Փառահեղ հաղթանակ. Լիլիթ Առաքելյան արժանավորը վերադառնում է Սյունիք գյուղի դպրոց

18.09.2019 15:27
2605

2019 թ. սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը հրապարակեց վճիռ թիվ ՍԴ2/0062/02/18 քաղաքացիական գործով:

2018 թ. փետրվարի 23-ից սկիզբ առած եւ մեկուկես տարի շարունակված դատաքննության արդյունքում անվավեր ճանաչվեց Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Ա. Հակոբյանի 2018 թ. հունվարի 23-ի կարգադրությունը՝ Լիլիթ Առաքելյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

Ըստ վճռի՝ Լիլիթ Առաքելյանին վերականգնել «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

Այնուհետեւ՝ «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Լիլիթ Առաքելյանի գանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած 2018 թ. հունվարի 23-ից:

Հօգուտ Լիլիթ Առաքելյանի բռնագանձել եւս 100 հազար դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար (Սյունիքի մարզպետարանից եւ «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից):

… Երկար սպասված այդ իրադարձության կապակցությամբ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը, նաեւ պարբերականի հազարավոր ընթերցողների անունից, շնորհավորում է Լիլիթ Առաքելյանին նրան հաջողություններ մաղթում ե՛ւ անձնական-ընտանեկան կյանքում, ե՛ւ իր սիրելի բնագավառում՝ աճող սերնդի կրթության եւ դաստիարակության գործում:

Ճշմարտությունը պահանջում է ասել, որ դա սովորական վճիռ ու սովորական հաղթանակ չէր:

Դա արդարության, ճշմարտության իսկական հրավառություն էր Սյունիքում:

Դա Հայաստանի օրվա իշխանությունների եւ Սյունիքի մարզային իշխանության հաղթանակն էր մեր երկրամասում:

Դա արժանապատիվ բոլոր սյունեցիների տրիումֆն էր:

Եվ, այդ բոլորով հանդերձ, օրվա հերոսը Լիլիթ Առաքելյանն է, որի վարքն ու հատկապես վեհանձնությունն ու քաջությունը՝ Սյունյաց աշխարհի ազնվազարմ դստրերին բնորոշ, հարգանքի ու գնահատանքի, նաեւ ընդօրինակման արժանի է:

Փորձեցին վախեցնել եւ գոնե ուշացումով հայցադիմումը դատարանից հետ վերցնել՝ չհաջողվեց:

Փորձեցին քրեական գործ հարուցելով վարկաբեկել ու հանցագործի պիտակ կպցնել` ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեցին:

Պաշտոն խոստանալով եւ առաջարկելով՝ փորձեցին նրան բերել անդեմների փաղանգ՝ մերժում ստացան:

Ի սկզբանե մեկ եւ ստույգ խնդիր էր դրել նա իր առաջ՝ օրենքի ուժով չեղարկել մարզպետի ապօրինի կարգադրությունը, վերականգնել իր ոտնահարված իրավունքը եւ վերադառնալ այն պարտականություններին, որ կատարում էր մինչեւ 2018 թ. հունվարի 23-ը:

Ի՞նչն էր առավել գնահատելի նաեւ նրա վարքագծում:

Լացուկոծ, սուգուշիվան չարեց, չընկճվեց, չարությամբ չլցվեց, մնաց իր երկրի նվիրյալը՝ հավատալով այսօրվա եւ վաղվա Հայաստանին:

Երբեք չիջավ այն վեմ-քարից, որի վրա կանգնած է, որի անունն է վեհանձնություն, արժանապատվություն:

Չկորցրեց լավատեսությունը, շրջապատի մարդկանց հանդեպ բարի կամեցողությունը, իր գործընկերներին սատարելու պատրաստակամությունը:

Ըմբռնումով մոտեցավ երբեմնի ընկերներին ու բարեկամներին, ովքեր այդ իրավիճակում կողք կանգնեցին` տեղավորվելով կշեռքի ծանր նժարին:

Եվ, իհարկե, գլխավոր հարցը:

Ինչո՞ւ էր Լիլիթ Առաքելյանը հայտարարվել Սյունիքի տարածքային իշխանության համար անցանկալի անձ:

Հարցի պատասխանը քանիցս հանրայնացրել ենք, բայց մեր խոսքի տրամաբանությունը պահանջում է վերստին ու շատ համառոտ անդրադարձ կատարել դրան:

2017 թ. դեկտեմբերյան մարզխորհրդի նիստում «ամենակարող» մարզպետը վիրավորել էր դահլիճում ներկա գտնվողներին:

Միայն Լիլիթ Առաքելյանն էր, որ ըմբոստացավ. «Բա մի տղամարդ չկա՞ այս դահլիճում, որ չափ դնի մարզպետի բերանին»:

Րոպեներ անց նրա խոսքը հասցրել են մարզպետին:

Վերջինիս տեղյակ էին պահել նաեւ, որ Լիլիթ Առաքելյանը թերթ է ընթերցում, այն էլ՝ «Սյունյաց երկիր», որ 2018 թ. համար բաժանորդագրվել է «Սյունյաց երկիր», որ երբեմն-երբեմն այդ թերթում հոդվածներ է հրապարակում:

Մարզպետը կարգադրել էր ստուգումներ սկսել «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, որի տնօրենն էր Լիլիթ Առաքելյանը:

Եվ չսպասելով ստուգման արդյունքներին, սպառնալիքների ու շանտաժի միջոցով նրանից դիմում կորզեցին, ինչի հիման վրա էլ 2018 թ. հունվարի 23-ին պաշտոնանկ արեցին նրան՝ անտեսելով նույնիսկ երկրորդ դիմումը, որով (սահմանված ժամկետում) հետ էր կանչում առաջին դիմումը:

Ահա, թե ինչպես եւ ինչու էր Լիլիթ Առաքելյանը հայտարարվել անցանկալի անձ Սյունիքի մարզպետարանի համար:

Չարչարանաց այդ ճանապարհին, այնուամենայնիվ, Լիլիթ Առաքելյանը մենակ չգտնվեց:

Արձանագրված հաղթանակի առիթով հարգանք ենք ընծայում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին, ով խառնակ մեր օրերում, ցուցաբերելով կամք ու վճռականություն, օրենքը վեր դասեց ամեն ինչից:

Հարգանք փաստաբան Արշավիր Խալափյանին, ով 2018 թ. հունվար-փետրվարյան ինկվիզիցիայի օրերին ստանձնեց Լիլիթ Առաքելյանի պաշտպանությունը եւ ցուցաբերեց պատշաճ արհեստավարժություն:

Հարգանք Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, փոխմարզպետ Նարեկ Բաբայանին, ովքեր որեւէ փորձ չարեցին (ինչպես ընդունված էր մինչ այդ) խոչընդոտելու արդարադատությանը եւ ապացուցեցին, որ իրենք այն մարդկանց կողքին են, ում իրավունքը ոտնահարվել է:

Դե ինչ, մեկ անգամ եւս շնորհավորենք Լիլիթ Առաքելյանին:

Ու փաստենք երիցս՝ երկիրը պետություն է դառնում նման մարդկանց վարքով:

Փաստենք նաեւ, որ Լիլիթ Առաքելյան մանկավարժը, կրթության գործի հմուտ կազմակերպիչը պատիվ կբերեր ամեն մի մարզի, ամեն մի համայնքի ու ամեն մի կրթօջախի:

Պատահական չէ, որ Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժները, աշակերտները, ծնողները գրեթե ամենօրյա կապ էին պահպանում Լիլիթ Առաքելյանի հետ եւ մեկուկես տարի շարունակ սպասում սիրելի ուսուցչուհու եւ տնօրենի վերադարձին:

Եվ ուրեմն՝ ամենամեծ աչքալուսանքը դպրոցի մանկավարժներին, աշակերտներին, ծնողներին…

 

Սամվել Ալեքսանյան

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34