Ոսկանյան Խաչիկ. հայրենիքը պաշտպանելը տղամարդու առաջին գործն էր համարում

15.09.2021 11:11
1741

Ոսկանյան Խաչիկ Ծատուրի. ծնվել է 1965 թ. հոկտեմբերի 3-ին Կապան քաղաքում: Սովորել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցում, Կապանի պրոֆտեխնիկական ուսումնարանում, ստացել ավտոամբարձիչավարի մասնագիտություն: Ծառայել է խորհրդային բանակում:

Ամուսնացած էր, ունի  մեկ որդի:

1988 թ. սկսվել էր Արցախյան շարժումը, շրջապատում ակտիվ ու խելացի երիտասարդի համարում ունեցող Խաչիկ Ոսկանյանը հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել չէր կարող. միացավ շարժմանը:

1992 թ. սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, Խաչիկը միացավ Կապանում ձեւավորվող ինքնապաշտպանական ջոկատներին ու մեկնեց Արցախ:

Պատերազմը տարիներ տեւեց, բայց հայը գիտի, որ հաղթանակը հեշտ չի տրվում, որ անկախ պետություն ունենալը ամենօրյա դժվար ու ծանր պայքար է պահանջում: Խաչիկը տարիներ տեւած պատերազմի ընթացքում ոչ մի անգամ չափսոսաց, որ իր երկրի կողքին է, քանի որ հայ տղամարդու առաջին պարտականությունն իր երկիրը սեփական արյամբ պաշտպանելն էր համարում:

Խաչիկը տուն վերադարձավ խաղաղության հետ, խաղաղ տարիներին, ինչպես հարիր է հայ տղամարդուն, ընտանիք էր կազմել, երեխաներ ունեցել, աշխատել ու արարել:

2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախաադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով. Խաչիկն առանց հապաղելու միացավ ճակատ մեկնող ընկերներին: Մոտ երկու ամիս մնաց Մատաղիսում, վերադարձավ ոգեւորված ու հաղթողի ժպիտը դեմքին, խախտեց պատերազմներից չխոսելու սովորությունն ու իր հիացմունքը բարձրաձայնեց ժամկետային զինծառայողների վերաբերյալ. «Մենք հրաշալի բանակ ունենք, հզոր տղերք ունենք, էն ո՜նց են կռվում, ես նրանց ցավը տանեմ...»:

2020 թ. սեպտեմբերի 27-ի լուսաբացը խաղաղ չէր. Խաչիկին ամեն կերպ փորձեցին հետ պահել, համոզել, բայց Խաչիկն իր որոշման մեջ հաստատակամ էր:

Մի քանի օր Կապանում զբաղվում էր ջոկատների ձեւավորմամբ, բայց անհամբեր էր, նյարդային, համոզված, որ իր տեղն առաջնագծում է: Հոկտեմբերի 2-ին մեկնեց Ջրական:  Կամավորականների ջոկատը, որի կազմում էր նաեւ Խաչիկ Ոսկանյանը, հոկտեմբերի 5-ին  Ջրականում մարտի է բռնվել թուրքական հատուկ ջոկատի հետ:

Անհավասար մարտում ընկել է Խաչիկ Ոսկանյանը, ընկել է, քանզի համոզված էր, որ իր ու ընկերների արյամբ ազատագրած հայրենիքի պատառիկը միայն արյամբ ու նվիրումով էր հնարավոր պահպանել:

Խաչիկ Ոսկանյանի աճյունը հողին է հանձնվել 2020 թ. դեկտեմբերի 20-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում:

Տիգրանուհի Բադալյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08