Ոչ ոք չի վճարի Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության գինը

09.09.2018 14:35
1275

Ռուսական և ադրբեջանական մամուլում վերջերս ակտիվորեն շրջանառվում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։ Ընդ որում` այս հնարավորությունն ակտիվորեն շրջանառում են Բաքվին մոտ կանգնած ռուս քաղաքագետները՝ դա դիտարկելով որպես նախնական փուլի հնարավորություն։

Միջխորհրդարանական համագործակցության ռուս-ադրբեջանական խմբի նախագահ Ալի Հուսեյնովն ավելի վաղ հայտնել էր, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է դիտարկել Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը։ Հայաստանն արդեն հայտարարել է, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրակարգում հայտնվի Ադրբեջանի անդամակցության հարցը։

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է՝ Ադրբեջանի անդամակցությունը ենթադրում է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները պետք է գան կոնսենսուսի։ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ եղել է և դուրս է եկել միայն այն պատճառով, որ Հայաստանը դարձել է ՀԱՊԿ անդամ. «Այսինքն` իրավական առումով՝ չի բացառվում, որ Ադրբեջանը ոչ թե ՀԱՊԿ անդամ դառնա, այլ վերականգնի իր անդամակցությունը։ Չգիտեմ՝ ինչ իրավական մեխանիզմներ են հնարավոր, բայց ես դա չեմ բացառում, եթե Ադրբեջանն այդ ցանկությունն ունենա»։

Միևնույն ժամանակ Սարգսյանն ընդգծում է՝ առայժմ պաշտոնական Բաքուն այդ մասին չի հայտարարել, խոսել են ընդամենը պատգամավորները տրամադրությունները շոշափելու համար. «Ես ամեն դեպքում այդ հարցում կոնսենսուսը քիչ հավանական եմ համարում, որովհետև Հայաստանն արդեն ասել է, որ դեմ է քվեարկելու, նույնն էլ վերաբերում է դիտորդի կարգավիճակին։ Եթե ամեն դեպքում Ադրբեջանը դառնում է ՀԱՊԿ անդամ, այդ կառույցը դադարում է լինել մեր անվտանգության հիմնասյուներից մեկը։ ՀԱՊԿ-ն ունի անդամ պետություններ, որոնց հանդեպ ունի պարտավորություններ, բայց եթե անդամ երկու պետություն իրար հետ կոնֆլիկտ են ունենում՝ գալիս է այն օրինակը, որ ես բերում եմ։ Ենթադրենք՝ Թուրքիան ու Հունաստանը ունենան զինված բախում՝ պարզ է, որ ՆԱՏՕ-ն ոչինչ անել չի կարող, որովհետև չի կարող որևէ մեկի կողմն անցնել։ Այս առումով՝ եթե Ադրբեջանն ինչ-որ կերպ դառնա ՀԱՊԿ անդամ, ապա ՀԱՊԿ-ը, որպես Հայաստանի անվտանգության բաղադրիչ, դադարում է գոյություն ունենալ»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ համեմատությունը Հունաստանի և Թուրքիայի հետ տեղին չէ։ «Սրանք տարբեր պրոցեսներ են։ Հայաստանի համար ՀԱՊԿ-ը լրացուցիչ անվտանգության երաշխավոր է, իսկ իրենք նույն բլոկի մեջ են։ Այդ պատճառով՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որ կանխենք Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- եզրափակեց նա։

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում հայտնվել չի կարող։ «Դա ինձ այնքան էլ լուրջ չի թվում, որովհետև այն գինը, որ Ադրբեջանը փորձում էր ստանալ ՀԱՊԿ-ին միանալու համար՝ ոչ ոք երբեք իրեն չի տա։ Իսկ առանց այդ գնի որևէ իմաստ չկա, որ Ադրբեջանը անդամագրվի ՀԱՊԿ-ին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Իսկանդարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ին ցույց է տվել ամենասկզբից, երբ կային ՀԱՊԿ-ին անդամակցելու ռեալ առաջարկներ. «Չեմ կարծում, թե այդ մասին խոսելը լուրջ է։ Հորինված հավելյալ կարգավիճակները, օրինակ, կողքը կանգնել կամ կողքից կանգնել, կամ կողքով անցնող՝ նույնիսկ եթե դրանք ինչ-որ կերպ ձևակերպվեն հայտարարությունների մակարդակով, ռեալ որևէ բան չեն կարող նշանակել»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը շեշտում է՝ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չի դառնա։

1in.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40