5 մայիսի. Տարոնի (Մուշ-Սասուն-Խնուս) կամավորական զինված ուժերի (500 սուր Սասունցի Մուշեղ, Սասունցի Մանուկ, Մորուք Կարո, Չոլո) կողմից գրավվեց Թուրքի Թալինի (Ն. Թալին) անառիկ համարվող բերդը. ռազմական այդ մեծ հաջողությունը ձեռք բերվեց նվազագույն կո-րուստներով՝ ընդամենը 19 զոհ (այլ տվյալներով՝ 8)։ Եռօրյա մարտերում Արագածի ողջ լեռնա-զանգվածը մաքրվեց թուրք-թաթարական տարրից՝ վերստին հայացավ։ Այս վճռական գործողությունը ռազմական տեսակետից մեծ դեր խաղաց Սարդարապատի հաղթանակի գործում։ 1926 -ին Դաշնակցության դատի ժամանակ, հայ բոլշեւիկները սասունցիներին ներկայացվող մեղադրանքների շարքում հիշեցին նաեւ... ԱՐԱԳԱԾԻ ՀԱՅԱ8ՄԱՆ «մեղքը»։
17-19 մայիսի. թուրքերի առաջացումը Ալեքպոլ-Երեւան երկաթուղու երկայնքով։ Մայիսի 17-ին Արագածի ջոկատի մի մասը (Երզնկայի գունդ) նահանջեց Ղարաղուլա կիսակայարան, իսկ մյուս մասը (Ղարաքիլիսայի եւ Խնուսի գնդեր) շարունակում էր պահպանել Ախուրյանի (Արփաչայ) արեւելյան ափը՝ Ղազվին-Թազաքենդ հատվածում։
Նույն օրը, Ուզունքիլիսայի շրջանում հայտնվեց հակառակորդի առաջապահը՝ 300 սվին եւ սուր։ Հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, Ախուրյանի արեւմտյան ափին՝ Բուղդաշենից մինչեւ Թազաքենդ, թշնամու ոչ մի զորամաս չերեւաց։
Մայիսի 19-ին Ախուրյանի Կամբինսկի ծանծաղուտով թուրքերը հարձակում ձեռնարկեցին Ղա-րաղուլա կիսակայարանի վրա։ Թեւերից շրջանցված Արագածի ջոկատը (1-ին, 2-րդ առանձին բրիգադներ, գնդապետ Կազիմիրսկի) նահանջեց դեպի Ղարաբուրուն կայարան. նույն օրը ետ մղվեց քրդական անկանոն ուժերի հարձակումը Ղարաբուրունի վրա։
Թշնամու հայտնվելը Արարատյան դաշտում առաջ բերեց նման դեպքերում սովորական դարձած խուճապ եւ գաղթ։
Մայիս 17-ի ուրբաթ օրը սկսավ խուճապը։ Ամենեն առաջ շարժվեցան փախստականները (արեւմտահայ գաղթականներ - Ռ. Թ.)։ Մինչեւ մայիսի 20-ը 25000-ի հասնող փախստականները արդեն հասան էջմիածնի, Աշտարակի եւ Երեւանի շրջան, մեծ մասը Գրք-Բուլագ (Կըրխ Բուլաղ՝ պատմական Կոտայքի գավառ - Ռ. Թ.)։ Մայիս 20-են սկսյալ տեղահանվիլ սկսավ տեղական ժողովուրդը, որ դեռ կտատանվեր եւ սիրտ չէր ըներ գաղթի ճանապարհը բռնելու, չկրնալով հանդուրժել այն կացության, որ պիտի վիճակվեր իրեն, եւ Արարատյան դաշտը բռնվեցավ անոր քոչերով։
«Անօրինակ եւ հանկարծական խուճապն այնպիսի սրտաճմլիկ դրվագներու եւ տեսարաններու հանդիպեցնել տվավ մեզի, որ Վանի 11 օրյա նահանջի (1915 թ. հուլիսի - Ռ. Թ.) տանջալից թշվառությունները այլեւս նսեմացան մեր աչքին։ Խաթունարխի մոտ՝ Սեւ ջուրի կամուրջին վրա միայն 500 - է ավելի սայլեր եւ ֆուրկոննե ժամերով կանգնելու դատապարտված էին անձրեւի սարսափելի տարափին տակ, որովհետեւ աոջեւի ֆուրկոններեն մեկը կոտրված էր ...»:
«Աշխատանք», Երեւան, 1918 թ, հունիսի 8:
Շնորհիվ Երեւանի հայոց ազգային խորհրդի ձեռնարկած եռանդուն միջոցների (այդ նպատակով տրամադրվեցին հարյուրավոր սայլեր եւ բացվեցին սննդի կետեր) հնարավոր եղավ վերահսկելի դարձնել գաղթը եւ թույլ չտալ, որ այն վերաճի ամենակործան հեղեղի։ Մայիսի 22-23-ից սկսած, երբ հայկական զորքերն անցան հակահարձակման, գաղթը վերջնականապես դադարեց։ Որոշիչ դեր խաղաց նաեւ հենց բուն Երեւանում տիրող կայուն իրավիճակը. դեռ փետրվարի 22-ին, Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանով քաղաքում հայտարարվել էր ռազմական դրություն եւ մտցվել պարետային ժամ։ Ստեղծվել էր նաեւ ռազմահեղափոխական տրիբունալ` մահապատժի իրավունքով։ Սարդարապատի ռազմաճակատի թիկունքում խուճապի համեմատաբար արագ սանձահարումը եւ կարգուկանոնի վերահաստատումը դարձան ապագա հաղթանակի կարեւորագույն գրավականներից մեկը։
18 մայիսի. Երեւանի քաղաքային դուման որոշում ընդունեց քաղաքն էվակուացնելու մասին։
19 մայիսի. թուրքերի առաջացումը երկաթուղով` դեպի Սարդարապատ - Երեւան. Սուրմալուն պաշտպանող Իգդիրի ջոկատի համար ստեղծվեց Երեւանյան զորախմբի հիմնական ուժերից կտրվելու եւ շրջապատվելու վտանգ։
Իրադրությունը Սուրմալուում. մայիսի 18-ին Կողբի հայկական ուժերը հարձակման ենթարկվեցին հակառակորդի կողմից եւ գեներալ Սիլիկյանի հրամանով Փիրլուից մարտով նահանջեցին դեպի Կարակալայի կամուրջ` Արաքսի ձախ ափ։ Նույն օրը՝ Մուչի (Օրգովից արեւմուտք) հայկական պահակակետը ետ շպրտեց թուրքական հետախույզ խմբին։ Մայիսի 19-ին թուրքական 4-րդ կորպուսի զորամասերը հիմնականում 5-րդ հետեւակային դիվիզիան (Մյուրսել փաշա), Չինգլի եւ Կուջաղի (Քարվանսարայի) լեռնանցքներով ներխուժեցին Սուրմալու. նպատակը՝ գրավել Սուրմալուն եւ, Կարակալայի ու Մարգարայի կամուրջներով դուրս գալ Երեւանյան զորախմբի թիկունքը։ Չինգլի լեռնանցքում, ինչպես նաեւ Խոշխարաբից եւ Խալֆալուից հարավ ընկած բարձունքներում որոշ դիմադրությունից հետո հայկական ուժերը թողեցին պաշտպանական մեծ կարեւորություն ունեցող հիշյալ գյուղերը եւ նահանջեցին Իգդիր։
Մայիսի 20-ի առավոտյան թուրքական զորքերը, ինչպես նաեւ թուրք-քրդական հրոսակախմբերը հարավից եւ հարավ-արեւմուտքից գրոհեցին Իգդիրը։ Իգդիրի ջոկատին մինչ այդ հրամայված էր թշնամու հարձակման դեպքում Մարգարայի կամրջով նահանջել Արաքսի ձախ ափ եւ միանալ Սարդարապատի ջոկատին, ինչը եւ կատարվեց նույն օրը՝ մայիսի 20-ին։
Անցնելով Արաքսի հյուսիսային ափ՝ Իգդիրի ջոկատը պայթեցրեց Կարակալայի եւ Մարգարայի կամուրջները, որի հետեւանքով Աուրմալուն գրաված թուրքական զորքերը մնացին կտրված Սարդարապատի ռազմաբեմից, հայկական կողմից կամուրջների մոտ դրվեց ուժեղ պաշտպանություն, որը ձախողեց Սարդարապատի ճակատամարտի օրերին Արաքսը գետանցելու եւ Սարդարապատի ջոկատին թիկունքից հարվածելու թշնամու փորձերը։
20 մայիսի. թուրքական գերազանց ուժերի ճմշման տակ հայկական զորամասերը նահանջեցին Մաստարայից, Թալինից, Աշնակից, ինչպես նաեւ Ղարաբուրուն եւ Արաքս կայարաններից։
Գեներալ Սիլիկյանի այցը Գեւորգ Ե կաթողիկոսին, վերջինս վճռականապես մերժեց գեներալի առաջարկը՝ թողնել Ս. էջմիածինը եւ ապաստանել Սեւանա կղզում։«Ասացեք հայ բանակին, թե՝ ես տեղիցս չեմ շարժվում։Ես չեմ թողնում Ս. էջմիածինը։ Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել եւ թուրքերը մտնելու են Ս. էջմիածին, իմ դիակը պիտի գտնեն Ս.Իջման սրբավայրում»։
Հայոց Վեհափառի նման կեցվածքը, միացած Երեւանի ազգային խորհրդի նախագահ եւ դիկտատոր Արամ Մանուկյանի դրսեւորած անսասան կամքին՝ Երեւանի մատույցներում կանգնեցնել եւ ջախջախել անարգ ոսոխին, մեծապես նպաստեց զորքի եւ ժողովրդի մոտ հոգեբանական շրջադարձին։ Մայիսի 21-29-ին՝ Արագածից մինչեւ Սեւան Գեւորգ Ե-ի հրամանով անընդհատ ղողանջում էին բոլոր եկեղեցիների ղանգերր, զենքի կոչելով ժողովրդին։ Հայ հոգեւորականության շատ ներկայացուցիչներ՝ Սուրբ էջմիածնի միաբան, մեծանուն հայագետ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի՛ Տանն Կիլիկիո կաթողիկոս), էրզրումի առաջնորդ Զավեն արքեպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, Մշո Սուրբ Առաքելոց վանքի միաբան Դանիել վարդապետը, գյուղական քահանաներ՝ իրենց գլխավորած աշխարհազորային ջոկատներով (էջմիածնի շրջանի Գրամփա գյուղի քահանա Տեր-Հովհաննես, Հոկտեմբերյանի շրջանի Ջաֆարապատ գյուղի քահանա Տեր-Սահակ, Աբովյանի շրջանի Թազագյուղի քահանա Տեր-Զախար) կամ առանձին, 5-րդ դարի սբ Ղեւոնդյանց օրինակով, միացան հայ զորքին՝ մարտի եւ հաղթանակի առաջնորդելով նրան։
Արարատյան դաշտում թշնամուն վճռական ճակատամարտ տալու որոշման գործում շատ մեծ դեր խաղաց նաեւ Դրոյի անսասան դիրքորոշումը, որն այդ առթիվ գումարած մի խորհրդակցության ժամանակ փորձեց նույնիսկ հաշվեհարդար տեսնել՝ նահանջի եւ Երեւանը թուրքերին հանձնելու կողմնակից գեներալ Բեժանբեկովի հետ։ Վերջինս Սարդարապատի ճակատամարտի օրերին, լինելով թիկունքի պետ, ծավալեց եռանդուն գործունեություն եւ լիովին արդարացրեց իրեն:
«Դրոն եւ Սիլիկյանը, խորհրդակցելուց հետո, գնում են Երեւանի Հայոց Ազգային Խորհրդի Նա-խագահ Արամի մոտ։ Շշուկներ կան, որ թրքական վտանգի մոտենալը նկատի ունենալով, որոշված է պարպել Երեւանը։
- Մենք որոշել ենք, կռիվ պիտի տանք Երեւանի փողոցների մեջ եւ մեր դիակները պիտի թա-փենք Երեւանի մեջ, - հայտարարում Է Դրոն։
- Ես էլ ձեզ խոսք եմ տալիս, որ էջմիածնում կմեռնեմ, - մյուս կողմից ավելացնում Է զորավար Սի-լիկյանը»։
«Հայրենիք» օրաթերթ, 1956 թիվ, ապրիլի 28
21 մայիսի. թուրքական հարձակումը շարունակվեց. երեկոյան կողմ (ժամը 17-ին) Սարդա-րապատի ջոկատը նահանջեց Քյուրաքյանլու-Քյորփալու-Հայի Զեյվա գիծը, ընդ որում` թշնա-մին ընդհուպ մոտեցավ Քյորփալուին։ Երկաթգծի ուղղությամբ թուրքերը գրավեցին Սարդարա-պատ կայարանը եւ գյուղը, ինչպես նաեւ Գեչրլուն։ Օրվա մարտերին մասնակցում էր հակառակորդի 3 000-ոց հետեւակը։ Չնայած նահանջին, զգալիորեն ուժեղացվեց Արաքսի գետանցումների ¥Մարգարա, Կարակալա¤ պահպանությունը։
Հայեր. հակառակորդ կողմերի ուժերը Երեւանյան զորախումբ՝ ներառյալ մայիսի 23-ից Բաշ-Ա-պարանի ճակատ տեղափոխված ուժերը. 2-րդ դիվիզիա՝ ոչ լրիվ կազմով, 3-րդ հետեւակային բրիգադ, նախկին Արագածի ջոկատ (առաջին եւ երկրորդ առանձին բրիգադներ), նախկին Իգդիրի ջոկատ (Վանի բրիգադ, Իգդիրի գունդ եւ Պարտիզանական գունդ), կորպուսային այլ զորամասեր՝ հետեւակ եւ հեծյալ, մեծ թվով կամավորական խմբեր - 10 հազար սվին եւ սուր, 28 հրանոթ։ Հրամանատար՝ գեներալ Մ.Սիլիկյան, տեղակալ՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյան։ Երեւանյան զորախմբի (Սարդարապատի ջոկատի) շտաբը գտնվում էր Վաղարշապատում՝ Գեւորգյան ճեմարանի շենքում։ Թուրքեր. 36-րդ հետեւակային դիվիզիա (106, 107, 108 գնդեր եւ հարվածային գումարտակ)՝ ուժեղացված հետեւակային եւ հեծյալ զորամասերով - 4-6 հազար սվին եւ սուր, 40 հրանոթ։ Թուրք-քրդական անկանոն ուժեր - 3 հազար։
22 մայիսի. հայկական հակահարձակման սկիզբը, երկաթգծի ուղղությամբ հարձակվող թշնամին հասավ Ղամըշլու (Երեւանից 20 կմ արեւմուտք), որին էլ հետեւեց հայկական կողմի վճռական հակահարվածը։ Հարձակման անցնելով Քյուրաքյանլու-Քյորփալու-Հայի Զեյվա Ղուրդուղուլի գծից, հայկական ուժերը ետ վերցրին Սարդարապատ կայարանը եւ գյուղը, ինչպես նաեւ Գեչրլուն եւ Մոլլա-Բայազեթը։ Հակառակորդի գլխավոր ուժերը նահանջեցին Արաքս կայարանի ուղղությամբ, ամրանալով կայարանի մատույցներում եւ հատկապես նրանից հյուսիս-արեւլք ընկած 449 (Թյուլքի-թափալ.) եւ 440 (Չիմնի-Ղըռ լ.) բարձունքներում։ Ռազմաճակատի հյուսիսային հատվածում, 5-րդ գնդի մեկ գումարտակ, վաղ առավոտյան, ժամը 6-ին հարձակման անցնելով Կոշ-Թալիշ ուղղությամբ, մինչեւ երեկո գրավեց Ուջանը, Վանք-Խարաբը եւ Կոշը։
Օրվա ընթացքում հայկական զորքերը առաջ շարժվեցին 15-20 կիլոմետր։ Թուրքերի առաջա-պահը գլխովին ջախջախվեց. նրանց կորուստները կազմեցին 500 սպանված եւ վիրավոր։
Մայիսի 22-ի հաղթական մարտին մասնակցում էին 5-րդ (գնդապետ Պավել Բեկ-Փիրումյան), 6-րդ (գնդապետ Դոլուխանյան), պարտիզանական (գնդապետ Պերեկրյոստով) եւ Իգդիրի հե-տեւակային գնդերը, Պարտիզանական հեծյալ գունդը (փոխգնդապետ Կորոլկով), Հատուկ հեծյալ գունդը (գնդապետ Ամիրխանյան), գնդապետ Սիլինի սահմանապահ ջոկատը, ինչպես նաեւ կապիտաններ Իգիթխանյանի, Կլիչի, Սակելյարիի եւ Աթանեսյանի մարտկոցները. Սարդարապատի ճակատամարտում հայկական հրետանու ընդհանուր հրամանատարությունն իրականացնում էր գնդապետ Արարատյանը (հետագայում՝ գեներալ, Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար)։
Կանոնավոր զորքերի հետ միասին ուս-ուսի տված խիզախաբար մարտնչում էին նաեւ մեծ թվով կամավորականներ, հիմնականում հեծյալ խմբեր՝ Թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Բուլանըխցի Մուրադի եւ այլ, ընդամենը՝ 700 սուր։
Հայկական զորքերի հակահարձակմանը ամենաակտիվ կերպով մասնակցեց նաեւ եզդիական հեծյալ ու հետիոտն աշխարհազորը` Ջհանգիր Աղայի գլխավորությամբ։ Կռվի բռնվելով թշնամու հետ ռազմաճակատի առավել վտանգավոր՝ երկաթգծից հարավ ընկած հատվածում՝ եզդիները Ղուրդուղուլիի մատույցներից ջախջախիչ հակահարվածով ետ շպրտեցին թուրքերին.
Սարդարապատի ռազմաճակատում տարած առաջին խոշոր հաղթանակից հետո եզդիական աշխարհազորը Սիլիկյանի հրամանով նետվեց Բաշ-Ապարանի ճակատ, որտեղ նույնպես իրեն դրսեւորեց ամենափայլուն ձեւով։
Մայիսի 22-ի բախտորոշ եւ շրջադարձային հակահարվածը, որ հոգեբանական բեկում առաջացրեց զորքի եւ բնակչության մոտ եւ հետագա օրերին վերաճեց հակահարձակման, նախաձեռնեց եւ իրականացրեց Երեանյան զորախմբի փոխհրամանատար գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը։
Սարդարապատի ճակատամարտից 55 տարի անց, 1972 թվականի սեպտեմբերի 3-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հատուկ կոնդակով մայիսի 22-ը մտցվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցի մեջ, որպես «Սարդարապատի հերոսամարտում զոհվածների հիշատակը ոգեկոչելու օր»։ Կոնդակով հրահանգվում էր՝ այսուհետեւ ամեն տարի՝ այդ օրը, հայկական բոլոր եկեղեցիներում կատարել «հոգեհանգստյան հանդիսավոր պաշտոններ եւ պանծացնել նրանց զոհաբերումը՝ վասն հավատո եւ վասն հայրենյաց»։
Ցանկանալով հնարավորին չափ հեշտացնել զորքերի առաջխաղացումը ճակատից՝ թուրքական հրամանատարությունն ուժեղացրեց հայկական զորքերի թիկունքը թուրքաբնակ գյուղերի խռովություններով կազմալուծելու փորձված գործելակերպը։ Հայկական բախտորոշ հակահարձակման առաջին իսկ օրը նման խռովություն բռնկվեց Դավալու-Ղամարլու հատվածում։ Այդ օրը, երբ անվտանգության նկատառումներով Դավալուի հայկական բնակչությունը գնացքով էվակուացվեց Ղամարլու, նրանցից հետո խուճապով Դավալուից շարժվեց նաեւ էվակուացիան ապահովող Վանի 4-րդ գունդը (Վանի բրիգադ-Տ. Բաղդասարյան)։ ճանապարհին գունդը առջեւից եւ հետեւից ենթարկվեց շրջակա թուրքական եւ քրդական գյուղերի հրոսակախմբերի զանգվածային հարձակմանը (5 հազար հրոսակ)։ 5 ժամ տեւած կռիվը հատկապես կատաղի բնույթ ընդունեց Ավշար եւ Շիրազլու գյուղերի մատույցներում, որոնք գրավվեցին հայերի կողմից։ Օրվա վերջում գունդը կենտրոնացավ Յուվա գյուղում։
Մայիսի 22-ի կռվում հատկապես աչքի ընկան խմբապետ Ասլանի հեծելախումբը, Գիժ Սիմոնի հեծյալ վաշտը, Օհանեսի եւ Լեւոնի հեծյալ հարյուրակները, ինչպես նաեւ Փիլոսի եւ Լեւոնի հետեւակային վաշտերը։ Հայկական կողմի կորուստները՝ 37 սպանված եւ վիրավոր, թուրքերինը՝ 100-ից ավել։
Հետագա օրերին, մինչեւ Սարդարապատի ճակատամարտի ավարտը եւ հունիսի սկզբներին Դիլիջանի ճակատ մեկնելը, ՅուվաՂամարլու շրջանը վերահսկող Վանի 4-րդ գունդը հուսալիորեն պաշտպանեց երեւանյան զորախմբի թիկունքը Շարուրի կողմից, ինչպես նաեւ ձախողեց թուրքական զորքերի Արաքսի գետանցման փորձը։
Հայկական թիկունքում թուրքաբնակ գյուղերի մյուս խոշոր խռովությունը տեղի ունեցավ արդեն Սարդարապատի ճակատամարտի ավարտին մոտ՝ մայիսի 28-ին։ Այդ օրը հայկական խոր թիկունքում գտնվող Ալափարս գյուղը շրջապատվեց հարեւան Նուռնուս, Աշիրաբադ, Ճաթղռան, Քաղաշամ, Ուզունլար եւ Թղիդ թուրքաբնակ գյուղերի հրոսակախմբերի կողմից։ Երկօրյա համառ կռիվներից հետո Ալափարսի բնակչությունը եւ գյուղում կուտակված մեծաթիվ արեմտահայ գաղթականությունը կարողացավ ետ շպրտել նենգ թշնամուն եւ փրկվել.
Թշնամու քայքայիչ գործունեության եւս մի ապացույց էր հունիսի 4-ին ձերբակալված թուրքական մի լրտեսի վկայությունը, ըստ որի՝ թուրք-քրդական մեծաթիվ հրոսակախմբեր էին կենտրոնացած Արազդայանում եւ Բոյուք-Վեդիում, իսկ Շարուրի Յայջի գյուղ թափանցած 60 թուրք սպաներ կազմակերպում են զորք՝ տեղացի թուրքերից։
23 մայիսի. Իգդիրի ջոկատը մարտի բռնվեց հակառակորդի հետ Ջաֆարաբադի շրջանում։ Նույն օրը Իգդիրի եւ Սարդարապատի ջոկատները միավորվեցին։ Սարդարապատի ջոկա-տի (Աջ եւ Ձախ խմբեր) դասավորությունը.ԱՋ ԽՈՒՄԲ` տեղակայված Սարդարապատ կայարանի շրջանում 5-րդ հարվածային գնդի 6 վաշ-տեր, էջմիածնի պարեկային վաշտ, Երզնկայի գունդ, Խնուսի գնդի կես վաշտ, Ղարաքիլիսայի (Ալաշկերտի) գնդի մեկ վաշտ, Զեյթունի գունդ, հատուկ հեծյալ գնդի մեկ հեծելավաշտ (էսկադրոն) եւ առաջին մարտկոցի երկու հրանոթ։
Խմբի առաջապահ զորամասերը կանգնած էին Սարդարապատ-Թալին ճանապարհին եւ եր-կաթգծի հատման տեղում` Սարդարապատ կայարանից 7 վերստ (7,5 կմ) դեպի արեւմուտք, հե-տախուզություն էր ուղարկվել Արաքս կայարանի եւ Թալինի կողմը, ուր կանգնած էր կապիտան Պանդուխտի հեծելազորը։
ՁԱԽ ԽՈՒՄԲ՝ տեղակայված երկաթգծից հարավ` Սարդարապատ եւ Մոլլա-Բայազեթ գյուղե-րում, Պարտիզանական գունդ, Հատուկ հեծյալ գունդ եւ երկրորդ մարտկոցի 4 հրանոթ։ Քյարի-մարխում կանգնած էր Իգդիրի գունդը։ Մակեդոնի հեծյալ խումբը հսկում էր Ջաֆարաբադի եւ Կարակալայի ծանծաղուտները։ Ձախ խմբի առաջավոր զորամասերը զբաղեցնում էին Ղարա-բուքյանդ լեռից մինչեւ Աջ խմբի առաջապահը՝ երկաթգծի մոտ. հետախուզությունը՝ դեպի հյու-սիս-արեմուտք։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԵՍՏԱԶՈՐ (ռեզերվ). 5-րդ հարվածային գնդի երկու վաշտեր՝ Վերին Կուլիբեկլու եւ 1-ին գումարտակը՝ Թուրքի Զեյվա գյուղերում։ Մայիսի 23-ի կեսօրին նախկին Արագածի ջոկատի զորքերը (Երզնկայի եւ Խնուսի գնդեր) տարվեցին Քյորփալու, որտեղ Մակվի գումարտակի հետ միասին կազմեցին մանեւրային ռեզերվ Սարդարապատի ջոկատի աջ թեւում։ Մակվի գումարտակը, հաջորդ օրը (մայիսի 24-ին) տեղափոխվեց Խզնաուզ, իսկ այնուհետեւ՝ Կոշ։ Այդ նույն ժամանակ Զեյթունի գունդը (300 սուր, գնդապետ Սալիբեկյան) եւ 5-րդ մարտկոցի 2 հրանոթ տեղափոխվեցին Շահրիարի շրջան՝ հսկելու Կարակալայի եւ Ջաֆարաբադի ծանծաղուտները։
24 մայիսի. Թուրքերը ձեռնարկեցին հարձակում, բայց կրելով զգալի կորուստներ հայկական հրետանու (20 հրանոթ) դիպուկ կրակից, ետ շպրտվեցին ելման դիրքերը, կողմերի դրությունը մնաց անփոփոխ։Թաքցնելու համար մայիսի 22-ի եւ 24-ի ծանր պարտությունները եւ արդարացնելու համար դրանց հետեւանքով ունեցած մեծ կորուստները, թուրքական հրամանատարությունը հնարեց Աղին կայարանում թուրքական զինվորական գնացքաշարի խորտակման կեղծ պատմություն եւ այն տարածեց մամուլի միջոցով։
25 մայիսի. Գեներալ Սիլիկյանի թիվ 4 հրամանով կատարվեց ուժերի վերախմբավորում, համաձայն որի՝ ԱՋ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ (գնդապետ Կազիմիրսկի) Թյուլքիթափա լեռան վրա էր հարձակվելու շտաբս-կապիտան Սարգսյանցի հատուկ զորասյունը՝ 5-րդ հարվածայինգնդի 6 վաշտեր, Հատուկ հեծյալ գնդի երկու հեծելավաշտ, երկու հրանոթ, երկու գնդացիր։ Խնդիրը՝ գրավել լեռը ե բացել Արաքս կայարանի ճանապարհը։ Սարգսյանցի զորասյան հետեւից Վերին Կուլիբեկլուից ե Թուրքի Զեյվայից Սարդարապատ կայարանի վրայով պետք է շարժվեին ընդհանուր ռեզերվի զորամասերը՝ 5-րդ հարվածային գնդի 6 վաշտեր։
ՁԱԽ ՄԱՐՏԱԿԱՆ ՏեՂԱՄԱՍՈԻՄ (գնդապետ Պերեկրյոստով)՝ երկաթգծից հարավ, Սարդարապատ գյուղից ամենակարճ ճանապարհով Արաքս կայարանը պետք է գրոհեին Պարտիզանական գնդի երկու գումարտակներ եւ Հատուկ հեծյալ գնդի երկու հեծելավաշտեր՝ երկրորդ մարտկոցի երկու հրանոթների աջակցությամբ։
ՄԱՐՏԸ. Հարձակման անցած շտաբս-կապիտան Սարգսյանցի զորասյունը երեկոյան կողմ (ժամը 16-ին) հանդիպեց Թյուլքիթափա լեռը պաշտպանող թուրքական ուժերի (2 գումարտակ, 8 գնդացիր) համառ դիմադրությանը, ամբողջ օրը եւ գիշերը զորասյունը գրոհեց, բայց չնայած կորուստներին՝ չկատարեց իր խնդիրը։
Այդ ընթացքում Ձախ զորասյունը Սարդարապատ գյուղից երկաթգծի երկայնքով հարձակվում էր դեպի Արաքս կայարան եւ կայարանից 2 վերստի վրա կանգ առավ՝ հանդիպելով հակառակորդի առաջավոր զորամասերի համառ դիմադրությանը։ Հակառակ սպասվածին՝ պարզվեց, որ Արաքս կայարանը զբաղեցված է թշնամու ուժեղ խմբավորումով. հայկական հետախուզությունը մինչ այդ զեկուցել էր, որ թուրքերի հիմնական ուժերը կանգնած են Ղարաբուրուն կայարանում եւ Ն. Թալինում։
26 մայիսի. լուսաբացին թիկունքից առաջ քաշվեցին 5-րդ հարվածային գնդի մնացած 6 վաշտերը. Սիլիկյանը որոշեց երկու զորասյուների միաժամանակյա հարձակումով ետ շպրտել թշնամուն դեպի Ալեքսանդրապոլ։ Այդ նպատակով նրա կողմից տրված ԹԻՎ 5 ՀՐԱՄԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍ-ՎՈՒՄ ԷՐ.- գնդապետ Կազիմիրսկու ԱՋ ԶՈՐԱՍՅԱՆԸ (5-րդ գնդի երկու վաշտեր, Հատուկ հեծյալ գնդից կես հարյուրակ, կամավորական հեծելախումբ-25 սուր եւ 2-րդ մարտկոցի 2 հրանոթ)՝ լուսաբացին հարձակվել Արաքս կայարան-Ն. Թալին-Մաստարա-Մուսուղլի-Ալեքսանդրապոլ երթուղով։
- գնդապետ Պերեկրյոստովի ՁԱԽ ԶՈՐԱՍՅԱՆԸ (Պարտիզանական գնդի երկու գումարտակ, պարետային վաշտ, Հատուկ հեծյալ գնդի երկու հեծելավաշտ եւ երկրորդ մարտկոցի երկու հրանոթ)՝ հարձակվել Արաքս կայարան-Ղարաբուրուն կայարան եւ այնուհետեւ երկաթգծի երկայն-քով։
- 5-րդ գնդի երկու վաշտեր եւ Թռուցիկ Հովսեփի խումբը (40 սուր) պետք է Ղարաբուքյանդ լեռից շարժվեին դեպի արեմուտք՝ Բագարան քաղաքի ավերակների ուղղությամբ եւ այնուհետեւ Ախուրյան գետով դեպի հյուսիս՝ պաշտպանելով ամբողջ ձախ թեւը։Հրամանով Սարդարապատի ջոկատի ընդհանուր ռեզերվ չէր նախատեսվում, իսկ մասնավոր ռեզերվները շատ թույլ էին։
Հայկական հարձակումից առաջ մայիսի 25-26-ի գիշերը՝ թուրքերը զգալիորեն ուժեղացրին Ա-րաքս կայարան-440 բարձունք 6 վերստանոց (6,5 կմ.) ճակատը, կողմերը անմիջական շփման մեջ էին միմյանց հետ, նրանց միջեւ տարածությունը կազմում էր 800 քայլ։
Մայիսի 26-ի առավոտյան, 5-րդ գնդի առաջին գումարտակը իր հրամանատարի՝ շտաբս-կապիտան Վարդան Ջաղինյանցի հրամանով ինքնագլուխ եւ անհաջող հարձակում ձեռնարկեց 440 բարձունքի (Չիմնի ղըռլ.) վրա եւ տալով մեծ կորուստներ (56 սպանված եւ վիրավոր, սպանվեց նաեւ Ջաղինյանցը) ետ քաշվեց ելման դիրքեր։ Ռազմաճակատի մյուս հատվածներում ակտիվ գործողություններ տեղի չունեցան, միայն Պարտիզանական գունդը գնդացիրներով գնդակոծեց Արաքս կայարանը։
Օրվա ընթացքում թուրքական ուժերը զբաղեցնում էին ընդհանուր առմամբ 8 վերստանոց (8,5 կմ) ճակատ եւ ուժեղ ռեզերվներ չունեին։
Մայիսի 25-ի ճակատային անհաջող գրոհը Սիլիկյանին ստիպեց մայիսի 26-27-ի գիշերը ստեղ-ծել մանեւրող ռեզերվ՝ հայկական աջ թեւից թուրքերի թիկունքը նետելու նպատակով. այդ խիստ պատասխանատու առաջադրանքը պետք է իրականացներ ԽԶՆԱՈԻԶԻ ՋՈԿԱՏԸ (Երզնկայի գունդ եւ Խնուսի գնդից կես վաշտ՝ 59 հոգի-800 սվին եւ սուր, կապիտան Կարապետ Հասան-Փաշայան)։
Սարդարապատի կայարանում մայիսի 26-27-ի գիշերը ստեղծվեց նաեւ ընդհանուր ռեզերվ. Աջ զորասյանը Վերին Կուլիբեկլուից մոտեցվեց Իգդիրի գնդի մի գումարտակ եւ 5-րդ մարտկոցի երկու հրանոթ, իսկ Ձախ զորասյանը՝ Պարտիզանական գնդի երկու վաշտեր։
Նախապես մշակված հարձակման պլանի համաձայն, ինչպես նաեւ 5-րդ գնդի հրամանատար գնդապետ Պավել Բեկ-Փիրումյանի խնդրանքով Սիլիկյանը Խզնաուզի ջոկատին հրամայում է մայիսի 27-ի լուսաբացին անցնել հարձակման եւ Ղզըլ լեռան (427 բարձունք) ու 354 բարձունքի վրայով թիկունքից հարվածել հակառակորդին Արաքս կայարան-440 բարձունք հատվածում։ Միաժամանակ, հայկական ծայր աջ թեւում կանգնած ԿՈՇԻ ՋՈԿԱՏԸ (Մակվի գնդի մի գումարտակ եւ Ղարաքիլիսայի գնդի մի վաշտ) պետք է շարժվեր դեպի Մաստարա կիսակայարան՝ շատ ավելի խոր կերպով շրջանցելով թշնամու ձախ թեւը եւ դուրս գալով նրա թիկունքը։ Պանդուխտի հեծյալ խումբը (150-200 սուր) պետք է կապ պաշտպաներ աջից շրջանցզորաշարժն իրականացնող երկու զորասյուների (Խզնաուզի եւ Կոշի) հետ եւ ինքը նույնպես հարվածեր թուրքերի ձախ թեւին՝ ձգտելով դուրս գալ նրա թիկունքը.
27 մայիսի. առավոտյան, Իգդիրի գնդի 6-րդ վաշտի պաշտպանությամբ, առաջին մարտկոցի եր-կու հրանոթներ Թալիշի ճանապարհով ուղարկվեցին հյուսիս եւ դիրքեր զբաղեցրին ուղիղ 440 բարձունքի դիմաց։ Դրանից հետո՝ ուղիղ ժամը 9-ին, հրետանային նախապատրաստությամբ սկսվեց հայկական հակահարձակումը. գերազանց կերպով մշակվեցին թուրքական դիրքերը, հատկապես 440 եւ 449 բարձունքներում։ Հետեւակին հրամայվեց սպասել, մինչեւ որ շրջանցող զորասյունը դուրս կգա հակառակորդի թեւը եւ թիկունքը։Ժամը 14-ին տեղեկություն ստացվեց, որ Խզնաուզի ճակատը (Երզնկայի գունդ) հաջողությամբ շրջանցում է թուրքերի ձախ թեւը։ Այդ նույն ժամանակ նրանցից աջ հարձակվող Կոշի ջոկատը (Մակվի գումարտակ), չկարողանալով հաղթահարել թշնամու դիմադրությունը Ներքին Կալա-կուտ գյուղի մոտ՝ ստիպված կանգ առավ. նրան որպես օգնություն՝ Երզնկայի գնդի հրամանատար, կապիտան Կ. Հասան Փաշայանի կողմից ուղարկվեց երկու վաշտ։
Շրջանցելով հակառակորդի ձախ թեւը եւ հարձակվելով դեպի արեւմուտք՝ Երզնկայի գունդն այնուհետեւ կտրուկ թեքվեց հարավ՝ դուրս գալով 440 եւ 449 բարձունքների թիկունքը։ Մարտավարական այս փայլուն զորաշարժից հետո հարձակման անցան Սարդարապատի ջոկատի երկու զորասյուները։ Ձախ զորասյունը (գնդապետ Պերեկրյոստով), հարձակվելով երկաթգծի երկայնքով, գրավեց Արաքս կայարանը, իսկ երեկոյան կողմ նաեւ Մաստարա կայարանը, որտեղ եւ կանգ առավ։
Աջ զորասյունը (գնդապետ Կազիմիրսկի), իրեն միացած Երզնկայի գնդի հետ միասին թեժ կռվից հետո գրավեց Թյուլքի-թափա (449) եւ Չիմնի-Ղըռ (440) բարձունքները, իսկ երեկոյան կողմ՝ նաեւ Մախտուկ գյուղը.Պանդուխտի հեծյալ խումբը, որ հարձակման էր անցել Ներքին Կալակուտից հարավ՝ Խզնաուզի եւ Կոշի ջոկատների հետ միասին, հաղթահարելով թուրքական հեծելազորի դիմադրությունը, խոր ճեղքում իրականացրեց դեպի հյուսիս-արեւմուտք։ Մայիսի 27-28-ին, ճզմելով հակառակորդի մանր ջոկատները, այն սրընթաց ռազմարշավով Ղրմզլուի, Գյոզլուի եւ Թալինի վրայով հասավ մինչեւ Սոգըթլու, ուր նրա շուրջ համախմբվեց հազար հոգիանոց ջոկատ։ Հակառակորդից գրավվեց մեկ հրանոթ, վերցվեցին զգալի թվով գերիներ։
Այսպիսով, մայիսի 27-ի մարտի ընթացքում թուրքերը, չդիմանալով հայկական զորքերի թեւային եւ ճակատային խելամտորեն փոխհամաձայնեցված ուժեղ հարվածներին, դիմեցին խուճապահար փախուստի` նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան-Ղարաբուրուն լեռ գիծը։ Թուրքերից գրավվեց զգալի ռազմավար. նրա գումակները հապճեպորեն ետ քաշվեցին դեպի Ախուրյանի արեւմտյան ափը։ Թշնամու գլխակորույս փախուստի հետեւանքով անմիջական շփումը նրա եւ հետապնդողների միջեւ խզվեց։ Գերլարվածությունից գրեթե ուժասպառ Սարդարապատի ջոկատին հրամայվեց կանգ առնել եւ ամրանալ Մաստարա կայարանի բարձունքներում։
Օրվա ընթացքում Մարգարայի մոտ ետ մղվեց Արաքսը գետանցել փորձող քրդական 100-հո-գիանոց մի հրոսակախումբ։28 մայիսի. գիշերը հայկական հարձակվող ուժերը հասան Ղարաբուրուն կայարան Ղզըլ-թափա լեռ գծին։
Ցերեկը Ղարաբուրուն՝ 540 բ.-Աշնակ՝ 609 բ. գծում, կարճատեւ մարտից հետո, չդիմանալով հայ-կական կողմի ճնշմանը, թուրքերը սկսեցին զորասյուներով նահանջել դեպի Արագած կայարան-Ղրմըզլու-Վ. Աղջաղալա. այդ բնագծում եւս չդիմանալով՝ հակառակորդը ետ մղվեց դեպի ավելի հյուսիս։Մայիսի 28-ի մարտի արդյունքում Սարդարապատի ջոկատը գրավեց Ղարաբուրուն եւ Արագած կայարանները, ինչպես նաեւ Ն. եւ Վ. Թալինները եւ Մաստարան. հայկական հետախուզությունը հասավ մինչեւ Անի կայարան։
Մարտի դաշտում պարտված եւ Ղամըշլուից մինչեւ Աղին կայարան նահանջած թուրքական զորքերը, ինչպես միշտ, իրենց անզոր ատելությունը եւ վրեժի թույնը թափում էին գաղթել չհասցրած խաղաղ հայ բնակչության վրա՝ գործելով հրեշավոր գազանություններ.
29 մայիսի. ստանալով զգալի համալրում, թուրքերը հակահարձակման անցան Արագած կայա-րանի վրա. հայկական առաջապահը, թուրքական հրետանու կրակից նեղված, ինչպես նաեւ թուրքական հեծելազորի կողմից իր ձախ թեւի շրջանցման վտանգի տակ ստիպված էր նահան-ջել Ղարաբուրունի ուղղությամբ։
Ռազմաճակատի աջ թեւում, Մաստարայից առաջացած հայկական ուժերը ամբողջ օրը ծանր մարտ մղեցին Շիրվանջուղ գյուղի մոտ։
Երեւանյան զորախմբի հրամանատար, գեներալ Սիլիկյանը կոչով դիմեց ժողովրդին եւ զորքին՝ դեպի Ալեքսանդրապոլ հարձակումը շարունակելու վերաբերյալ.
«Հայեր։ Մեր քաջարի զորքերի հերոսական գործունեությունը շարունակվում, եւ թուրքական զորքերը նահանջում են։
Մենք պետք է ետ առնենք Ալեքսանդրապոլը, որ այնպես նենգորեն գրավեցին թուրքերը։
Մեր բոլորիս մտքերը ամբողջովին պետք է սեւեռված լինեն դեպի Ալեքսանդրապոլ. մենք պետք է ետ առնենք այն եւ ապա միայն թուրքերի հետ բանակցությունների մեջ մտնենք հաշտություն կնքելու համար։
Քիչ է մնացել մինչեւ Ալեքսանդրապոլ. հարկավոր է միայն օգնել խրամատներում գտնվող մեր քաջերին, եւ մի երեք-չորս օրից հետո մենք կհասնենք մեր նպատակին։
Արդ, ուրեմն, մի դանդաղեք, հայեր, շտապելով խմբվեցեք խիտ ու համերաշխ շարքերով, վռնդեցեք թշնամուն մեր հայրենի արյունաներկ հողից, եւ թող ձեր հետ լինի ձեր հետնորդ ների օրհնությունը։
Դեպի զենք բոլորդ։
Դեպի` Ալեքսանդրապոլ»։
Բաթումում հայկական պատվիրակության կողմից թուրքական երեքօրյա (մայիսի 26-29) վերջնագրի ընդունման կապակցությամբ հաստատվեց զինադադար. Նազարբեկյանի հրամանով հայկական հարձակումը դադարեցվեց, որը միաժամանակ ազդարարում էր Սարդարապատի ճակատամարտի ավարտը.
«Այսպիսով, թուրքերի հետ զինադադարի եւ այնուհետեւ հաշտության կնքման պահին գեներալ Սիլիկովի երեւանյան ջոկատի գործերը մեծապես նպաստավոր էին մեզ համար, բայց, ցավոք սրտի, հայկական կորպուսի հրամանատար, գեներալ Նազարբեկովի հեռագիրը (մայիսի 29-Ռ. Թ.), որով տեղեկացվում էր Ղարաքիլիսայի տակ մեր զորքերի կրած լիակատար անհաջողության մասին, ստիպեց դադարեցնել երեւանյան ջոկատի հարձակողական գործողությունները Ալեքսանդրապոլի վրա, քանի որ Երեւանը մնում էր բաց հյուսիս-արեւելքից հակառակորդի ներխուժման առաջ»։
1919 թ., գնդապետ ԱՐԱՐԱՏՅԱՆ, Հայկական հրետանային բրիգադի հրամանատար։
Ավարտվեց 8 օր տեւած (մայիսի 22-29) Սարդարապատի հերոսամարտը, որի արդյունքում թշնամին ջախջախվեց եւ ետ շպրտվեց 50-60 կմ. Երեւանին սպառնացող անմիջական վտանգը վերացվեց։ Արարատյան դաշտում թուրքերի կրած պարտությունը դարձավ թուրքական «Բարբարոսայի» ձախողման գլխավոր պատճառը։
Կողմերի կորուստները Սարդարապատի ճակատամարտումԹուրքեր՝ 3500, հայեր՝ անհամեմատ ավելի քիչ-որոշակի թիվ որեւէ աղբյուրում չի նշվում։
Սարդարապատի ճակատամարտում հայկական բանակի հաղթանակի պատճառները1. Ժողովուրդ-բանակ-ղեկավարություն բացառիկ միասնությունը, որ արդյունք էր հետագա նահանջի կործանարարության հստակ գիտակցման.
2. Թիֆլիսի հետ կապի լիակատար խզման հետեւանքով Անդրկովկասյան Սեյմի եւ կառավարության դավաճանական ներգործության եւ կենտրոնական Հայոց ազգային խորհրդի տարտամ-անպտուղ ղեկավարության գրեթե լիակատար չքացումը.
3. Երեանյան քաղաքական-ռազմական-հոգեւոր ղեկավարության՝ Արամի, Գեւորգ Ե. կաթողիկոսի, Դրոյի, Սիլիկյանի եւ Դանիել-Բեկ Փիրումյանի ցուցաբերած վճռականությունը եւ անձնական խիզախությունը.
4. Հայկական ռազմական հրամանատարության, աոաջին հերթին՝ գեներալ Սիլիկյանի եւ գնդապետ Դանիել ԲեկՓիրումյանի ցուցաբերած ռազմագիտական փայլուն արվեստը եւ հաղթանակի հանդեպ անսասան հավատը.
5. Բաշ-Ապարանի մարտում հայկական զորքերի հաղթանակը, որով ձախողվեց Սարդարապատի ջոկատին թիկունքից հարվածելու թշնամու մտադրությունը.
6. Կանոնավոր զորքերի եւ աշխարհազորի ոդջ անձնակազմի՝ շարքայինից, մարտիկից մինչեւ գեներալ, անձնազոհ խիզախությունը։
7. Ռազմաճակատ-թիկունք միացյալ դաշինքը, հայկական ռազմաքաղաքական ղեկավարության ժամանակին կատարած նախապատրաստությունները։
8. Զգալի թվով մարտական մեծ փորձ եւ հարուստ գիտելիքներ ունեցող ռուսական սպաների առկայությունը հայկական զորքերում։
9. Թուրքական հրամանատարության կոպիտ վրիպումը՝ որպես արդյունք սեփական գերազանցության պատրանքի եւ հակառակորդի թերագնահատման:
Ռ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ