Որքա՞ն տարածք է տրվելու ԱՄՆ–ին՝ Մեղրու տարածաշրջանից, «Թրամփի երթուղին» ստեղծելու համար

13.08.2025 15:40
1065

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, ով առաջինն էր բարձրաձայնել ենթադրյալ միջանցքը Միացյալ Նահանգներին արտապատվիրակելու մասին, հայտարարեց նաև՝ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կմ երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Տվեք մեզ վարձակալության այդ ճանապարհը և բոլորով կօգտվենք դրանից»։

Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրում, սակայն, հիշատակում չկա այն մասին, թե որքան երկարություն և լայնություն է ունենալու միջանցքը։

Մինչդեռ՝ Նռնաձորից մինչև Նախիջևանի սահման՝ Ծիրանաձոր (Արաքսի հունին զուգահեռ), ճանապարհի երկարության մասին տարբեր ժամանակներում տարբեր թվեր են շրջանառվել՝ 46 կմ, 435 կմ, 40 կմ․․․

Թվերի այս խաղի խորքում, սակայն, ադրբեջանաթուրքական հերթական որոգայթն է։

Ադրբեջանը, ըստ այդ երկրի մամուլի հրապարակումների, Նռնաձորի (երբեմնի Նյուվադիի) հատվածը վաղուց իրենն է համարում՝ 10-12 կմ խորությամբ։

Ըստ երևույթին Ադրբեջանում թևածող այդ տրամադրությունն է հաշվի առել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, երբ ենթադրյալ միջանցքի կամ հայ–իրանական սահմանի երկարությունը համարել է 32 կմ։

Այդ ամենը ենթադրության տեղիք է տալիս, որ ակնկալվող սահմանազատման–սահմանագծման ընթացքում՝ Նռնաձորի հատվածում, Ադրբեջանը բանակցային սեղանին կդնի տարածքային այդ պահանջը ևս։

Ինչպես նշեցինք, առայժմ որևէ խոսք չկա ենթադրյալ միջանցքի լայնության մասին։

Խնդրի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար տեղին ենք համարում հիշել տվյալ հարցի քննարկումը 2001 թվականին՝ Քի Վեսթում։ Հայ– ադրբեջանական բանակացություններում հարցն այսպես էր դրված Մեղրիով՝ Արաքսի ափով, Ադրբեջանին տրվելիք միջանցքը, որ ունենալու էր 40 կմ երկարություն և 8 մ լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանն այդ միջանցքից օգտվելու համար Հայաստանին որևէ հարկ չէր վճարելու։ Սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կմ–ոց էստակադայով՝ կամրջակապով, Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու տարբերակը, բայց այն չափից դուրս թանկ էր ստացվում։ Ուստի և առաջարկվեց 8 մ լայնությամբ ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հանդիպելու դեպքում, դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնելու էր գետնի վրա։ Դրանով նվազագույնի էր հասցվելու Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ընթացող ադրբեջանցիների ու Մեղրիի բնակիչների շփումների հավանականությունը։

Հայկական բնակավայրերի մոտ էստակադաների կառուցումը՝ անցումը գետնից վեր բարձրացնելը, լուծում էր մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապի ապահովում։ Ճիշտ է, մեծ հաշվով Հայաստանի տարածքը 8 մետրով նեղանում էր և բացի այդ, Հայաստանը կորցնում էր Արաքս գետից՝ ամբողջ 40 կմ երկարության վրա, օգտվելու հնարավորությունը, սակայն, մյուս կողմից, էստակադաների հատվածում Հայաստանը կարող էր ունենալ մեկից ավելի կամուրջ, որոնք միմյանց կկապեին Հայաստանն ու Իրանը, ինչպես այսօր դա իրականացվում է մեկ կամրջով։ Հաշվի առնելով հայկական բնակավայրերի քանակն Արաքս գետի երկայնքով՝ կարելի է ասել, որ Հայաստանն ու Իրանն ամբողջ ցամաքային կապը կապահովեին Նռնաձորի, Ալվանքի, Մեղրիի կայարանամերձ հատվածի և Ագարակի տարածքներով։

Վերջին հաշվով, սակայն, կողմերը հրաժարվել են այդ տարբերակի հետագա քննարկումից։

Այո, այդպես էին 25 տարի առաջ պատկերացնում Մեղրիի ճանապարհը (իհարկե, զուգահեռաբար քննարկվում էր նաև Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է ունենար 20 կմ լայնություն)։ Եվ միջանցք ասվածն այդ ժամանակ մեր տարածքում ենթադրում էր միայն ավտոճանապարհ, որի համար 8 մ լայնությունը բավարար էր համարվում։

Հիմա, սակայն, խոսքը ոչ միայն ավտոճանապարհի, այլև երկաթգծի, գազատարի, նավթամուղի և մալուխային գծերի մասին է։ Ասել է թե՝ ենթադրյալ միջանցքի լայնությունը «Թրամփի երթուղում» բազմապատիկ անգամ մեծ պետք է լինի, քան նախատեսվում էր 2001–ին։

Այս ամբողջ պատմության մեջ՝ բազմաթիվ հարցականների խառնաշփոթում, չափազանց կարևոր մի հարց էլ կա, որ անշրջելի է եղել և՛ երեկ, և՛ այսօր՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը ենթադրյալ միջանցքի հարցը գործնականում լուծելուց առաջ չի ուզում խորհրդակցել մեղրեցիների հետ, մի՞թե տեղի բնակիչների կարծիքը չպիտի հաշվի առնվի։

Իսկ միգուցե Մեղրի համայնքի բնակիչները կամ Մեղրի համայնքի ղեկավարը տվյալ հարցով տեղական հանրաքվե նախաձեռնեն, ինչի հնարավորությունն ընձեռում է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը։

Մի հանգամանք ևս, որ ենթադրյալ միջանցքի պարամետրերը որոշելիս հնարավոր չի լինելու շրջանցել։ Նկատի ունենք Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը Մեղրիում՝ դրանցից բխող խնդիրներով։

 

Սամվել Ալեքսանյան

 

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47