Ով իրազեկված է, նա պաշտպանված է

25.07.2014 17:08
2785

Արտակարգ իրավիճակներ


Մարդիկ զոհվում են ոչ թե երկրաշարժից, այլ վատ կառուցված շենքերի պատճառով եւ աղետներին դիմակայելու եղանակների անիրազեկությունից: 1988-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ տարերքին զոհ գնացին հազարավոր բնակիչներ, նույն հզորության՝ ճապոնական Կոբի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին զոհ գնաց մի քանի բնակիչ, երբ քաղաքի բնակչությունը հասնում էր 300 հազարի: Ով իրազեկված է, նա պաշտպանված է, - այս ձեւակերպումն էր ընկած «Աղետների ռիսկի նվազեցումը եւ լրատվությունը» խորագրով դասընթացի հիմքում, որ կազմակերպվեց  լրագրողների եւ լրատվության պատասխանատուների համար: Միջոցառումը տեղի ունեցավ Կապանի քաղաքապետարանի դահլիճում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ով օրվա բանախոսն էր, հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպես պիտի գործեն լրատվամիջոցները արտակարգ իրավիճակներում եւ աղետից հետո, ինչպես նաեւ լրատվությանը ներկայացվող պահանջներն արտակարգ իրավիճակներում: Բարդ բնակլիմայական եւ բարդ ռելիեֆներ ունեցող մեր հանրապետության բնակչության 80 տոկոսը ենթակա է բնական աղետների: Հենց այս համատեքստում մանրամասնվեց, թե ինչպես պիտի դիմակայել բնական աղետներին, մասնավորապես երկրաշարժերին:

Բանախոսը նաեւ հայտնեց, որ Սյունիքում իրականացվում է «Հանրային իրազեկում» ծրագիրը: «Եթե աղետների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներն անմիջապես մեկնում են դեպքի վայր, ապա երբ խոսքը վերաբերում է աղետի ռիսկի նվազեցմանը, ժողովրդին ուսուցանելուն, բացատրելուն, իրազեկելուն, լրատվամիջոցները մի քիչ դժվարանում են, քանզի դա ոչ այնքան ժամանակով, որքան գիտելիքի, իմացության պակասով է պայմանավորված», - ասաց Ն. Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջանների 50 համայնքի երեքական ներկայացուցիչ ներգրավված է իրազեկման ոլորտում: Նրանց համար անցկացվել են դասընթացներ, որից հետո այդ համայնքներում կգնահատվեն եւ կբացահայտվեն աղետի ռիսկի չափերը, ըստ այդմ՝ համայնքի ղեկավարները տեղական բյուջեում որոշակի գումար պիտի հատկացնեն աղետներին դիմակայելու համար: Ըստ բանախոսի՝ աղքատ եւ զարգացող երկրների փոքր բնակավայրերում ընդհանրապես ներդրում չի արվում աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչն անդառնալի հետեւանքներով է հղի: Մեզանում, օրինակ, երբ աղետներ են տեղի ունենում, ապա դրանց պատճառած վնասների փոխհատուցման ժամանակ շատ հաճախ չեն գտնվում անհրաժեշտ գումարներ կամ դրանց ուշացումով են հատկացվում:

Դասընթացի ժամանակ ցուցադրվեցին խնդրո առարկային առնչվող տեսաֆիլմեր, բանախոսը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40