Մրցանակաբաշխություն եւ առաջնախաղ

09.04.2014 16:30
3308

Մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որ այս տարի նվիրված էր հայ ականավոր բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին: Մրցանակը շնորհվում է մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին: Իսկ մինչ այդ կազմվել էր յոթ հոգուց բաղկացած փորձագետների խումբ, որն այցելեց նաեւ մարզեր՝ տեղում դիտելու մրցանակաբաշխությանը ներկայացված բեմադրությունները, գնահատելու տարբեր անվանակարգերում (իսկ դրանք 14-ն էին) մրցանակի առաջադրված դերասանների խաղը, բեմադրիչների աշխատանքը:

Մարտի 25-ին հանձնախումբը Գորիսում էր, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի բեմահարթակում նախ բեմադրվեց Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի մոտիվներով ստեղծված ներկայացումը (բեմադրիչ` Գոռ Մարգարյան), այնուհետեւ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես եկավ Շ.Շամանաձեի «Փոքր բնակարան մեծ պատշգամբով» ներկայացումով (բեմադրիչ` Ա.Կարապետյան): Երկու ներկայացումը որոշակի պատկերացում տվեց համայնքային թատրոնների ստեղծագործական կարողությունների մասին: Առաջինը բեմադրվեց Գորիսի թատրոնի բեմադրությունը, եւ դահլիճը համարյա լեցուն էր հիմնականում դպրոցականներով, իսկ ահա Կապանի թատրոնի բեմադրությանը դահլիճը սակավամարդ էր, տեղային հայրենասիրությո՞ւն, թե՞…

Ինչեւէ, հանձնախմբի հետ Գորիսում էր հանրապետության թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը, ումից էլ փորձեցինք կարծիք իմանալ մարզային թատրոնների մասին. «Թատերական գործիչների միությունը ցանկանում է, որ շնորհալի դերասաններ լինեն մարզային թատրոններում, ներկայացումները բեմադրեն տաղանդավոր բեմադրիչները, հետաքրքրական, ժամանակակից բեմադրություններ ստեղծվեն, բայց մեր ուզենալը շատ քիչ է, ավելին ասեմ` մշակույթի նախարարության ցանկանալն էլ շատ քիչ է, պետք է, որ տեղական իշխանությունների մեծ ցանկությունը լինի»: Ինչ վերաբերում է մարզային թատրոնների խաղացանկային քաղաքականության մասին մեր հարցադրմանը, Հ.Ղանզանչյանը հավելեց, որ նախեւառաջ մարզային թատրոնները տաղանդավոր բեմադրիչները պիտի ղեկավարեն: Խնդրահարույց է մնում Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավարի խնդիրը, ըստ Հ.Ղազանչյանի՝ Գորիսի թատրոնը նոր բեմադրիչ ունեցավ, արդեն որոշակի տեղաշարժ նկատվում է:

Ի դեպ, մեզ հետ զրույցում Գորիսի թատրոնի բեմադրիչ Գոռ Մարգարյանը նշեց, որ ծառայել է Գորիսում տեղակայված զորամասում, ծառայության ընթացքում կապեր է ստեղծել տեղի թատրոնի հետ եւ սիրով համաձայնեց ստանձնելու գեղարվեստական ղեկավարի պարտականությունը: Ի դեպ, Կապանի թատրոնն էլ համալրվել է նախկին զինվորով (Արթուր Գաբրիելյան, ով թատերական կրթություն ունի եւ զինծառայության ժամանակ համագործակցում էր թատրոնի կոլեկտիվի հետ):

Մեր զրույցին միացավ Գորիսի թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ խնդիր է մնում իրենց թատերական կոլեկտիվը կին դերասաններով համալրելը: Երբ ամուսնանում են, կամ ամուսնու պահանջով հեռանում են թատրոնից, կամ ընտանեկան հոգսերի պատճառով թողնում են աշխատանքը:

Արտահայտելով այն միտքը, որ թատրոնը հասարակությանը կրթում է՝ թատերագետ Նվարդ Ասատրյանը հընթացս նշեց, որ մարզային թատրոնի զարկերակը համաչափ կարող է բաբախել, եթե չխզվի թատերասերների երեք սերնդի կապը` ավագ, միջին, պատանի: Նա նաեւ կարեւորեց փոխշփումները մայրաքաղաքի լավագույն թատրոնների հետ եւ մաղթեց, որ մարզային թատրոնները կարողանան ֆինանսական այնպիսի լծակներ ունենալ, որոնք հնարավորություն ընձեռեն դրսից դերասաններ հրավիրել, տեղում նոր սերունդ աճեցնել:

Ինչ վերաբերում է այս տարվա մրցանակաբաշխությանը, ըստ մամուլի տվյալների` «Լավագույն կին դերասան» անվանակարգում, ի թիվս հինգ հավակնորդի, ներկայացված էր Նատալյա Բաղդասարյանը` Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի «Փոքր բնակարան մեծ պատշգամբով» ներկայացման մեջ Նինիկոյի դերը մարմնավորելու համար: «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում վեց հավակնորդի թվում ներկայացված էին Ռոբերտ Աղաջանյանը` «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ Մեք Գրեգորի դերակատարման համար (Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն), Կապանի թատրոնից Արտավազդ Գրիգորյանը` «Նժդեհ» ներկայացման մեջ` Նժդեհի դերակատարման համար:

Մրցանակաբաշխությունը կայացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ: «Արտավազդ» մրցանակին արժանացան հիմնականում մայրաքաղաքի թատրոններն ու դերասանները, որոնց թվում՝ հիմնականում թատերական երիտասարդ գործիչներ:

Թատերական թեման ավարտենք այն փաստով, որ մարտի 24-ին Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր, բեմադրվեց Ալեքսանդր Շիրվանզադեի «Եվգինե» մեկ գործողությամբ դրաման` դրամատուրգի վաղ շրջանի դրամատիկական գործերից (գրվել եւ բեմադրվել է 1901 թվականին): Դա դիպլոմային աշխատանքն էր կապանցի երիտասարդ բեմադրիչ Աննա Ավետիսյանի, ով, ի դեպ, սովորել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կուրսում: Բեմադրության մեջ ընդգրկված էին թատրոնի ավագ սերնդի դերասաններ (Նատալյա Բաղդասարյան, Արտավազդ Գրիգորյան, Մարիետա Քոչարյան, Բորիկ Հովակիմյան), ինչպես նաեւ բեմում առաջին քայլեր անողներ (Ջեմմա Ադամյան, Տիգրան Ղուկասյան):

Իրենց ուսանողի անդրանիկ բեմադրությունը դիտելու էին եկել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոսներ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանը, նույն բուհի դոցենտ Մարգարիտա Մնացականյանը: Շնորհավորելով օրվա խորհրդի առթիվ, նրանք նշեցին, որ առիթը բաց չեն թողնում լինելու Կապանում: Իսկ Հրաչյա Աշուղյանը հիշեց, որ հեռավոր 1948, թե 1949 թվականին իր հայրը՝ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գեւորգ Աշուղյանը հրավիրված էր Ղափան` բեմադրելու Սունդուկյանի «Խաթաբալան»: Ներկայացումը շատ ջերմ ընդունվեց այն ժամանակվա հանդիսականի կողմից: «Ղափանը եղել է երիտասարդ ռեժիսորների սերնդի քաղաք, որտեղ նրանք առաջին քայլերն են արել: Այսօր ականատես եղանք մի նոր երիտասարդ բեմադրիչի ծննդին», – իր խոսքն այսպես եզրափակեց պրոֆեսորը:

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով հանդիսականին բեմադրության ջերմ ընդունելության համար, հայտնեց, որ Շիրվանզադեի անունը կրող Կապանի թատրոնն իր խաղացանկում մշտապես ունեցել է նրա դրամատիկական գործերից որեւէ մեկը՝ «Պատվի համար», «Չար ոգի», «Մորգանի խնամին», «Արմենուհի» եւ այսուհետեւ միշտ էլ անդրադառնալու է մեր ազգային դրամատուրգիայի ստեղծագործություններին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07