Մրցահարթակում այս անգամ կարատեիստներն էին

20.04.2026 11:52
638

Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճում ապրիլի 19-ին անցկացվեց Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի բաց առաջնությունը։ Մասնակցում էին Երևանից, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի մարզերից պատանի կարատեիստները։ Սյունիքի մարզը առաջնությանը մասնակցում էր ներկայացուցչական կազմով, ընդհանուր առմամբ մրցմանը մասնակցում էր 180-ից ավելի կարատեիստ։ Մայրաքաղաքից ժամանել էր յոթ մրցավար, վեցը՝ հանրապետական կարգի մրցավար՝ միջազգային կարգի մրցավար Արտյոմ Վասիլյանի գլխավորությամբ։

Բացման արարողության ժամանակ Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Էդգար Հակոբյանը մարզի կարատեի ֆեդերացիային ցուցաբերած աջակցության համար արժանացավ Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի շնորհակալագրին։

Կապանում նման մրցումներ, ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Արտյոմ Վասիլյանը, անցկացվել էր տասնմեկ տարի առաջ, և սա լավ առիթ էր մրցափորձ ձեռք բերելու առումով։ Այս համատեքստում նա բարձր գնահատեց Սյունիքի մարզի շոտոկան կարատեի «Պանտերա» ակումբի և նրա նախագահ Արմեն Գրիգորյանի գործունեությունը։

Մրցումներն անցկացվեցին բարձրակարգ մրցավարության պայմաններում։ Մրցումները սկսվեցին առավոտյան ժամը տասին և տևեցին մոտ ութ ժամ։ Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով։

Վահրամ Օրբելյան

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57