Մոռացվելու իրավունք. քննարկվեց նոր իրավունքի ծագման և կիրառման միջազգային ու տեղական փորձը

04.07.2018 15:44
1216

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 3-ին անցկացվեց հանդիպում-քննարկում «Մոռացված լինելու իրավունք» և «Հանցագործությունների մասին ԶԼՄ-ների հաղորդումները՝ որպես քրեական գործի հարուցման առիթ» թեմաների ներկայացում» թեմայով: 

Միջոցառմանը մասնակցում էին արդարադատության նախարարության, անձնական տվյալների պաշտպանության գործակալության, մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,  փորձագետներ:

«Մոռացված լինելու իրավունքի էությունն այն է, որ անձանց վերաբերող որոշակի տեղեկությունների որոնումը դժվար կամ անհնարին է դարձվում՝  անգամ եթե այդ տեղեկությունները տարիներ շարունակ հայտնի են եղել հանրությանը: Եվ անձը պահանջունի ինտերնետային տիրույթից հեռացնելու  այդ տեղեկություններ, որոնք խոչընդոտում են իր հասարակությանն ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանությանը»,-  ասաց ծրագրի իրավաբան-փորձագետ Տիգրան Դանիելյանը:

Նա ներկայացրեց մոռացված լինելու իրավունքի ծագումը, միջազգային դատաիրավական նախադեպերը և ներկայումս կիրառելիությունը:  Ներկայացվեց նաև լրատվամիջոցի կողմից անձի մոռացվելու իրավունքը իրացնելու նախադեպային փորձը: Հունիսի 16-ից  Իրավաբան.net լրատվական կայքը անձի դիմումի և սահմանված այլ չափորոշիչների հիման վրա խմբագրում է (հեռացվում են անձին նույնականցնող տվյալները) երկու և ավելի տարի վաղեմության նյութերը՝ համապատասխան նշում անելով նյութի խմբագրված լինելու մասին:

Ծրագրի իրավաբան-փորձագետ Քրիստինե Ղուկասյանը ներկայացրեց, թե որ դեպքերում և ինչ ընթացակարգով են ԶԼՄ-ների նյութերը որպես հանցագործության մասին հաղորդումներ ընդունվում և  քրեական գործի հարուցման առիթ դառնում:

ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը մեծապես կարևորեց միջոցառումը. «Մոռացված լինելու իրավունքը, որպես կանոն, արտացոլված չէ պետությունների օրենսդրություններում, բայց արդեն ժամանակն է, որ հասարակությունը դրա մասին մտածի: Եվ  շատ լավ է, որ արդեն իսկ ուշադրություն է դարձվել այս հարցին ու այս նոր ձևավորվող իրավունքը կիրառվել նաև պրակտիկայում»:

Միջոցառման մասնակիցները արդյունավետ գնահատեցին այս նոր իրավունքի վերաբերյալ քննարկում կազմակերպելն ու իրազեկելը, հաշվի առնելով, որլրատվամիջոցների առջև հաճախ է պահանջ դրվում՝ հրապարակումները հեռացնելու կամ խմբագրելու:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40