«Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…». այսօր Սիամանթոյի ծննդյան օրն է

15.08.2018 11:17
3313

Քուչակի և միջնադարյան տաղերգուների սիրո և ուրախության երգերով ոգևորված` Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ստեղծեց իր բացառիկ բանաստեղծական աշխարհը: Նրա անսպառ հայրենասիրությունը, ազգի ճակատագրով մտահոգված լինելը թույլ չեն տալիս գրել սիրո ու անձնական զգացմունքների մասին: 
     Սիամանթոն մի առիթով Ավետիք Իսահակյանին ցույց է տալիս սիրային բանաստեղծությունների տետրակը, որոնք ընթերցելով Վարպետը բարձր գնահատական է տալիս նրան: Իսահակյանի գնահատմամբ նա մեծ քնարերգու կդառնար, սակայն Սիամանթոն իրեն իրավունք չի վերապահում գրել անձնական զգացմունքների մասին այն ժամանակ, երբ հայրենիքը ու ժողովուրդը տրորվում էին թշնամու ոտքի տակ: 
     Երբ 1894-96թթ-ի եղեռնը ներխուժում է Պոլիս, պատանի բանաստեղծի հոգին լցվում է վրեժի աղաղակով: Նրա բանաստեղծությունների մեջ ռոմանտիզմն ու սիմվոլիզմը կտրված չեն իրականությունից, այլ սկիզբ են առնում արյունոտ հողից ու մահվան ճիրաններում տառապող մարդկանց աղերսից: 
     Հանճարի ուժը մարգարեանալու մեջ է. ժամանակին Սիամանթոն կանխագուշակում էր, որ հայ ժողովուրդն իր ազատությունը չի կարող նվաճել, եթե պայքարի հեթանոս ուղու փոխարեն եվրոպական մեծ տերությունների հանդեպ քրիստոնեական աղերսանքի ուղին բռնի: Հայերի զանգվածային կոտորածը նրա մեջ սպանել էր արդարության նկատմամբ հույսը, որի վառ դրսևորումը «Պարը» բանաստեղծության հայտնի տողերն են. «Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…» 
     Ավետիք Իսահակյանի բնութագրմամբ նա «ունիկոմ էր համաշխարհային պոեզիայում», իսկ Դանիել Վարուժանը ասել է. «Քերթողը խորհրդապաշտ ու միստիկ: Իբրև խորհրդապաշտ կընթանա Անրի տը Ռենիեի, Մորիս Մեթեռլինգի և Վերհարնի ճամփով: Այս վերջինիս հետ այն սերտ աղերսն ունի, որ երկուքին ալ խորհրդապաշտությունը (symbolisme) ծագում ունի վիպական դպրոցեն` romantisme-ն»:

 

ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ՜ ՏՈՒՆ

Ա

Աւա՜ղ, ապարանքի մը պէս մեծ էիր եւ շքեղ,
Ու ես՝ երդիքներուդ սպիտակ կատարէն,
Աստղածորան գիշերներու լոյսին հետ,
Վարէն, ահեղավազ Եփրատին կ՚ունկնդրէի…։

Բ

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ
Քու լայնանիստ պատերդ իրարու վրայ կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի…
Զքեզ եզերող պարտէզիդ ծաղկըներուն վրայ։

Գ

Ու մոխրացա՜ւ այն սենեակը կապոյտ,
Որուն որմերուն ետեւ եւ գորգերուն վրայ
Իմ երջանիկ մանկութիւնս կը հրճուէր,
Եւ կեանքս կ՚աճէր եւ հոգիս իր թեւերը կ՚առնէր…

Դ

Փշրեցա՞ւ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր,
Որուն եթերային խորութեանը մէջ
Երազներս, յոյսերս, սէրերս եւ կամքս կարմիր,
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին…։

Ե

Ու բակին մէջ երգող աղբիւրը մեռա՞ւ,
Ու կոտրեցա՞ն պարտէզիս ուռին ու թթենին,
Եւ այն առուակը, որ ծառերուն մէջէն կը հոսէր,
Ցամքեցա՞ւ, ըսէ՛, ո՞ւր է, ցամքեցա՞ւ, ցամքեցա՞ւ…

Զ

Օ՜, այն վանդակին կ՚երազեմ յաճախ,
Որուն մէջ գորշագոյն կաքաւս, առաւօտուն,
Արեւածագին հետ եւ վարդի թուփերուն դիմաց,
Զարթնումի ժամուս՝ յստակօրէն կը կարգճէր…։

է

Հայրենի՜ տուն, հաւատա՛ որ մահէս յետոյ,
Քու աւերակներուդ սեւին վրայ իմ հոգիս
Պիտի գայ, որպէս տատրակ մը տարագիր,
Իր դժբախտի երգն եւ արցունքը լալու…։

Ը

Բայց ո՜վ պիտի բերէ, ո՜վ պիտի բերէ, ըսէ՛,
Քու սրբազան մոխիրէդ ափ մը մոխիր,
Մահուանս օրը, իմ տրտում դագաղիս մէջ,
Հայրենիքս երգողի իմ աճիւնին խառնելու…

Թ

Ափ մը մոխի՜ր աճիւնիս հետ, Հայրենի՜ տուն,
Ափ մը մոխի՜ր քու մոխիրէդ, ո՜վ պիտի բերէ,
Քու յիշատակէ՜դ, քու ցաւէ՛դ, քու անցեալէ՜դ,
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…։

 

mamul.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08