Ներսես Ստեփանյան

07.01.2015 15:51
3714

  Խոսք հիշատակի 

2014-ի ավարտը Սիսիանի տարածաշրջանի բնակչության համար մռայլվեց մի տխուր իրողությամբ. կարճատեւ հիվանդությունից հետո մահացավ Սյունիքի մարզում հմուտ տնտեսվարի համարում ունեցող, հանքային ջրերի «Տատնի» («Ներսես եւ Արսեն» ՍՊԸ) գործարանի տնօրեն Ներսես Ստեփանյանը:

Ներսես Ստեփանյանը ծնվել է 1941թ. Սյունիքի մարզի Դարբաս գյուղում, սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Դարբաս գյուղի անասնաբուժական տեղամասում` անասնաբույժ-տեխնիկ: 1962թ. ամուսնացել է համագյուղացի Ամալյա Նավասարդյանի հետ, ունեցել են հինգ զավակ` երեք դուստր, երկու որդի: Աշխատանքին զուգընթաց ընդունվել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը: Ավարտելով բուհը` շարունակել է աշխատել Դարբասի անասնաբուժական տեղամասում: 1968-ից մինչեւ 1970 թվականն անասնաբուժական տեղամասի վարիչն էր, որից հետո ընտրվել է Գետաթաղ գյուղի կոլվարչության նախագահ, տնտեսությունը ղեկավարել մինչեւ 1987-ը: Այդ թվականից Դարբասի կոլտնտեսության Շամբի տեղամասի վարիչն էր մինչեւ կոլտնտեսության լուծարվելը` 1991 թվականը: Դրանից հետո մենատնտես էր եւ իր որդիների` Արամի եւ Արմենի օժանդակությամբ, ովքեր արտերկրում հաջողակ գործարարներ են, լծվել է հայրենի գյուղի (եւ ոչ միայն) շենացմանը: Կառուցել են երկու ձեռնարկություն` «Տատնի» հանքային ջրերի եւ պահածոների գործարանները: Ստեփանյան ընտանիքի ներդրումով Դարբասում կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Երկու գործարանում Շամբ, Դարբաս եւ հարակից գյուղերից մոտ 120 մարդ ապահովված է աշխատանքով, իսկ արտադրանքն իրացվում է ոչ միայն հանրապետությունում, այլեւ նրա սահմաններից դուրս` ընդհուպ մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պահածոների գործարանը հումքով ապահովելու նպատակով Ներսես Ստեփանյանը օժանդակ տնտեսություն էր ստեղծել` պտղատու ծառերով եւ բանջարաբոստանային մշակաբույսերով: Մինչեւ իր կյանքի վերջին օրերը կազմակերպում էր երկու գործարանի աշխատանքները եւ ծրագրեր ուներ գյուղում սոցիալական նշանակության խնդիրներ լուծելու (ճանապարհի բարեկարգում, խմելու ջրի մատակարարման բարելավում եւ այլն): Համապատասխան տարածք էր ձեռք բերել արտադրական նոր մասնաշենք կառուցելու համար: Անկատար մնաց այդ ծրագիրը, մինչդեռ նպատակ ուներ ընդլայնել արտադրությունը, ստեղծել կոնյակի գործարան:

«Այս գործարանները կառուցել ենք, որ ժողովուրդը չբռնի օտարության ճամփան: Գումարը, որ ներդրել ենք այս արտադրության մեջ, մեր տասը պորտին կհերիքեր, բայց մի՞թե մարդ ապրում է միայն հացիվ: Ինչ արել ենք, մեր ժողովրդի համար ենք արել», - «Սյունյաց երկրի» հետ զրույցում ասել էր Ներսես Ստեփանյանը: Ներսես Ստեփանյանը հմուտ տնտեսվարի գործունեություն էր սկսել հյուսել: Ճանաչում ուներ հանրապետությունում, գյուղմթերք արտադրողների համաժողովների մշտական մասնակից էր: Նրա ղեկավարած հանքային ջրերի եւ պահածոների գործարանների արտադրանքն արժանացել է պարգեւների, մասնավորապես «Տատնի» հանքային ջրերի գործարանի արտադրանքը մայրաքաղաքում կայացած հայ-ռուսական համաժողովի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի` արտադրանքի որակի եւ ձեւավորման համար:

Մի խոսքով, մի ողջ կյանք` նվիրաբերված հայրենի երկրամասին, - այսպես կարելի է բնութագրել նրա գործունեությունը, որ տեւեց մինչեւ իր երկրային կյանքի վաղաժամ ավարտը:

Ներսես Ստեփանյանն առօրյա կյանքում ընկերասեր, իր եզերքին նվիրված անձնավորություն էր, մարդկային փոխհարաբերություներում` զուսպ, նաեւ ազդեցիկ, պատասխանատվության մեծ զգացումով: Այդպիսին էլ նա կմնա ճանաչողների հիշողությունում:

Մի խումբ ընկերներ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40