Նիկոլ Փաշինյանի կարևոր մեկնարկը․ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն՝ սահմանից այն կողմ

12.08.2018 20:00
1230

Հայաստանում կոալիցիա չկա, այլ ազգային համաձայնության կառավարություն: Այս մասին Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը քաղաքական է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: «Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, այստեղ թյուրըմբռնում կա: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ ոքի չենք բռնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկու օր անընդմեջ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքում է ՀՅԴ քաղաքական վարքագծին, սակայն վարչապետի երեկվա ասածն ավելի կոնցեպտուալ, հայեցակարգային էր, որը դե ֆակտո տալիս է ժամանակավոր կառավարությունն արձակելու գործընթացի մեկնարկը։ Իհարկե, դա չի նշանակում, որ հենց վաղը դաշնակցական պատգամավորները պետք է հեռանան կամ հեռացվեն կառավարությունից, սակայն ենթադրում է, որ այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի ու ժամկետներն այլևս պայմանավորված չեն խորհրդարանական ընտրություններով։ Չի բացառվում, որ կառավարությանը մասնակից ուժերի ջրբաժան դառնան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, մանավանդ, որ դրանցում ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն ոչ թե Նիկոլ Փաշինյանի դաշնակիցներն են, այլ՝ մրցակիցները, ընդ որում՝ Գագիկ Ծառուկյանի թիմը բաց տեքստով հայտարարել է, թե հավակնում է հաղթանակի։

Սակայն շատ ավելի էական, կարևոր է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության քաղաքական հետևանքը։ Վարչապետն ամենևին էլ պատահական չի ասում, որ կառավարությունը կոալիցիոն չէ կամ խնդիրը բնավ էլ այն չէ, որ նա տալիս է կոալիցիոն կառավարության դասական սահմանումը՝ ապացուցելով, որ Հայաստանում նման բան չկա։ Կոալիցիոն կաբինետում վարչապետը որոշակի պատասխանատվություն է կրում նաև գործընկեր կուսակցության վարքագծի համար։ Այլ խոսքով՝ վարչապետը հստակ հասկացնում է, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իր համար չեն եղել դաշնակիցներ ու առավել ևս՝ այդպիսին չեն այսօր։ Հենց այս կիրառական համատեքստում է Փաշինյանն ասում, թե Հայաստանում գոյություն չունի կոալիցիա։

Նույնիսկ վստահաբար կարելի է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր կառավարությանը մասնակից երկու ուժերի քաղաքական պահանջարկվածություն չունենալու մասին՝ դիվանագիտորեն հասկացնելով, որ ԲՀԿ կամ ՀՅԴ անդամ նախարարները կառավարությունը կարող են լքել թեկուզև այսօր։

Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում Փաշինյանն ինչպե՞ս է ապահովելու ԸՕ բարեփոխումների փաթեթի ընդունումը կամ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստումն՝ առհասարակ։

Պատասխանը գուցե շատ դիմային լինի, սակայն հեղափոխական էյֆորիան չի նահանջել, ու Փաշինյանն արդարացիորեն կարծում է, որ հասարակական ալիքի դեմ գործող խորհրդարանը նույնքան անզոր է այսօր՝ ինչպես մայիսի 8-ին։

Ուշագրավ է, որ երեկ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն նույնպես վերաբերում էր կառավարության գործընկեր կուսակցությանը, մանավանդ, երբ առջևում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։

«Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են: Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է: Բոլորդ բռնվելու եք և դատվելու եք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ու, եթե խնդիրը դիտարկենք գործնական հարթության վրա, ապա Երևանի ավագանու ընտրական գործընթացին հայտ ներկայացրած ուժերից ընտրակաշառք բաժանելու ավանդույթ ու հնարավորություն ունի միայն ԲՀԿ-ն, մանավանդ, արդեն գրեթե ակնհայտ է, որ մայրաքաղաքի ընտրություններին ՀՀԿ-ն չի մասնակցելու։

Արդյո՞ք ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հասկացել են Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձները և առաջիկա օրերին՝ թեկուզ ընտրական ցիկլի մեկնարկի պատրվակով, նրանց նախարարները կլքեն կառավարությունը, թե՞ կսպասեն, որ «յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահ»-ի ընտրությունը կատարի Նիկոլ Փաշինյանը։ Թերևս այս հարցի պատասխանն այնքան էլ էական չէ․ երեկվա հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, տվեց ընտրական կամպանիայի մեկնարկը՝ փաստացի անկարևոր դարձնելով մյուսների դիրքորոշումները։

1in.am

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57