

Սյունիքում քվեարկության մասնակցածների մոտ 60 տոկոսն արտահայտվեց հօգուտ ՀՀԿ-ի:

Ի դեպ, Սյունիքում էր քվեարկում մոտ 20 հազար զինվորական:

Մինչդեռ Կապանի եւ Սիսանի տարածաշրջաններում ՀՀԿ-ն (համամասնական ընտրակարգով) հավաքեց 50 տոկոսից պակաս ձայն: Սիսիան քաղաքի յոթ տեղամասից վեցում եւ տարածաշրջանի մի քանի գյուղում ՀՀԿ-ն ուղղակի պարտություն կրեց:

Սիսիան քաղաքում իշխանության թեկնածուն մեծամասնական ընտրակարգով ստացավ վավեր ձայների 14,4 տոկոսը: Նման նվաստացուցիչ արդյունք ՀՀԿ-ի թեկնածուն Հայաստանի ոչ մի ընտրատարածքում չէր ունեցել:

Մայիսի 6-ի ընտրություններում Սյունիքում քվերակությանը մասնակցածների 22 տոկոսը (մոտ 19 հազար ընտրող) ձայն տվեց ԲՀԿ-ին, ինչը մոտ երեք անգամ ավելի էր, քան 2007-ի ԱԺ համամասնական ընտրություններում: Կուսակցության հաջողությունն ակնհայտ էր հատկապես Կապանում եւ Սիսիանում:

Անակնկալ էր ՀՅԴ-ի հանդեպ վստահության կրկնակի նվազումը. 2007-ին մարզում 9243 ձայն ստացած ՀՅԴ-ն 2012թ. մայիսի 6-ին ստացավ 4442 ձայն: Եվ դա այն դեպքում, երբ այդ կուսակցությունը ներկայացրել էր ամենամրցունակ նախընտրական ծրագիրը, երբ այդ կուսակցությունն իրականացրեց ամենագրագետ քարոզարշավը:

ՕԵԿ-ը Սյունիքում պահպանեց դիրքերը, որ ունեցել էր 2007-ին: Այն ժամանակ՝ 2805 ձայն, 2012-ի մայիսի 6-ին՝ 2862 ձայն: Այդ կուսակցությունը համեմատաբար կենսունակ գտնվեց Կապանում եւ Սիսիանում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հոծ շարքերը, որ նկատելի էին 2007-08-ին Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, այլեւս չկային:

Մեծամասնական ընտրապայքարում, հատկապես N37 ընտրատարածքում, կուսակցություններից, գաղափարախոսություններից, ծրագրերից, անգամ ընտրակաշառքից վեր տեղայնական մտածելակերպն էր, տեղային հայրենասիրությունը, թայֆան:

N38 ընտրատարածքում էլ որոշիչն այլ գործոններ էին: Պատահական չէ, որ Վահե Հակոբյանի օգտին քվեարկած հազարավոր ընտրողներ չէին քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Մոտ 3500 հոգի էլ ձայն տվեց ՀՅԴ ներկայացուցիչ Գագիկ Գեւորգյանին, բայց չքվեարկեց ՀՅԴ համամասնական ցուցակի օգտին:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Սյունիքում 2013թ. փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ:

Քվեարկության մասնակիցների 65, 10 տոկոսը (45734 ընտրող) վստահեց Սերժ Սարգսյանին, 31,85  տոկոսը (22387 ընտրող)՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բայց Սյունիքում արձանագրվեց այդ օրերի համար արտառոցություն: Կապան քաղաքը, փաստորեն, վստահության քվե տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին (9375 հոգի, որ կազմում է քվեարկությանը մասնակցածների 54,3 տոկոսը): Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեց 7274 հոգի (42,1 տոկոս):

Այդ ժամանակ, ըստ էության, մարզկենտրոնում պայքարը չէր գնում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ, այլ՝ շարքային ընտրողների եւ տեղական իշխանավորների միջեւ: Ավելի ստույգ՝ ընտրողները փետրվարի 18-ին իրենց վերաբերմունքն էին արտահայտում տեղական իշխանությունների հանդեպ, ինչը հավաստող բազմաթիվ փաստեր կան: Տեղական իշխանությունները, մինչդեռ, ինքնասիրահարվածությամբ հիվանդացած, ընդունակ չէին սթափ գնահատելու մարզկենտրոնում ստեղծված վիճակը եւ, փաստորեն, մերժվեցին:

Ընդհանուր գծերով ահա այսպիսի արդյունքներ ունեցան ԱԺ եւ ՀՀ նախագահի վերջին ընտրությունները Սյունիքում, ինչն արժե հիշել այսօր՝ մեծ ճակատամարտից առաջ:

Սյունիքյան ուժերի դասավորության եւ հարաբերակցության, ինչպես եւ նախընտրական միտումների մասին մեր պատկերացումն ավելի օբյեկտիվ ու ամբողջական կլինի, եթե վերհիշենք նաեւ 2016թ. սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնց նույնպես կանդրադառնանք:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00