Մի «բարեգործական» ընկերության վերաբերյալ

07.07.2017 12:10
2692

Վերջին երկու հոդվածներում փորձել էինք գնահատել մարզպետ Վահե Հակոբյանի կողմից՝ մինչ մարզպետությունը ղեկավարվող հաստատությունների տնտեսական գործնեության արդյունավետությունը: Ինչպես հիշում եք, արդյունքում արդյունավետության մասին խոսք չկար: Այս անդրադարձում էլ դիտարկվում է մեկ այլ ընկերություն, որը ղեկավարվում է Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի կողմից, ու որին տրված է  «բարեգործական» որակումը: Բարեգործական հասարակական կազմակերպություն, որի քողի տակ տարեկան առնվազն 60 մլն բյուջեով հեռուստաընկերություն են փորձում ստեղծել, այն էլ՝ ոչ այնքան արդյունավետ: Այժմ՝ հերթով:

Առաջին քայլով  ֆեյսբուքում գտնում ենք Էլիզաբեթ Պետրոսյանի էջն (այնտեղ նա գրանցված է Eliza Beth անվան տակ) ու սակավաթիվ գրառումների արանքներում պարբերաբար նկատում ենք «Հանրային դիվանագիտություն» էջը: Սա հենց այդ բարեգործական հասարակական կազմակերպությունն է: Այցելում ենք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր ու ստանում փաստաթղթերի պատճեները: Կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ․ նոյեմբերի 21-ին Լիլիթ Թումանյանն (AN0267047, գրանցման հասցե՝ Աջափնյակ, Հալաբյան փ. 29 շ., 21 բն.) ու Մարիաննա Սարգսյանը (AM0381838, գրանցման հասցե՝ Նոր Նորք, Նանսենի փ. 6 շ., 34 բն.): Ի դեպ, սա նույն Նանսեն փողոցն է, որտեղ գրանցած է նաեւ Վահե Հակոբյանի նոր կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը:

Ամսաթիվ                                    Գործառույթ                               ՀԿ-ի անդամների քանակ

21/11/2014                    Սոցիալական հասարակական                             2
                                          կազմակերպության գրանցում                                                
31/07/2015                   Սոցիալական հասարակական                              6
                                  կազմակերպությունը վերանվանվել է
                                    «բարեգործական հասարակական
                                               կազմակերպություն»
24/03/2016                        Էլիզաբեթ Պետրոսյանին՝                                 3
                                     որպես ՀԿ նախագահի նշանակում    

Փաստորեն, առկա է խիստ սակավաթիվ մասնակիցներով ՀԿ, որի շրջանակներում որոշվել է հեռուստաընկերություն ստեղծել: ՀՀ հեռուստաընկերությունները կամ ԶԼՄ-ները, որպես կանոն, ինչ-որ տնտեսական շահերի պաշպանման, այլ ոչ «բարեգործական» կամ բիզնես նպատակներ են հետապնդում: Ըստ նրանց՝ այն բարեգործական ՀԿ-ի խոշորագույն նախագծերից է. այսինքն, մարդիկ կարծում են, որ ՀՀ-ում բարեգործական ամենամեծ քայլը, որի պակասը կա, եւս մեկ հեռուստատեսություն ստեղծելն է: Սակայն, ուսումնասիրելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով» կայքն ու ծանոթանալով «Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում» գրանցված որոշումներին՝ պարզում ենք, որ para.tv-ն դեռ լիցենզավորված չէ:

Վերջերս Երեւանում նկատվում են para.tv պաստառները, որի վրա պատկերված են հանրային ճանաչում ունեցող 5 տարբեր տղամարդիկ․ խոսքն այս նախագծի մասին է:

ՀԿ-ները մինչ 2017թ. հաշվետվություն ներկայացնելու որևէ պարտավորություն չունեին, այդ է պատճառը, որ այս պահին հանրայնորեն միայն սահմանափակ տեղեկատվություն է հասանելի այս ՀԿ-ի ֆինանսավորման ու ծախսերի վերաբերյալ: Սակայն, ամենահամեստ գնահատականով վերջին տարվա ընթացքում այդ նախաձեռնության վրա ծախսվել է մոտ 60 միլիոն դրամ՝ գրասենյակը Հյուսիսային պողոտա 1 հասցեով, ճանաչելի հեղինակների աշխատավարձներ, պաստառներ Երեւանի տարբեր անկյուններում (առնվազն 11 հատ): Հետաքրքիր է՝ ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում այս «բարեգործությունը», հուսանք՝ ոչ ԶՊՄԿ-ից կամ նրա հետ որեւէ առնչություն ունեցող միջոցներից:

Ահա, թե ինչպիսի արդյունքների են հասել նրանց «աշխատանքները»․ այցելելով Ամազոն ընկերությանը պատկանող alexa.com կայքը՝ պարզում ենք հետեւյալը (հուլիսի 5-ի դրությամբ)․

Կայք                                                              Համաշխարհային վարկանիշային դիրք

www.paradiplomacy.tv                                                         6,518,514
www.paradiplomacy.am                                                       8,477,689
www.para.tv                                                                       8,670,674

Այսպիսով, նշմարվում է ռեսուրսների հերթական անարդյունավետ օգտագործումը:

Փաստորեն, նրանց մասին գրելով՝ մենք հիմա նրանց գովազդն ենք իրականացնում։ Կատակը մի կողմ, Վահե Հակոբյանի հետ կապված բոլոր ուսումնասիրությունները միշտ մի հարց են առաջացնում. ինչ-որ մեկը ծախսերի արդյունավետությունը հաշվարկո՞ւմ է, թե՞ նրան փրկում է այն փաստը, որ ԶՊՄԿ-ն արդեն «գծերի» վրա է, եւ այս «կողմնակի» ծախսերի հետ ոչ ոք հաշվի չի նստում: Մինչդեռ, անարդյունավետության պատճառով ԶՊՄԿ-ն էլ կարող է «գծերից» ընկնել, իսկ դա ՀՀ-ի համար անթույլատրելի է:

Հ․Գ․ Հիշենք, որ Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի հայտարարագրից պարզել էինք, որ 2016թ. նա աշխատավարձ էր ստացել երեք տարբեր գործատուներից՝ համապատասխանաբար՝ 12,000,000; 12,614,569 եւ 16,430,188 դրամի չափով: Հուսանք, որ նա վերոնշյալ ՀԿ-ում աշխատում է հասարակական հիմունքներով ու այդ երեք աշխատավարձից եւ ոչ մեկը չի ստացել «Հանրային Դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ից: Քանի որ ՀՀ-ում «սահմանափակ» բարեգործական գործունեություն իրականացնող ՀԿ-ից նման խոշոր չափի աշխատավարձ ստանալն ուղղակի անտրամաբանական է ու խելահեղություն, եթե նույնիսկ մի պահ  մոռանանք բարոյականության մասին:

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00