Նշվեց Սերո Խանզադյանի ծննդյան օրը

04.12.2024 11:02
627

Դեկտեմբերի 3-ին Սերո Խանզադյանի տուն-թանգարանում՝ Բակունցի տուն-թանգարանի և Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ «Խանզադյան-Բակունց» խորագրով՝ նվիրված գրողի ծննդյան 109-ամյակին։ Ցուցադրությունն ուղեկցվեց գրականագետ Թեհմինա Մարությանի բանախոսությամբ՝ «Ակսել Բակունցը Սերո Խանզադյանի կյանքում» թեմայով։ Սերո Խանզադյանն ինքը, ինչպես Բակունցը, Գորիս-Կյորեսն էր, Սյունիք-Զանգեզուրն էր՝ ամբողջացած, ոգեղենացած: Գորիսի պատմության, բառ ու բանի, ավանդույթների կենդանի կրողն էր: Իր լեռնաշխարհի մարդկանց, նրանց հոգեբանությունը, սովորույթներն ու բարքերը գեղարվեստականացնողն ու գրականություն բերողն էր, ինչը մինչ այդ արել էր Բակունցը: Բակունցի գրաշխարհի հանդեպ ունեցած ջերմեռանդ պաշտամունքը Խանզադյանը պահեց ողջ կյանքի ընթացքում: Թանգարանի հիմնական ու գիտաօժանդակ ֆոնդերում պահվող որոշ արժեքավոր վավերագրեր դրա վկայությունն են: Այդ վավերագրերը (գրքեր, լուսանկարներ, նամակներ, ձեռագրեր) ժամանակավոր կցուցադրվեն Սերո Խանզադյանի տուն-թանգարանում՝ վկայելով գրողներին միավորող գրական ու կենսական առնչությունները և այն անմնացորդ նվիրումը, որ ուներ Խանզադյանը Բակունցի հանդեպ։ Բանախոսը նշեց, որ մեծ է եղել Խանզադյանի դերը նաև Բակունցի տուն-թանգարանի հիմնադրման գործում, նա կանգնած է այդ երախտառատ գործի ակունքներում: Խանզադյանը մշտապես գործնական հոգածություն է ցուցաբերել թանգարանը Բակունցյան մասունքներով համալրերու, հարստացնելու նվիրական գործին: Ֆոնդերում պահպանվում են Խանզադյանի նվիրաբերած գրքերը, լուսանկարները՝ ինքնագիր ընծայականներով։ Պահպանվում են Սերո Խանզադյանի մի քանի նամակները՝ հասցեագրված տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին, որոնք, որպես կանոն, վերաբերում են թանգարանի համար ինչ-որ օգտակար գործ անելուն։ Մի ուշագրավ պատմություն էլ կապվում է Բակունցի՝ թանգարանում ցուցադրվող ժողովածուներից մեկի՝ ուկրաիներեն թարգմանության հետ, որը լույս է տեսել 1974 թվականին Կիևի «Դնիպրո» հրատարակչատանը: Գիրքը ընծայագրված է Սերո Խանզադյանի կողմից, բացվում է նրա առաջաբանով և ունի հետաքրքրիր ստեղծագործական պատմություն, ինչը ներկայացվեց ունկնդիրներին։ «Բակունցի ու Խանզադյանի միջև գրական ու մարդկային առնչությունների, արժևորումների, արխիվային նոր վավերագրերի բացահայտումն ու մեկնաբանությունը գրապատմական ուշագրավ իրողություններ են, որոնք ևս մեկ անգամ վկայում են Խանզադյանի՝ բացառիկ մտավորականի, մարդու, գրողի դերը ժամանակի գրական ու հասարակական անցուդարձերում, մշակութային բարձր արժեքների հանրահռչակման գործում»,- ամփոփեց բանախոսը։

Խանզադյանի ծննդյան 109-ամյակն արժևորվեց նաև դպրոցականների պատրաստած գեղեցիկ գրական ցերեկույթով՝ «Պատմական հիշողության կանչը» խորագրով, ցուցադրվեց նույն դպրոցի թողարկած սիրողական կարճամետրաժ տեսաֆիլմը՝ Խանզադյանի «Յոթերորդ աղբյուրը» պատմվածքի մոտիվներով։

Օրվա առթիվ միջոցառումներ տեղի ունեցան նաև Գորիսի՝ գրողի անունը կրող թիվ 6 հիմնական դպրոցում, Գորիսի պետական քոլեջում և այլ կրթամշակութային հաստատություններում։

 

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40