Նախապատվություն տալով տեղական շինանյութին

22.09.2017 15:00
1606

«ՎԻԿԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է Կապանի նախկին «Տարաբազա» կոչվող տարածքին հարակից Ողջի գետի հունի 4700 քառակուսի մետր ջրային ավազանից ավազի հումքի հանման աշխատանքներ իրականացնել: Նախնական հաշվարկներով՝ նախատեսվում է տարվա կտրվածքով ստանալ մոտ երեք-չորս հազար խորանարդ մետր ավազի հումք: Բանն այն է, որ Կապանում իրականացվող կառուցապատման աշխատանքների համար պահանջվող շինարարական ավազը ներկրվում է հիմնականում Երեւան, Էջմիածին քաղաքներից, ինչն ավելացնում է շինանյութի ինքնարժեքը: Իսկ մինչ այդ՝ անհրաժեշտ է կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ:


«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Կապանի համայնքապետարանում անցկացվեց հանրային քննարկում:


Քաղաքապետարանի արտաքին կապերի եւ ծրագրերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը մանրամասն ներկայացրեց ընկերության նախաձեռնած ծրագիրը: Իսկ ընկերության ինժեներ-երկրաբան Մանվել Հարությունյանը տեղեկացրեց, որ շինարարական ավազի արդյունահանմամբ կստեղծվի մոտ տասը աշխատատեղ, բացի այդ՝ «ՎԻԿԱՐՏ» ՍՊ ընկերությունն իր շահույթներից մասնահանումներ կանի՝ քաղաքում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով: Քաղաքապետարանի թույլտվությունից հետո կիրականացվեն երկրաբանահետախուզական աշխատանքներ, ինչը բանախոսի վկայությամբ՝ կարվի առանց շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության: Աշխատանքների իրականացման ժամանակ վնաս չի հասցվի նաեւ կենդանական աշխարհին, մասնավորապես ձկներին, քանի որ ավազի հանման ժամանակ, գետի հունի երկու մասի բաժանելու հետեւանքով կապահովվի ձկների անվտանգ շարժը հունի մյուս մասով: Այն, ինչ նախատեսված է բնապահպանական նորմերով, չի խախտվի, հավաստիացրեց բանախոսը: Մ.Հարությունյանը հավելեց, որ երկրաբանահետախուզական գործընթացը պարզ է, ուսումնասիրություն կկատարվի հետախուզահորերի միջոցով, դրանք լեռնային մակերեսային հորեր են, որոնք հետագայում կարող են լցվել եւ բնապահպանական խնդիրներ առաջացնել: Կկատարվի նաեւ ռադիոմետրական ուսումնասիրություն՝ հումքի ճառագայթային հատկությունները պարզելու համար, նաեւ պաշարների հաշվարկ: Արդյունահանման տարածքում փոշին նվազեցնելու նպատակով ջրցանում կկատարվի: Նշվեց, որ ավազահանքը գտնվում է Կապանի բնակելի տարածքի երկու կիլոմետր հեռավորության վրա:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25