Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել

29.06.2021 18:54
4054

Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է 2 տարվանից դառնալ 1.5 տարի։

«Բանակում բարեփոխումների շուրջ «ինտենսիվ աշխատանքներ» են տարվում արդեն մոտ 6 ամիս։ Աշխատանքներին մասնակցում են Անվտանգության խորհուրդը, Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբը և այլ գերատեսչություններ։ Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»,- նշել է նա։

Գրիգորյանի պնդմամբ՝ այս բարեփոխումների հիմքում դրված է նաև անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակի, թեև դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի։ Ղազարյանի հարցին, թե որքան ժամանակի մասին խոսքը, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Մոտակա ժամանակի հարց է։ Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին»։

Գրիգորյանի խոսքով՝ այս բարեփոխումներն, ըստ պաշտոնյայի արդյունավետ են մի քանի առումներով, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից։

«․․․Բոլորն էլ հասկանում են, բանակում էլ հասկանում են, որ սա շատ կարևոր բարեփոխում է, և եթե մենք կարողանում ենք ժամանակացույցով և ընդհանուր բարեփոխումների տրամաբանությամբ գնալ այս ուղղությամբ, միանշանակ է, որ բանակի արդյունավետությունն է ավելանալու, և նաև քաղաքացիները ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու, որովհետև երկու տարվա և մեկուկես տարվա [զինծառայության] միջև տարբերությունը շատ մեծ է, պայմանական քսանհինգ տոկոսի տարբերություն է։ Եվ դա ահռելի մեծ տարբերություն է։ Համոզված եմ, որ ավելի շատ քաղաքացի կցանկանա ծառայել բանակում»,- նշել է ԱԽ քարտուղարը։

araratnews.am

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21