Մի լուսանկարի պատմություն

11.09.2023 11:56
1557

Լուսանկարը, անկասկած, կապանցի տարեց ֆուտբոլասերների հոգում հուշեր կարթնացնի: Այստեղ  1960-ական թվականների կապանյան ֆուտբոլի նվիրյալներն են՝ ավագի թևկապով Ռազմիկ Սահակյանն է, նրա աջ կողմում Ֆելիքս Ավետիսյանը, կանգնած են Էռնեստ Հովսեփյանը, Համլետ Լիսակը (Չախո մականունով), Ռուդիկ Ավանեսյանը, ով հետագայում հաջողությամբ ֆուտբոլիստի կարիերան շարունակեց հանրապետության գլխավոր թիմում՝ Երևանի «Արարատում»: Ոչ բոլորի անձը հնարավոր եղավ պարզել:

Լուսանկարը թվագրված է՝ 1966 թվական։ Նաև հիշենք, որ առաջին լուրջ հաջողությունը Ղափանի «Լեռնագործ»-ը հասել է 1963 թվականին, երբ Հայաստանի  ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց Լենինականի «Տեքստիլին»՝ նվաճելով ոչ միայն պատվավոր ավարը, այլև իրավունք ստացավ մասնակցել Խորհրդային Միության ֆուտբոլի «Բ» խմբի առաջնությանը:

Հետո մի այլ հաջողություն եղավ. «Բ» խմբի առաջնությունում թիմը գրավեց մրցանակային երկրորդ տեղը, ինչի համար բոլոր ֆուտբոլիստներն արժանացան «ԽՍՀՄ Սպորտի վարպետ»-ի  կոչմանը: 

Անցյալ դարի 1960-70-ական թվականների կապանյան ֆուտբոլի հաջողություններից միայն հուշեր են մնացել, և այն փաստը, որ երբ «Լեռնագործ»-ը հանդես էր գալիս սեփականի հարկի տակ, տրիբունաները (այն ժամանակ երկու տրիբունա կար) լեփ-լեցուն էին հանդիսականներով: Լեռնագործների քաղաքում ֆուտբոլային յուրաքանչյուր հանդիպում, իրոք, տոն էր դառնում:

«Մի լուսանկարի պատմության» գրառմանս մեջ նշել էի, որ լուսանկարում պատկերված ոչ բոլոր ֆուտբոլիստների անձը հնարավոր եղավ ճշտել: Եվ ահա նյութին անդրադարձ եղավ. նկարում կանգնածների մեջտեղում հայրս է՝ Ռուբեն Հովսեփյան: Իսկ հայտնողը ոչ այլ ոք էր, եթե ոչ Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից Սարգիս Հովսեփյանը, ով հավաքականի ստեղծման օրվանից խաղացել է ազգային հավաքականում, յոթ-ութ  տարի կրել Հայաստանի գլխավոր թիմի ավագի թևկապը:

Ի դեպ, երկարատև ֆուտբոլային կարիերիայի ընթացքում հաջողությամբ հանդես է եկել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում, նվաճել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ֆուտբոլային ֆանատների համակրանքը:

Հաճելի էր իմանալ, որ Հայաստանի հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստի հայրը ժամանակին խաղացել է Ղափանի «Լեռնագործ»-ում:

Ցավոք, Ռուբեն Հովսեփյանը արդեն հրաժեշտ է տվել երկրային կյանքին, հետաքրքիր կլիներ լսել և գրառել նրա հուշերը կապանյան թիմում նրա անցկացրած տարիներից:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40