Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ. Կարեն Վարդանյան

27.05.2019 14:54
1155

Կապանում շուրջ 20 դպրոց այսուհետ կունենա Արմաթ լաբորատորիա: Այս մասին հուշագիրն ստորագրվեց այսօր՝ Սյունիքի մարզում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը ներկայացրեց, թե տեխնոլոգիական ինչ զարգացում է սպասվում Սյունիքում առաջիկա վեց տարիներին:

Նրա խոսքով՝ առաջիկա վեց տարիներին Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման ծրագիր է իրագործվելու: Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ: Ընդհանուր նախատեսվում է պատրաստել մոտ 5000 աշխատուժ: «Եվ վեց տարվա ընթացքում բանակին ապահովում ենք անօդաչու թռչող սարքի 1000 օպերատոր: Երբ մենք ունենք 150 ընկերություն, իրենց պետք է տեղավորենք ռեգիոնալ տեխնոպարկերում»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նախ Սյունիքի բոլոր դպրոցները պետք է ապահովվեն Արմաթ աշխատանոցներով: Արմաթը դա լաբորատորիա է, որտեղ երեխաներն սկսում են ծրագրավորմամբ զբաղվել: «Այսինքն՝ երեխան 18 տարեկանում արդեն կարող է հանգիստ աշխատել: Մենք շուտով Արմաթին կից ստեղծելու ենք անօդաչու թռչող սարքերի և բիոքիմիական լաբորատորիաներ: Մեր վերջին փորձն այն է, որ Վանաձորում ստեղծվեց գերմանական ընկերություն, որտեղ մեր Արմաթի 60 սաներ՝ 14-17 տարեան, կսկսեն աշխատել: Իհարկե, կարճ աշխատանքային ժամերով, կստանան 100 հազար դրամ աշխատավարձ, որը բանաձևի համար համարվում է բարձր աշխատավարձ:
Ձեռնարկությունը կսկսի աշխատել սեպտեմբերին: Սխեման հետևյալն է՝ բոլոր տեղերում ներդրեցինք Արմաթ, հաջորդը՝ վեցամսյա մասնագիտական վարժանքներ կանցկացվեն կոնկրետ ձեռնարկությունների համար, այդ վարժանքների հիման վրա Երևանից ընկերություններ են գալիս և իրենց մասնաճյուղն են ստեղծում կամ տեղեկան ընկերություններ են ստեղծվում»,- ասաց նա:

Այնուհետև նախատեսվում է ստեղծել իրական դպրեցներ: «Դրանից հետո դրա վրա հիմնվում է իրական դպրոցը, որը նոր պրոյեկտ է, որն Արմաթից 100 անգամ հզոր պրոյեկտ է: Պարոն վարչապետ, կուզենք հանդիպել, որ դուք տեսնեք, թե ինչ է ստեծվում: Որպես օրինակ ասեմ, որ Երևանի իրական դպրոցի երրորդ կուրսեցիները Պաշտպանության նախարարության համար գրեցին ՊՆ Լինուքս համակարգը, որի վրա կարող է հիմնվել մեր ամբողջ կառավարման համակարգը և բանակի համակարգը: Այս դպրոցն ավարտած երեխաներն ավելի ուժեղ են, քան համալսարան ավարտածները»,- ասաց նա: Իրական դպրոցների համար, ըստ Կարեն Վարդանյանի, պետական պատվերի հարց է առաջանում, քանի որ դա հզոր ծրագիր է:

lragir.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08