Նիկոլ Փաշինյանը մեկնում է հագեցած այցով. Բրյուսելը չպետք է հապաղի

11.07.2018 10:34
1141

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Վեհաժողովը: Վարչապետը մասնակցելու է Վեհաժողովի շրջանակում տեղի ունենալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակից անդամ և ոչ անդամ պետությունների Վեհաժողովին ու ելույթ է ունենալու, հանդիպելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին, նաև հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ: Փաշինյանի այցը բավական հագեցած է, հատկապես աշխատանքային ֆորմատի համեմատ:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս հայտարարել էր, որ ԵՄ ղեկավարները ջերմ են ընդունելու Փաշինյանին: Այլ կերպն, իհարկե, կլիներ տարօրինակ, որովհետև գործնականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի առաջնորդն է, որը վայելում է հանրության լայն աջակցությունը, և ըստ այդմ՝ տարօրինակ կլինի այդ գործընթացի առաջնորդին չընդունել ջերմությամբ: Սակայն տվյալ պարագայում, իհարկե, ջերմություն ասվածն, ըստ երևույթին, պետք է առաջին հերթին ենթադրի ոչ միայն զգայական ինչ-որ մթնոլորտ, այլ առարկայական խոսակցություն:

Հայաստանում նոր իրավիճակ է, և այդ նոր իրավիճակում եվրոպական ուղղությամբ աշխատանքում անելիք և այսպես ասած՝ պարտավորություն պետք է ունենա ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ նաև ԵՄ ղեկավարությունը: Այսինքն՝ ոչ միայն նոր իշխանությունը իր եվրոպական քաղաքականությամբ պետք է որակապես տարբերվի նախորդից, այլ ըստ էության՝ նաև Եվրամիության քաղաքականությունը պետք է որակապես տարբերվի նախորդ իշխանության հանդեպ եղած քաղաքականությունից: Այստեղ, իհարկե, շատերն են անմիջապես նկատի առնում Հայաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը: Սակայն խնդիրն, անշուշտ, լոկ Եվրամությունը «բանկոմատի» դերում դիտարկելը չէ:

Հայաստանի համար նոր իրավիճակում իսկապես կարևոր է ֆինանսատնտեսական օգնությունը, հակահեղափոխական սաբոտաժների որոշակի վտանգները չեզոքացնելու համար: Դրանք կան և դրանք պահանջում են լուծում, ու այստեղ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի հարցում բոլոր շահագրգռված կողմերը պետք է իրենց հնարավորության սահմանում օգնեն այդ խնդիրների լուծմանը: Առավել ևս, որ նոր կառավարությունը գործնականում է դրսևորում կոռուպցիայի դեմ պայքարը, ընդ որում՝ ոչ թե մանր ձկների, այլ այսպես ասած՝ շնաձկների դեմ պայքարի հաստատակամություն ու հետևողականություն: Այն, ինչ տարիներ շարունակ ակնկալել է Արևմուտքը Հայաստանից, և այն, ինչ հիմա, ըստ էության, տեղի է ունենում Հայաստանում, ընդ որում՝ տեղի է ունենում որպես առաջին քայլերից մեկը: Եվ այդ իմաստով, իհարկե, թերևս պետք է չհապաղի նաև Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, ու Բրյուսել Նիկոլ Փաշինյանի առաջին այցը պետք է դառնա ոչ միայն ծանոթություն, այլ ըստ էության, իհարկե, նաև առաջին քայլ:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի շրջանակին, ապա այստեղ իրավիճակն, իհարկե, մի շարք հանգամանքների բերումով ավելի պահպանողական է, և անշուշտ, էական շարժեր ակնկալել պետք չէ, և ինքնին Վեհաժողովին Հայաստանի նոր վարչապետի մասնակցությունը արդեն իսկ բավականին դրական քայլ է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության հեռանկարի տեսանկյունից: Այդ իմաստով, Հայաստանի խնդիրը նվազագույն տեմպը պահելն է, իսկ անուղղակի, սակայն գործնական առումով առավել կարևոր է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության տեմպի ակտիվացումը, ինչը սպասվում է Բրյուսելի Վեհաժողովում, որովհետև Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության խորացումը անվտանգության կարևոր պատվար է ամբողջ ռեգիոնի համար, բնականաբար, այդ թվում նաև Հայաստանի ու Արցախի:

1in.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24