Նիկոլ Փաշինյանը սեռական այլասերությունների (ԼԳՏԲ) մասին

06.08.2018 11:56
1252

Եւ ուրեմն` մարդը` կրքերի գերի՞, թե՞ կրքերը` մարդու ազատարար։ Ես չէի ուզում հարցին պատասխանել այնպես, ինչպես ինքս եմ ուզում, փորձում էի երդվյալ ատենակալի նման օբյեկտիվորեն քննել բոլոր հանգամանքները, հարցի բոլոր կողմերը։ Հետո հասկացա, որ այնքան էլ հեշտ գործ չէ օբյեկտիվ լինելը, որովհետեւ եթե պիտի ուսումնասիրենք մարդու եւ կրքերի հարաբերությունները, պետք է օբյեկտիվ ընտրություն կատարենք մարդու եւ կրքերի առաջացման երկու տեսությունների միջեւ. աստվածաշնչյան տեսության, ըստ որի` մարդուն ստեղծել է Աստված, իսկ մեղքի մեջ նրան գցել սատանան, եւ դարվինիզմի տեսության, ըստ որի` մարդը առաջացել է կապիկից, եւ կրքերն էլ օրգանիզմի հորմոնալ գործունեության արդյունք են։ Եթե մենք պետք է հենվենք այս տեսություններից մեկի ճշմարտացիության վրա, արդեն իսկ չենք կարող օբյեկտիվ լինել, նշանակում է` մենք կա՛մ այս կողմից ենք, կա՛մ այն։ Ու ճիշտն ասած, այս պարագայում չեմ էլ ուզում օբյեկտիվ լինել, հրաժարվում եմ օբյեկտիվ լինել, եթե օբյեկտիվ լինելու համար անհրաժեշտ է կասկածի տակ դնել այն, ինչին հավատում ես։ Չնայած դարվինիզմն ու մատերիալիզմը այս հարցում խայտառակ պարտություն են կրել, որովհետեւ այս տեսության հետեւորդները դժվար թե համաձայնեն խմբակային սեքսը կամ սեռական այլասերության զանազան տեսակները նորմալ ու բնականոն բան համարել։ Անգամ աստվածաշնչյան տեսության ամենամոլեռանդ հակառակորդը, ինչպիսին էր, օրինակ, Խորհրդային Միությունը, բարոյականության արժեքներ էր քարոզում, եւ այդ կայսրության գոյության ընթացքում հոգեւոր, մշակութային արժեքների մի աննկարագրելի շտեմարան գոյացավ` գրականության մեջ, կինոյում, արվեստի այլ ճյուղերում. սա անուրանալի է:

 

Մեջբերում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40