ՆԱՏՕ–ն Թուրքիայի օդային տարածքի 30 % է ծածկում․ Ս-400-ները անհրաժեշտություն են

12.07.2018 16:35
1184

Թուրքիան Ռուսաստանից պատվիրված Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը կստանա մինչև 2019-ի վերջ։ Այս մասին երեկ Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաղաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Թուրք պաշտոնյան անդրադարձել է ռուսական համակարգեր գնելու վերաբերյալ ՆԱՏՕ անդամ երկրների դժգոհությանը և մտահոգություն հայտնել, թե ով պետք է պաշտպանի իր ազգը և երկիրը արտաքին հարձակումից, եթե ՆԱՏՕ–ն կարողանում է պաշտպանել Թուրքիայի օդային տարածքի միայն 30%, այդ պատճառով ռուսական ՀՕՊ համակարգերը անհրաժեշտություն են։ Նրա խոսքով՝ ռուսական համակարգերի ձեռքբերումը չի նշանակում, որ Թուրքիան «հեռանում է» ՆԱՏՕ–ից։

Դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները անդրադարձել են նաև ՆԱՏՕ համակարգերի հետ Ս-400–ների տեխնիկական անհամատեղելիության հարցին։ Չավուշօղլուն այս հարցով նույնպես հանգստացրել է նրանց՝ նշելով, որ դրանք հաշվի են առնվել։

Վերջին տվյալներով՝ ըստ ռուսական կողմի՝ Թուրքիայի խնդրանքով արագացվել էր մատակարարումների գործընթացը, դրանք սկսելու էին 2020 թվականից: Բայց սրանից ավելի վաղ՝ 2017–ի դեկտեմբերին նույն ռուսական կողմը հայտարարել էր, որ նշված ՀՕՊ համակարգերը Թուրքիային կսկսեն մատակարարել 2019 թվականի վերջին — 2020 թվականի սկզբին:

Նշենք, որ ամերիկյան կողմը մի քանի անգամ զգուշացրել է Թուրքիային այս համակարգերի գնման դեպքում հնարավոր խնդիրների մասին, իսկ ՆԱՏՕ-ից էլ մշտապես հայտարարում են, որ Ս-400-ները չեն կարող ներգրավվել ՆԱՏՕ-ի ընդհանուր ՀՕՊ համակարգի մեջ: Թուրքական կողմն էլ պարբերաբար հայտարարում է, որ չեն հրաժարվելու Ս-400-ներից, դրանք պատրաստվում են կիրառել ՆԱՏՕ-ի համակարգից դուրս:

ԱՄՆ-ն փորձում է նաև խոչընդոտներ ստեղծել Թուրքիային ցանկացած ռազմական արտադրանքի վաճառքի հարցում՝ քանի դեռ թուրքական կողմը չի հրաժարվի գնել Ս-400–ներ:

Մոսկվան և Անկարան Ս-400–ների մատակարարման պայմանագիրը ստորագրել են 2017 թ. վերջին: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն ՀՕՊ համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Ավելին՝ արդեն 2018 թ. «ՏԱՍՍ»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, թե կողմերը նախատեսում են նաև երկրորդ գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր ստորագրել՝ առաջին խմբաքանակը մատակարարելուց հետո:

www.irazek.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34