Նախիջևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է», հայրս թույլ չի տվել դրա «օկուպացումը» Հայաստանի կողմից. Ալիև

06.03.2025 16:37
898

«Նախիջևանը Ադրբեջանի պատմական տարածքն է, որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը) Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով»,- այս մասին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ սա լուրջ անարդարություն է:

«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել էր Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին «օկուպացնել» Նախիջևանը, «ինչպես արեցին Ղարաբաղի դեպքում»: Հայրս՝ Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանը չգրավելու պատճառներից մեկը Նախիջևանի և Թուրքիայի միջև Հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում»,- ասել է Ալիևը։

Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Սակայն 1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքել են պայմանագիր, ըստ որի՝ Նախիջևանը հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34