«Նորավան» ենթակայանը՝ բարեկամության խորհրդանիշ ու նոր կամուրջ

27.07.2017 08:33
1848

Հարեւան երկու երկրի՝ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցությունը լայն ընդգրկում ունի: Այն ներառել է նաեւ էներգետիկ համակարգը: Էներգետիկ համագործակցությունը երկու երկրին հնարավորություն է տվել իրենց էներգահամակարգերում մեծացնել էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունները: Այդ նպատակով այժմ կառուցվում է նաեւ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գիծը: Այն երկշղթա էլեկտրահաղորդման գիծ է: Դրա կառուցման համաձայնությունը ձեռք է բերվել 2004թ.: 2006թ. երկու երկրները կառուցման վերաբերյալ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Սակայն 2013թ. Իրան-Հայաստան 400 կվ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ֆինանսավորումը սառեցվեց: Դա ժամանակավոր բնույթ կրեց: Հայկական եւ իրանական կողմերի միջեւ հետագա ակտիվ բանակցությունները նոր էջ փաստեցին այս գծի կառուցման գործում. որոշվեց վերսկսել ծրագրի ֆինանսավորումը: Կնքվեց նոր պայմանագիր, ըստ որի, ծրագիրն իրականացնելու համար 107,9 միլիոն եվրո պետք է ներդրվի գործում: Այս գումարը տրամադրում է իրանական կողմը: Գումարի 77 տոկոսը տրամադրում է Իրանի արտահանման զարգացման բանկը, իսկ մնացած 23 տոկոսը հատկացնում է ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սանիր» ընկերությունը: Իսկ հայկական կողմը հետագայում իրանական կողմին գումարը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի առաքումների տեսքով:

Իրան-Հայաստան 400 կվ երկշղթա օդային գծի՝ Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը կազմում է 279 կմ: Ծրագիրն իրականության վերածելու նպատակով այժմ կառուցվում է նաեւ «Նորավան» ենթակայանը, որը գտնվում է Սիսիանի տարածաշրջանում: Այն հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել 1000 ՄՎտ-ի: Այս քայլի շնորհիվ Հայաստանի էներգահամակարգի հարավային եւ կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը կբարձրանա, ու Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման նոր մակարդակ կունենանք:

Բացի դրանից, այս ծրագրով նախատեսվում է իրանական էլեկտրացանցերը կապել Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Եվ ահա մենք ժամանակի կարեւորագույն կառույցներից մեկում ենք՝ «Նորավան» կառուցվող ենթակայանում, առաջինն այստեղ, որ աչքի է զարնում հսկայական շինհրապարակն է: Այն զբաղեցնում է շուրջ յոթ հեկտար տարածք: Ենթակայանի կառուցման համար հողային աշխատանքներ են կատարվում, դրան զուգահեռ՝ տարածքը պարսպապատվում է: Հեդոյաթ Հադիփուռը, ով Իրանից է, համակարգում է ենթակայանի շինարարական աշխատանքները: Զրույցի ժամանակ նա ասաց, որ աշխատանքային ժամանակացույցը խախտվել է՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Բացի դրանից, կան նաեւ նախագծային խնդիրներ:

- Այս ամենը ժամանակի հարց է, շուտով դրանք կկարգավորվեն եւ «Նորավան» ենթակայանի կառուցումը կընթանա բնականոն հունով, - ասում է Հեդոյաթ Հուդիփուռը:

Ենթակայանի շինարարությունում կողք-կողքի աշխատում են պարսիկներն ու հայերը, միասին հաց ուտում, ասում-խոսում-կատակում: Հեդոյաթը հասցրել է արդեն հայերեն քիչ սովորել եւ մեր հարցերին պատասխանելիս ասում էր՝ դանդաղ խոսեք, որ հասկանամ:

- Հայերը լավ մարդիկ են, կամեցող, խելոք, բարի, նրանց հետ աշխատելը հեշտ է, կես խոսքից հասկանում ենք իրար, - ասում են պարսիկ շինարարները:

Հայ գործընկերներն էլ թե՝ օտար չենք, երկուսս էլ արիական ցեղից ենք, հորեղբոր ընտանիքներ ենք:

Կուզեինք երկար խոսել մեր բարեկամների հետ՝ ամեն ինչից: Սակայն մեկմեկու լեզու չիմանալը խանգարում է բոլորիս: Ինչպես ասում են՝ դա ոչինչ, ներելի է: Կարեւորն այն է, որ երկու երկրների համագործակցության շնորհիվ տարածաշրջանում ռազմավարական նշանակության, հեռուն գնացող նպատակներով կառույց է Իրան-Հայաստան 400 կվ երկշղթա օդային գիծը, որը կենսական նշանակություն կունենա բարեկամ երկու երկրների համար:

Երբ դրկից հարեւանդ լավն է, ամենադժվարին խնդիրն անգամ լուծում ունի: Իսկ Իրանը հենց այդպիսին է: Եվ այս գիծը բարեկամության մի նոր խորհրդանիշ է, որ կամրջում է երկու հարեւան երկրներին:

Այսպես են մտածում եւ գործում հայ ու պարսիկ շինարարները «Նորավան» կառուցվող ենթակայանում:

 ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21