Միաժամանակյա խաղի սեանս հանրաճանաչ գրոսմայստերի մասնակցությամբ

15.05.2013 18:15
2816

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մարզահամալիրում ապրիլի 26-ից մայիսի 1-ը շվեյցարական մրցակարգով տեղի ունեցավ շախմատի Սյունիքի մարզի առաջնությունը, որին մասնակցում էր 34 շախմատիստ մարզի բոլոր քաղաքներից: Ինը հնարավորից հավաքելով յոթ միավոր` առաջնության հաղթող դարձավ Արտյոմ Մանուկյանը (Ագարակ), երկրորդ հորիզոնականում Մերուժան Նազարեթյանն էր (Կապան), երրորդում` Վարդան Քարամյանը (Գորիս): Այս անգամ փորձառու շախմատիստներ Վարդան Մովսիսյանը (Սիսիան) եւ Արմեն Խաչատրյանը (Քաջարան) բավարարվեցին համապատասխանաբար չորրորդ եւ հինգերորդ տեղերով: Այս շախմատիստներն արժանացան դրամական պարգեւների, իսկ առաջին երեք տեղեր գրավածները նաեւ պատվոգրերի, որոնք տերերին հանձնեց հանրաճանաչ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Նշված շախմատիստները, ինչպես նաեւ Արմենակ Եղիազարյանը եւ Դավիթ Քաթանյանը կմասնակցեն մայիսի 15-24-ը Ջերմուկում կայանալիք շախմատի տարածաշրջանային առաջնությանը:

Ռաֆայել Վահանյանը, օգտվելով Սյունիքում գտնվելու պատեհ առիթից, 24 խաղատախտակի վրա միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց Քաջարանում, Ագարակում եւ Կապանում: Կապանում կայացած միաժամանակյա խաղի սեանսում 3 հոգի` մանկավարժ Յուրի Հակոբյանը, N6 դպրոցի շախմատի ուսուցիչ Վռամ Թադեւոսյանը, դպրոցական Վիգեն Սահակյանը կարողացան հաղթանակ կորզել գրոսմայստերից, երեք պարտիա ավարտվեց ոչ ոքի, մյուսներում մասնակիցները պարտվեցին: Կապանում մինչեւ մասնակիցների` խաղատախտակների շուրջ նստելը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հանդիպեց գրոսմայստերին եւ նրան Կապանը խորհրդանշող հուշանվեր հանձնեց, ինչպես նաեւ համատեղ քննարկվեցին Կապանում շախմատի զարգացման խնդիրները: Իսկ Ագարակ քաղաքում մինչեւ միաժամանակյա խաղի սեանսի սկսվելը Վահանյանը եղավ իր նախնիների ծննդավայրում` Կարճեւան գյուղում, Կարճեւանի դպրոցում, որի թանգարանի լուսանկարի մի մասը պատմում է Տեր-Վահանյան տոհմի մասին:

Ռաֆայել Վահանյանն աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից հետո երկար ժամանակ հայ շախմատի առաջատարն է եղել, տպավորիչ հաղթանակներ է տոնել միջազգային խոշոր մրցաշարերում` միշտ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո: Տարիներ ի վեր բնակվում էր Գերմանիայի Քյոլն քաղաքում, թեեւ միշտ կապված էր հայրենիքի հետ: Իսկ վերջին երեք տարում հիմնականում Հայաստանում է լինում: Իր ասելով` բացի Ռոբերտ Ֆիշերից, բոլոր հանրահայտ շախմատիստների հետ խաղացել է: Բարձր կարծիք ունի Հայաստանի ներկայիս շախմատային դպրոցի մասին, բայց նաեւ հավելում է, որ իր ժամանակ շախմատիստների համար նման պայմաններ չէին ստեղծում, մանավանդ մարզումային, հանրապետության շախմատային ակադեմիա չկար (նկատի ունի շախմատի ընդհանուր զարգացման նախապայմանների ստեղծումը): Հանրակրթական դպրոցներում շախմատի առարկայի ներդրումով այնքան էլ հիացած չէ, կարծում է, որ չի կարելի պարտադրել բոլորին շախմատ խաղալ, եւ այն համոզմունքն ունի, որ շախմատ պարապող 25-30 երեխայից հետագայում մեկը կամ երկուսը կարող է կարգին շախմատիստ դառնալ: Ասում է, որ շնորհալի երեխաների հանդիպեց Քաջարանում եւ Ագարակում, որոնք բարձր կարգ ունեցող մարզիչների մոտ պարապելով` հաջողություններ կակնկալեն: Նրա փոխանցմամբ` շախմատային ունակությունները կարելի է զարգացնել համակարգչի միջոցով, վերջինիս շնորհիվ շախմատային տեսությունը բավականին առաջընթաց է ունեցել, մանավանդ սկզբնախաղային փուլը, բայց նաեւ տուժում է խաղի ստեղծագործական կողմը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11