Որոնումները շարունակվում են ավելի մեծ մասշտաբով՝ բարդ ռելիեֆային գոտիներում. ԱԻՊԾ տնօրեն

22.07.2021 11:19
1234

Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն որոնողական աշխատանքները ներկայում: Ինչ ձևաչափերով են շարունակվում որոնումները և ովքեր են ընդգրկված այդ աշխատանքներում:

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել։

Հարց ու պատասխանը՝ ստորև․

-Ի տարբերություն հետպատերազմական առաջին ժամանկահատվածի, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն որոնողական աշխատանքները ներկայում։

-Տարբերությունը նրանում է, որ այժմ հիմնականում հայտնաբերում ենք մեր զոհված տղաների մասունքները: Որոնումները դժվարացել են այն առումով, որ այժմ տարածքները խոտածածակ են: Տեսանելի վայրերում գտնվող բոլոր մարմինները վաղուց տարհանվել են, հետախուզությունն այժմ ծավալել ենք ավելի մեծ մասշտաբով, ավելի բարդ ռելիեֆային գոտիներում: Աշխատանքի դժվարության և փրկարար ծառայողների պատասխանատվության առումներով ոչինչ չի փոխվել։

-Ներկայում ի՞նչ ձևաչափով են կազմակերպվում որոնողական աշխատանքները․ինչպե՞ս են ընտրվում աճյունների գտնվելու հավանական վայրերը, որոնումների ուղղությունները։ Հայտնի՞ է, թե ինչ թվով անհետ կորած կամ զոհված զինծառայողների որոնումներ են իրականացվում ներկայում։

-Ըստ էության, հարցը ռազմական գերատեսչության տիրույթում է: Մենք համագործակցում ենք բոլոր շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Պաշտպանության բանակի: Քանի դեռ ունենք անհետ կորածներ, որոնք գերության մեջ են, ու պայմանավորված` ԴՆԹ թեստի դեռևս չհրապարակված արդյունքներով, այդ թիվը փոփոխվում է: Որոնողական աշխատանքներն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք նախապես պայմանավորված և պլանավորված վայրերում, որտեղ ըստ ՊԲ տրամադրած տվյալների՝ ռազմական գործողություն է իրականացվել: Մեր կողմից տարհանված աճյունների թիվն այս պահի դրությամբ կազմում է 1604:


2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնումներն անցած ամիսների ընթացքում, ոչ մեր կամքով, ժամանակ առ ժամանակ դադարեցվել են: Բայց անցած ամիսների ընթացքում մեզ հաջողվել է բանակցել հակառակորդ կողմի հետ և արդյունքի հասնել: Հիմնական շեշտը դրված է եղել նաև մեր ծառայողների անվտանգության ապահովման վրա: Ու չնայած նրան, որ որոնողական խմբի մասնակիցները Արցախի օկուպացված տարածքներում որոնումներ իրականացնելիս 4 անգամ ականապայթյունային վիրավորումներ են ստացել, միևնույն է չենք ընկրկել և շարունակում ենք: Ուղղությունները որոշում ենք պատերազմից անմիջապես հետո ստեղծված օպերատիվ շտաբում` համագործակցելով ՊԲ-ի և շտաբում ընդգրկված մյուս գերատեսչությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև անհետ կորածների հարազատների հետ:

-Որոնողական աշխատանքներում ընդգրկվա՞ծ են ծնողներ ու ծառայակիցներ։

-Որոնումների մեկնարկի առաջին օրերին` ոչ, ավելի ուշ` 2020 թվականի դեկտեմբերի կեսից որոնողափրկարարական աշխատանքներին միացան նաև տարածքին ծանոթ ուղեկցողները, ՊԲ ներկայացուցիչները, հարազատները: Եթե անգամ հարազատները չեն ընդգրկվել այդ գործընթացում, այնուամենայնիվ, մենք մինչ օրս շարունակում ենք համագործակցել:

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40