Միասնական ավարտական քննությունների արդյունքները

25.07.2013 17:50
3375

Հունիսի 1-ից մեկնարկած միասնական քննությունների արդյունքներն այս տարի, կարծեք, կոտրեցին նախորդ տարիների սառույցը` կապված թեստերի բարդության եւ ինչ-որ տեղ նաեւ խճճվածության հետ: Միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 45295 դիմորդ, որից քննություններին մասնակցել է 43551-ը: Քննությունների արդյունքում հանրապետությունում ամենաբարձր միջին միավորը գրանցվել է ֆրանսերենից՝ 16.5, իսկ ամենացածրը` մաթեմատիկայից՝ 10,8 միավոր: Կենսաբանությունից միջին միավորը գրանցվել է 11,7, ընդհանուր պատմությունից՝ 12, աշխարհագրությունից՝ 13, հայոց լեզու եւ գրականությունից՝ 11,4, անգլերենից՝ 13,9, գերմաներենից՝ 14,5, ֆիզիկայից՝ 10,1, հայոց պատմությունից՝ 13,3, քիմիայից՝ 12, ռուսաց լեզվից՝ 14:

Սյունիքի մարզում միասնական քննություններին մասնակցած 1730 շրջանավարտից 221-ն անբավարար է ստացել, իսկ 229 դիմորդ ստացել է 18-20 միավոր, որից 57 հոգի` 20 միավոր: Այս հարցում առաջատար է Կապանի N2 ավագ դպրոցը, իսկ գյուղական դպրոցներից առավելագույն միավոր են ստացել Արծվանիկի, Վերին Խոտանանի եւ Հալիձորի միջնակարգ դպրոցների շրջանավարտները: Մարզում առավել բարձր միավորներ են արձանագրվել «Կենսաբանություն» եւ «Օտար լեզու» առարկաներից, մասնավորապես անգլերենից: Հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել միասնական քննությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են առաջին փուլում քննություններից հարգելի պատճառով բացակայած դիմորդները, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվածները, քոլեջների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արտասահմանյան ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ միասնական քննությունների առաջին փուլին չհայտագրված եւ բողոքարկման հանձնաժողովի կողմից քննություններին մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները: Միասնական ավարտական քննություններում դրական շեմը չհաղթահարած դիմորդները նույնպես պետական ավարտական քննություններ են հանձնել այդ նույն ժամանակահատվածում (ստացած գնահատականներն արձանագրվում են ատեստատում): Ի տարբերություն նախորդ ուսումնական տարիների` անբավարար ստացած շրջանավարտներն այս տարի քննությունները հանձնել են իրենց ուսումնական հաստատություններում (նախկինում քննական կենտրոններում էին հանձնում` կենտրոնացված): Այս ուսումնական տարում նաեւ փոխվել էր քննություն հանձնելու օրերի ընթացակարգը: Եթե նախկինում քննություն էին հանձնում միաժամանակ ե՛ւ 9-րդ, ե՛ւ 12-րդ դասարանի շրջանավարտները, ապա այս տարի քննությունները տարբեր օրերի էին կազմակերպվել: Քննական թեստերը հիմնականում կազմվել էին միջին մակարդակով, իսկ այն խոսակցությունները, թե իբր թեստերի պատասխանների արտահոսք է եղել, անհիմն են ու չապացուցված:

Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Նորա Ասատրյանի հավաստմամբ` քննություններն ընդհանուր առմամբ անցան կազմակերպված, անցյալ տարվա համեմատ այս տարվա միասնական ավարտական քննությունների արդյունքներն ավելի բարձր էին` հիմնականում պայմանավորված քննական թեստերի առավել մատչելիությամբ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01