Մոսկվան խոստանում է պատրաստել ադրբեջանական բանակը

11.04.2019 15:32
1145

Բաքվի զլմ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական, ռազմա-ուսումնական եւ ռազմա-բժշկական ոլորտներում համագործակցության հարցեր: Քննարկվել են նաեւ նոր նախագծեր ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում, որոնք ուղղված են ադրբեջանական բանակի մարտունակության ուժեղացմանը:

Մոսկվայի ու Բաքվի ռազմա-տեխնիկական համագործակցությունը նոր բան չէ, սակայն այս հաղորդագրության մեջ նոր ու հետաքրքիր է ադրբեջանական բանակի մարտունակության ուժեղացման վերաբերյալ արտահայտությունը: Մոսկվան Բաքվին զենքի լայնածավալ մատակարարումների հարցում հայկական կողմի առջեւ արդարանում էր նրանով, որ դա ընդամենը բիզնես է: Սակայն այս պարագայում դա արդեն դադարում է բիզնես լինել, քանի որ մարտունակությունը ադրբեջանական բանակի խրոնիկ խնդիրն է:

Մոսկվայում դա ամենից լավ գիտեն, եւ 1990-ականների սկզբին հայերի դեմ գործում էր հենց ռուսական բանակը, որի հետեւանքով տեղահանվեց Արցախի հյուսիսի ու հարակից շրջանների հոծ հայ բնակչությունը: Հայտնի է, թե ինչ եղավ, երբ ռուսական բանակը հեռացավ ռեգիոնից:

2016-ի ապրիլի ռազմագործողություններից առաջ Մոսկվան զինեց ադրբեջանական բանակը, զուգահեռ դադարեցնելով հայկական կողմի մատակարարումները, բայց Բաքուն կրկին չկարողացավ իրականացնել իր առջեւ դրած խնդիրը:

Ապրիլից հետո ստեղծվեց ռազմա-քաղաքական աննպաստ իրավիճակ ոչ միայն Բաքվի, այլեւ Մոսկվայի համար, հատկապես Վիեննայի հանդիպումից հետո: Ճիշտ է, ՀՀ նախորդ վարչակազմը չօգտագործեց այդ իրավիճակը, սակայն նոր կառավարությունը փորձում է վերականգնել այն, Արցախի ու ընդհանրապես ռեգիոնալ խնդիրներում հանդես գալով նոր մոտեցումներով:

Մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումը կրկին Վիեննայում այս մոտեցումների հաստատումն էր, որը լուրջ անհանգստություն է առաջացրել Բաքվում: Զուր չէ, որ այստեղ կրկին սկսել են խոսել ռազմական շանտաժի ու սպառնալիքների լեզվով: Միեւնույն ժամանակ, Վիեննայից հետո Բաքվի ղեկավարները դիմել են Մոսկվային, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Բաքվի համար ռազմա-քաղաքական հարցերում հովանավոր ու երաշխավոր կարող է լինել միայն Մոսկվան: Բայց Մոսկվայի համար չափազանց կլիներ սեփական զինված ուժերը կրկին ուղարկել հայերի դեմ: Ադրբեջանական բանակն ունի մարտունակության խնդիր, եւ այդ խնդիրն ունի խոր էթնիկ ու հոգեբանական արմատներ: Եվ ռուս դեսպանը խոստանում է լուծել այդ խնդիրը: Սա արդեն բիզնես չէ:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40