Օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառները կապված չեն բնակավայրերի տնտեսական ուղղվածությունների հետ

20.11.2023 17:35
618

Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների թիվն աճում է։ Սա փաստում է Հայաստանում քաղցկեղի տվյալների վերաբերյալ առկա վիճակագրությունը։

Քաղցկեղի առաջացման ռիսկի բազմաթիվ գործոններ են առկա։ Դրանցից են, օրինակ՝ վնասակար սովորույթները (ծխախոտի, ալկոհոլի չարաշահում, թմրանյութերի օգտագործում և այլն),  ճառագայթային գործոնը (արևայրուք, «սոլյարիներ»․․․), սնունդը (ապխտած, գունանյութերով և այլ հավելումներով, նիտրատներով հարուստ սնունդ․․․), ժառանգական նախատրամադրվածությունը, հոգեհուզական սթրեսները, ավելորդ քաշը և այլն։

Չարորակ նորագոյացությունների և այլ հարցերի վերաբերյալ Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղից մեզ պատասխանել են, որ այժմ Հայաստանում 100-ից ավել բուժհաստատություններ կան, որոնք մատուցում են ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ծառայություններ։

Այս բուժհաստատություններից յուրաքանչյուրը տարեկան հաշվետվություններ է ուղարկում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, որն էլ վարում է վիճակագրությունը։

Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» 202120222023 թթ․ վիճակագրական տարեգրքերում առկա տվյալները համադրելով պարզ է դառնում` Հայաստանում չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը վերջին 3 տարիներին աճ է գրանցել։

Մասնավորապես, 2020 թվականին Հայաստանի բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը կազմել է 50․416։ Հաջորդ տարի այս թիվն աճել է շուրջ 4․100-ով՝ հասնելով 54․519-ի, իսկ արդեն 2022 թվականին այս թիվը հասել է 58․429-ի, այսինքն կրկին աճ է գրանցվել։

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) նախանշված են ռամավարության իրագործման ուղիները։ Այդ ուղղությունները նախանշում են ոլորտի բոլոր բնագավառներում առաջընթացի հիմնական ուղիները, որոնցից մեկը շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և անվտանգ հանքարդյունաբերությունն է։

Մարդկանց շրջանում առկա է նման համոզմունք, թե Հայաստանում հանքարդունաբերությունը ևս քաղցկեղի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։

«Հանքարդյունաբերության հանդեպ բացասական և գիտականորեն չհիմնավորված մեղադրանքների տարածումը կանխելու համար կարևոր խնդիր է նաև պատկան մարմինների կողմից հանրության իրազեկումը՝ իրական խնդիրները չհիմնավորված ընկալումներից տարանջատելու ուղղությամբ: Այսպես, օրինակ, Հայաստանում տարածված է պոչամբարի՝ որպես քաղցկեղի առաջացման պատճառի ընկալումը։ Մինչ պոչամբարի պատշաճ կառավարումը անքննելի անհրաժեշտություն է, գոյություն չունի նման որևէ գիտական ապացույց դրանց միջև կապի վերաբերյալ: Պետական համապատասխան կառույցները պետք է ջանքեր գործադրեն բնակչության իրազեկման համար, այդ թվում՝ պատշաճ կառավարման արդյունքում հանքարդյունաբերության հետ կապված առողջապահական որևէ խնդիր բացառելու գործնականում ապացուցված հնարավորության մասին հանրությանը կրթելու ուղղությամբ»,-նշված է ռազմավարությունում։

Iravaban.net-ը չարորակ նորագոյացությունների առաջացման, տարածման թեմայի վերաբերյալ զրուցել է Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժության և առաջատար վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, բ․գ․դ․ պրոֆեսոր ուռուցքաբան – հեպատոլոգ Խաչատուր Բադալյանի հետ։ 

Պրոֆեսորի խոսքով` քաղցկեղային հիվանդությունների զարգացման համար կան շատ պատճառներ, օնկոլոգիայի ամենամեծ բարդությունն այն է, որ կան, այսպես ասած ֆակտորներ, որոնք բերում են քաղցկեղային հիվանդության։ «Ֆակտորներից մեկը բնական կամ արհեստական ճանապարհով ճառագայթման ֆոնն է, ռադիոճառագայթման ֆոնը։ Կարևոր է, թե մենք մեր առօրյա կյանքում որքանով ենք շփվում կոնցեռագենների հետ, օրինակ՝ սննդի մեջ գունային հավելումները, քիմիկատները․․․։ Հաստատվել է, որ ասբեստի արտադրամասներում աշխատողների մոտ թոքի քաղցկեղը շատ ավելի բարձր տոկոս է կազմում։ Եթե կա հնարավորություն, շանս՝ պետք է քչացնել սթրեսները, որոնք կարող են բերել ընդհանուր օրգանիզմի ուժերի թուլացմանը, ինչը միանշանակ ավելացնում է ուռուցքի և այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը»,-նշում է Խաչատուր Բադալյանը։

Նա նշում է, որ կարևոր տեղ ունի նաև գենետիկան։ «Օրինակ կրծքագեղձի հիվանդությունների որոշակի տոկոսային հարաբերություն պայմանավորված է գենետիկ տրամադրվածությամբ։ Այսինքն, եթե կինը հիվանդանում է ու իր մոտ հայտնաբերվում են գենետիկ մուտացիաներ, ապա անպայման պետք է դրանք ճշտել նաև աղջկա մոտ, որովհետև գենետիկորեն պայմանավորվածությամբ հավանականություն կա, որ վերջինս ևս կարող է հիվանդանալ կրծքագեղձի քաղցկեղով»,-ասաց պրոֆեսորը։ Նրա խոսքով՝ կարևոր է նաև հեպատիտ B-ի, C-ի վաղ հայտնաբերումը, որոնք կարող են հանգեցնել լյարդի քաղցկեղի։

Ուռուցքաբանի խոսքով՝ կարելի է որոշակի դիտարկում կատարել տարածաշրջանի առումով։

«Հայաստանը, որպես լեռնային գոտի, հաշվի առնելով, որ ուլտրամանուշակագույն ճառագայների հետ կապված ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, մաշկային հիվանդությունների պրոբլեմները՝ մելանոմաների զարգացման տեսակետից, ռիսկի տակ է։ Հատկապես ամռանը, երբ խոսքը գնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին, որոնց տոկոսային հարաբերությունը բարձր է, մարդիկ պետք է աշխատեն հետևել որոշ կանոնների, օգտագործեն որոշակի քսուքներ (բարձր SPF-ով), գտնվեն ստվերում, հետևեն, ուշադրություն դարձնեն եղած գոյացություններին, պիգմենտացիային՝ շուտ հայտնաբերելու համար»,-ասում է Խաչատուր Բադալյանը։

Պրոֆեսորի խոսքով՝ գիտականորեն հիմնավորված չէ, որ Հայաստանի մարզերում որևէ փաստով պայմանավորված քաղցկեղի բարձր տարածվածություն կա։

«Վիճակագրական տվյալների թերացում կա, իսկ առանց դրանց գիտական հիմնավորում տալու հնարավորություն չկա։ Մեզ մոտ բժշկության, հիվանդությունը ճիշտ ժամանակին հայտնաբերելու, հիվանդությունների ոչ ճիշտ գրանցման հետևանքով ունենում ենք գնահատականի թերացում։ Մենք չենք կարող օբյեկտիվ գնահատել, թե որ մարզում որ հիվանդություններն են ավելի շատ տարածված՝ նկատի ունենալով, թե որևէ մարզում կարող է լինել, օրինակ պղնձամոլիբդենային գործարանը, բարձր վոլտաժով կապի անտենաների առկայություն և այլն։ Թե ինչքանով է դա ազդում՝ կարելի է ենթադրել։ Բժշկական տեսակետից նայելով, կարելի է ասել, որ դա կարող է հանգեցնել, բայց փաստացի տվյալներ չկան, փաստարկված, ստատիստիկ տվյալներ չկան։ Չունենալով օբյեկտիվ տվյալներ՝ չենք կարող հետևություններ անել»,-ասաց նա։

Խոսելով, օրինակ՝ ատոմակայանի մասին, Խաչաչատուր Բադալյանը նշեց, որ ասել, թե ատոմակայանի շրջանում օնկոլոգիական հիվանդությունների բարձր տոկոս կա՝ չենք կարող ասել, քանի որ նման վիճակագրություն առկա չէ։ «Մենք ընդհանուր խոսում ենք այն խորհուրդների մասին, որը կարևոր է մարդուն։ Ամեն մարդ ինքն իր պատասխանատվության զոնայում է ու ինքն իր առողջության նկատմամբ առաջնային ու մեծ պատասխանատվություն ունի»,-նշում է պրոֆեսորը։

ԱԱԻ «Առողջություն և առողջապահություն» 202120222023 թթ․ վիճակագրական տարեգրքերի համաձայն՝ Հայաստանում չարորակ գոյացությունների տարածվածությունն առավել ակնհայտ է Երևանում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ Սյունիքում, որտեղ էլ հիմնականում տեղակայված են հանքարդյունաբերական գործարանները, այս թվերը նկատելի ցածր են։

Սա փաստում են վիճակագրական տվյալները։ Օրինակ՝ Լոռու, Կոտայքի մարզերն աչքի չեն ընկնում հանքարդյունաբերության ոլորտի ակտիվությամբ՝ ի տարբերություն Սյունիքի մարզի, որտեղ էլ հիմնականում տեղակայված են հանքարդյունաբերությամբ զբաղվող խոշոր ընկերությունները։ Սակայն ըստ տվյալների Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում չարորակ գոյացությունների տարածվածության ավելի բարձր ցուցանիշ է արձանագրված։

Օնկոլոգ Խաչատուր Բադալյանն ընդգծում է, որ հարկավոր է որքան հնարավոր է առողջ կյանք վարել։ «Պետք է սննդին հետևել, ավելի բնական, թարմ սննդամթերք օգտագործել, քիչ օգտագործել քիմիկատներով, գունանյութերով հավելված սնունդ։ Եթե կա հնարավորություն՝ զբաղվել սպորտով։ Օրգանիզմի ակտիվությունը բերում է ինքնամաքրման և շատ կարևոր է, որ օրգանիզմի երկու շատ կարևոր կոմպոնենտներ՝ հոգեկան ու ֆիզիկական ակտիվությունը համատեղվի։ Նյութափոխանակության համար ճիշտ է մկանների, հոդերի աշխատանքը, կարևոր է շարժումը, ասում են՝ կյանքը շարժման մեջ է»,-նշում է մասնագետը։

Իրավաբան.net

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01