Փարաջանովի 95-ամյակի առթիվ ցուցահանդես է բացվել Ստամբուլում

09.01.2019 10:32
1129

Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:

Հայ մեծ կինոռեժիսորը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին մոտ 30 տարվա ընթացքում այդ ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է:

«Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարևոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը:

Տնօրենի խոսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը:

«Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել: Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսն ով արվեստագետ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ  ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,- նշեց մեծանուն ռեժիսորի երևանյան թանգարանի տնօրենը:

Վերջինս ընդգծեց, որ «Պերա» թանգարանը 5-հարկանի է և 4-րդ հարկում Փարաջանովի ցուցահանդեսն է, իսկ 5-րդում Սարգիսը Փարաջանովին ու նրա «Սայաթ-Նովա» ֆիլմին նվիրված ինստալյացիա է արել:

Թողարկվել է նաև մեծ կատալոգ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով:

«Ցուցադրույթը շատ գեղեցիկ է ստացվել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանավոր ձևավորող-նկարիչներից մեկը: Երևանից 75 նմուշ ենք տարել Ստամբուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է, որ երբևէ արվել է: Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրված է 40 էկրան, որոնց վրա ցուցադրվում են կինոռեժիսորի ֆիլմերը»,- պատմեց Զավեն Սարգսյանը և հավելեց, որ ցուցահանդեսն օրական 400 այցելու է ունենում:

 ...Հունվարի 9-ին, հենց Փարաջանովի ծննդյան օրը Սարգսյանը մի շարք արվեստագետների է հրավիրել ռեժիսորի երևանյան թանգարան՝ հիշելու և նշելու կինոռեժիսորի 95-ամյակը: Նրանք նաև այցելելու են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:

«Հիմնականում հրավիրված են այն մարդիկ, ովքեր ճանաչել են նրան, թանգարանի հետ կապեր ունեն, բայց կանչել եմ նաև ավելի երիտասարդ արվեստագետների, որպեսզի լինի այդ սերնդափոխությունը: Կարծում եմ, որ անպայման պետք է երիտասարդ սերնդին էլ փոխանցել Փարաջանովի մասին մեր գիտելիքները»,- ասաց թանգարանի տնօրենը:

Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի հայ համայնքի անդամներին, ովքեր նույնպես բավականին հետաքրքրված են Փարաջանովի ստեղծագործական գործունեությամբ:

«Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ալչևսկ քաղաքում, որի ճամբարում երրորդ անգամ բանտարկված է եղել Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին նշելու են նրա ծնունդը, փակցնելու հուշատախտակ: Ալչևսկում նաև ապրում է մի մարդ, ով ազգությամբ թաթար է, կինն էլ ծնունդով Աղդամից է՝ ադրբեջանուհի, տեղի դպրոցում Սերգեյ Փարաջանովի անվան փոքրիկ թանգարան է ստեղծել»,- եզրափակեց Զավեն Սարգսյանը:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում: Ավարտելովմիջնակարգ դպրոցը՝ նա ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներականինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց հեռանում է ինստիտուտից ևընդունվում միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օպերայինթատրոնին կից գործող պարային ուսումնարան։

Այնուհետև սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։ Այնտեղսովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայիկինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարիանց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալ. Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույնսյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակն է նկարահանում։

Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել ժամանակի մեծագույն ռեժիսորներՖեդերիկո Ֆելինին, Անդրեյ Տարկովսկին և այլք:

Հանրությանը լայնորեն հայտնի են նրա «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և այլ ֆիլմեր: Փարաջանովն արժանացել էբազմաթիվ միջազգային, հայրենական մրցանակների:

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները տրամադրեց Զավեն Սարգսյանը

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24