Որպեսզի երեխան վայելի ընտանեկան ջերմություն

23.01.2017 11:19
2045

Որպեսզի առանց ծնողների երեխան ընտանեկան ջերմության մթնոլորտում մեծանա, խնամքի հաստատություններն էլ հնարավորինս բեռնաթափվեն, միջազգային ու տեղական կազմակերպությունների նախաձեռությամբ 2005-2006թթ. Հայաստանում ներդրվեց զարգացած երկրներում լայն կիրառում ունեցող խնամատար ընտանիքի մոդելը: Սկզբունքն այսպիսին է՝ հատուկ վերապատրաստում անցած, համապատասխան պայմաններ ունեցող ընտանիքը ստանձնում է առանց ծնողների մնացած երեխայի խնամատարությունը՝ ստանալով x գումար երեխային պահելու եւ նրա ծախսերը հոգալու համար: Ծրագրի պիլոտային փուլը ֆինանսավորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Մոտ տասը տարի առաջ մեկնարկած ծրագրի շրջանակում Գավառի եւ Վանաձորի խնամքի հաստատություններից խնամատար ընտանիքներ տեղափոխվեց մոտ 30 երեխա: Պիլոտային փուլն ավարտվեց, երկու տարի անց՝ 2008թ. խնամատարության ինստիտուտի ֆինանսավորման եւ հետագա զարգացման պարտավորությունը ստանձնեց պետությունը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համաֆինանսավորում են 2014 թվականից մեկնարկած «Խոցելի երեխաների սոցիալական ներառում» ծրագիրը, որի իրազեկման շրջանակում հունվարի 18-ին Սյունիք համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը. դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը, համայնքի բնակիչներ, մանկավարժներ: Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ներկայացուցիչները Սյունիք համայնքի բնակիչներին, որպես պոտենցիալ ծնող, տեղեկացրին խնամատարության կարգին, էությանը, տեսակներին, դիմումների կարգին: Ցուցադրվեց տեսաֆիլմ, որի առանցքում երեք խնամատար ընտանիք էին եւ դրանցում տեղավորված երեխաների պատմությունները: Ծրագրին աջակցում են «Հույսի կամուրջ», «World Vision» «Save the children» կազմակերպությունները:

Խնդրո առարկայի շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին ծրագրի մասնագետներին, ովքեր հանդես եկան պարզաբանումներով, ներկայացրին խնամատարության գործընթացի փուլերը, դիմումների կարգը եւ այլն:

Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց Հայ օգնության ֆոնդի խնամատարության ծրագրի պատասխանատու Ելենա Հարությունյանը, իրազեկումները մարզում սկսել են ամառվանից: Դրանք եղել են Գորիս, Կապան, Մեղրի համայնքներում եւ դրանց հարակից գյուղական բնակավայրերում: Այս անգամ ծրագրի պատասխանատուները Սյունիք են ժամանել թիմով, բացի իրազեկումներից՝ իրականացնում են արդեն գրանցված խնամատար ընտանիքների գնահատումներ, թե որքանով վերջիններս կարող են լինել խնամատար ընտանիք երեխաների համար, փորձում են հասկանալ այդ ընտանիքների շարժառիթները, նրանց ակնկալիքը խնամատարության գործընթացից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40