Նվիրված բեմի երախտավորների հիշատակին

24.10.2017 15:25
1596

Կապանցի թատերասերներին այս անգամ՝ հոկտեմբերի 22-ին, Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն էր բերել հանդիսությունը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստներ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացիներ Գալյա Նովենցին եւ Երվանդ Ղազանչյանին: Վեց տասնամյակ առաջ հայ բեմի երկու երախտավորի՝ Արմեն Գուլակյանի եւ Վարդան Աճեմյանի կուրսի շրջանավարտները՝ տասնյակից ավելի նորաթուխ դերասաններ, եկան վերածնելու Կապանի թատրոնը, եւ այդպես էլ եղավ: Նրանց հետ էին Երվանդ Ղազանչյանն ու Գալյա Նովենցը, ովքեր մոտ չորս տարի Կապանի թատրոնում բեմական կենսագրություն հյուսեցին:


Տանտիրոջ իրավունքով ներկաներին եւ հոբելյարին բարեմաղթանքներ հղեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, նշելով, որ ինքը դեռեւս Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության տպավորության ներքո է եւ համոզմունք հայտնեց, որ այս հանդիսությունը եւս նույնպիսի մթնոլորտում կանցնի:


Իրոք, մտերմիկ մթնոլորտում անցավ հանդիսությունը, որ վարում էր Երվանդ Ղազանչյանը. «Այս երեկոն թող լինի իմ կարոտի պատասխանն անցած-գնացած օրերի, շատ եմ ուզում, որ մեր հանդիպումը բնական լինի՝ կարոտով, հույզերով, շատ հարազատ դեմքեր տեսա այստեղ, որ կային իմ մտապատկերում, որ դրոշմվել էին իմ սրտում: Թող սա անկեղծ զրույց-հանդիպում լինի, եւ այդ զրույցի կենտրոնում լինի Գալյան, որովհետեւ երախտապարտ եմ կապանցիներին, քանզի երեկ հանդիսավորությամբ բացվեց նրա հուշատախտակը Թումանյան 18 հասցեում»:


Իսկ էկրանին սահում էին կադրեր ներկայացումներից եւ ֆիլմերից, որոնցում խաղացել է դերասանուհին, հնչում էին նրա մաղթանքները, մասնավորապես՝ էս աշխարհն ինչո՞ւ է այսպես ծուռ…


Երվանդ Ղազանչյանը նշեց, որ զարմանալի հուշեր կան կապված Կապանի թատրոնի հետ, որ չեն մոռացվում. «Լցվում էինք մի բեռնատարի թափքի մեջ, որի մի մասում դեկորներն էին լինում, մյուս մասում մենք էինք տեղավորվում: Զարմանալի մի եռանդ կար բոլորիս մեջ, որտեղ գնում էինք հյուրախաղերի, բավականին թափթփված էին բեմերը, դահլիճների մասին էլ չեմ խոսում: Մենք մինչեւ չլվանայինք, չմաքրեինք բեմը, դեկորները չէինք տեղադրում եւ սկսում ներկայացումը: Այդ տարիներից մեր մեջ ձեւավորվել էր հարգանք հանդիսատեի հանդեպ: Հանդիսատեսին կորցնել չի կարելի, այնպես չէր, որ մտածում էինք, թե այսօր այս զգեստը չհագնեմ, ուրիշ բան հագնեմ: Էդ ուրիշ բան հագնելը կնշանակեր հինգ-տասը հանդիսատես կորցնել: Հանդիսատեսին չի կարելի անհասկացողի տեղ դնել»: Այս համատեքստում հոբելյարն անդրադարձավ մեր օրերում մեծ տարածում ստացած սերիալներին, նշելով, որ դրանց վնասը ոչ մի թուրք չի կարող հասցնել. «Մենք ուզում ենք ինչ-որ բան առաջ տալ, նրանք (սերիալ ստեղծողները, խմբ.) ասում են, չէ, ժողովուրդը դա է ուզում, ինչպե՞ս կարող է ժողովուրդը դա ուզի, դուք շարունակում եք մեզ փչացնել, մենք ծիծաղե՞նք: Չի կարող նման բան լինել»:


Բանաստեղծ-թարգմանիչ Գագիկ Դավթյանը հիշեց, որ ինքը 11 տարեկան էր, երբ Երվանդ Ղազանչյանն ու Գալյա Նովենցն իրենց համակուրսեցիների հետ եկան Կապան, եւ սկիզբ առավ Կապանի թատրոնի վերածնունդը, եւ կես-կատակ, կես-լուրջ ավելացրեց, որ ինքն էլ անդառնալիորեն վարակվեց թատերական «հիվանդությամբ», իսկ թատրոնն իր ներկայացումներով, իր դերասաններով մեծ ազդեցություն թողեցին իր թատերական եւ գրական ճաշակի վրա: Ելույթի ավարտին Գագիկ Դավթյանն իր ստեղծագործությունների երեք հատորյակը նվիրեց հոբելյարին:


Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը երախտագիտություն հայտնեց Երվանդ Ղազանչյանին եւ Գալյա Նովենցին, ովքեր իրենց զավակներին դաստիարակեցին այնպիսի ոգով, որ Հակոբ եւ Ստեփան Ղազանչյանները եկան Կապանում աշխատելու, մեկը՝ գեղարվեստական ղեկավար եւ բեմադրիչ, մյուսը՝ դերասան:  Փաստորեն, ընտանեկան ավանդույթների սկիզբ դրվեց, իսկ թատրոնը նոր որակներ ձեռք բերեց: Դրա վկայությունն է այն, որ կապանցի դերասանները հյուրախաղերով հանդես եկան Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի բեմում, ինչին անդրադարձան ռուսական մամուլն ու ռուս թատերագետները: Կապանի թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանը եւս բարեմաղթանքի խոսքեր ասաց՝ Երվանդ Ղազանչյանին իր ուսուցիչը համարելով: Երվանդ Ղազանչյանին ջերմությամբ եւ անկեղծությամբ լի խոսքեր հղեցին թոռնուհին՝ Մարիամը, եւ ծոռնուհին՝ Նարեն:


Ելույթներն ընդմիջվում էին գրական-երաժշտական կատարումներով: Ալ.Շիրվանզադեի անվան թատրոնի դերասանները ներկայացրին մի հատված «Բակունցյան գույներ» գրական խորեոգրաֆիկ բեմադրությունից, Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաները հանդես եկան Հովհ.Թումանյանի «Կիկոսի մահը» բեմադրությամբ: Հնչեցին երգեր. արվեստի մանկական դպրոցի դասատու Զառա Շամոյանը կատարեց «Ես լսեցի մի անուշ ձայն» երգը (խոսք՝ Սմբատ Շահազիզի, երաժշտությունը՝ Ռոմանոս Մելիքյանի), Կապանի N2 երաժշտական դպրոցի սան, Գյումրու «Վերածնունդ» 8-րդ միջազգային փառատոնի առաջին կարգի դափնեկիր Արտյոմ Սարգսյանը (դասատու՝ Իրինա Դավիդյան)՝ գուսան Հայկազունու «Գետաշենը»: Եղան պարային կատարումներ, Կապանի մանկական ստեղծագործական կենտրոնի սաները կատարեցին «Էգինայի» պարը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից (պարուսույց՝ Գայանե Վարդիկյան), Կապանի արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնի սովորողները՝ «Հարսնապար» (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան):


Հանդիսության ավարտին Երվանդ Ղազանչյանը երախտագիտություն հայտնեց միջոցառումը նախաձեռնողներին, թատերասերներին, բոլոր կապանցիներին, թատրոնին փոխանցեց մի մասունք՝ մեծն Ավետ Ավետիսյանի՝ իրեն նվիրած խաչը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37