Պարույր Եսայան. նա թիկունք էր իրեն ճանաչողների համար

05.10.2021 14:39
2181

Պարույր Արամայիսի Եսայան. ծնվել է 1972 թ. հոկտեմբերի 14-ին Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում: Սովորել է Անգեղակոթի միջնակարգ դպրոցում, Սիսիանի ավտոճանապարհային տեխնիկումում:

Պարույրը հայկական բանակի առաջին զորակոչի զինվորներից էր. ձեւավորվող բանակում շատ բան էր պակաս, բայց տեղն էր ոգին, ոգին, որը պիտի հաղթանակների ձգտում ու հաղթանակ ծներ: Պարույրը հետախուզական ջոկի հրամանատար էր,  սեղմ ժամկետներում կարողացել էր լավ հետախույզի համբավ վաստակել…

Երիտասարդ հետախույզը բանակից զորացրվելուց հետո էլ պահում էր կապն ընկերների հետ, Պարույրն ընկերներին խոստացել էր անհապաղ միանալ նրանց, եթե թշնամին նորից գլուխ բարձրացնի:

Բանակից զորացրվելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, երկար տարիների համառ աշխատանքով հասել բազմաթիվ հաջողությունների: Բայց շարունակել է մնալ hայաստանաբնակ, քանի որ յուրաքանչյուր առիթ օգտագործում էր Հայաստանում, իր հարազատ Անգեղակոթում լինելու համար: Նրան ոչինչ չէր կարողացել կտրել արմատներից, ոչինչ չէր կարողացել պակասեցնել նրա սերը իր գյուղի ու համագյուղացիների հանդեպ:

«Մենք իրար համար ու իրարով էինք ապրում… Չկա մեկը, որ ասի՝ դիմել է Պարույրին ու օգնություն չի ստացել: Նա չափազանց հայրենասեր էր, Ռուսաստանում էր ապրում, երբ լսեց պատերազմի սկսվելու մասին, վերադարձավ ու մեկնեց Մարտակերտ՝ Եղնիկներ: Մենք գիտեինք, որ նա ընկերներին խոստացել է վտանգի պահին միանալ իրենց, այդ պատճառով էլ չառարկեցինք:

Երիտասարդ տարիներին ցանկանում էր ռազմական օդաչու դառնալ, նույնիսկ դիմել էր, հետո մորս հորդորով հրաժարվեց այդ մտքից:

Պարույրը մի սովորություն ուներ՝ հետախուզության միայնակ էր գնում, օրվա մեջ պայմանավորված ժամ ունեինք իրար զանգահարելու համար, զանգերից մեկի ժամանակ ավիացիոն հարձակում սկսվեց, լսում էի՝ ինչպես էր եղբայրս գոռում՝ մտեք թաքստոցները, ապա նրա հառաչը լսեցի՝ զինանոցին խփեցին: Հասկացա, որ նրա համար հաղթելուց բացի ճանապարհ չկար, հասկացա, որ այդ պահին նրա համար ամենաթանկն իր կողքին կռվողների կյանքն է:

 Վերջին անգամ զանգեց, ասաց, որ գործողության է գնում ու մի քանի օր անհասանելի է լինելու: Հոկտեմբերի 26-ին լսեցինք զոհվելու բոթը…», - պատմում է եղբայրն ու փորձում պինդ մնալ, թաքցնել հուզմունքը:

Պարույրի մասին բոլորն են ցանկանում մի բան պատմած լինել. ընկերները, ովքեր նրա հետ ուրախ ու տխուր պահեր են կիսել, մարդիկ, ովքեր ճանաչել են նրան ու հպարտանում են նրա հետ ծանոթ լինելու փաստով, համագյուղացիները… Բոլորի խոսքում կարմիր թելով անցնում է մի միտք՝ «Պարույրը թիկունք էր իրեն ճանաչողների համար»:

Սեւակը՝ Պարույրի մանկության ընկերը, իրենց ընկերության ու Պարույրի մարդ տեսակի մասին ասելիքը մանկության վերհուշով է սկսում. «Նույն դասարանում ենք սովորել, ինքը Պարույրն էր, ես՝ Սեւակը… Ինքը փոքր տարիքում էլ էր տարբերվում, փոքրուց էլ հերոս էր: Կյանքում ամեն բանի հասել էր: Ամուսնացած չէր, երեխաներ չուներ, բայց ինքը երեխաներին, երեխաներն՝ իրեն յուրահատուկ սիրով էին սիրում: Հումորով, հասնող, օգնող, նվիրված ընկեր էր, ավելին էր, քան ընկերը, հարազատ էր՝ այդ բառի լայն իմաստով:

Սեպտեմբերի 27-ին եկավ, ասաց, որ  մեկնում է Արցախ: Պարույրն իր որոշումները քննարկելու սովորություն չուներ, դրա համար էլ  չառարկեցինք:

Զանգահարում էր, խոսում էինք. վերջին հեռախոսազրույցում ասաց՝ մի քանի օր անհասանելի եմ լինելու, բայց անպայման գալու եմ, նույնիսկ օր նշեց, իր նշած օրը զոհվեց...»:

Նրանք, ովքեր տեսել են Պարույրին մարտադաշտում, նշում են, որ Պարույրի կողքին վստահ ու ապահով էին զգում. «Տարիներ շարունակ ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվել, բայց իրեն հմուտ զինվորականի պես էր դրսեւորում՝ կարգապահ էր, ինքնավստահ, որոշումներ ընդունելու, իր հետեւից տանելու կարողություն ուներ: Հետախուզության միայնակ էր գնում, վերջին անգամ էլ միայնակ էր գնացել, կատարել էր մարտական խնդիրն ու վերադառնալիս դիտարկվող տարածքում թշնամին նկատել էր նրան եւ դիպուկահարները կրակ էին բացել, ծանր վիրավորվել էր: Ես շատերին եմ տեսել մարտադաշտում, յուրաքանչյուրը պատերազմին մասնակցելու իր պատճառն ունի. Պարույրի մոտ պատճառ չէր, գաղափար էր, այո, նա ազատ Արցախի գաղափարը վեր էր դասում ամեն ինչից: Այդպիսի մարդիկ պիտի ապրեին, պիտի սերունդներ ունենային, պիտի իրենց հայրենասիրությունը դաստիարակության միջոցով ավանդեին իրենց երեխաներին: Ինձ ճիշտ հասկացեք՝ մարդու մահը միշտ է ցավալի, բայց առավել ցավալի է, երբ հայրենիքն այդքան սիրող, հայրենիքի համար ոչինչ չխնայող մարդիկ են զոհվում...»:

Պարույր Եսայանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 26-ին:

Հերոսի աճյունն ամփոփված է Անգեղակոթի պանթեոնում:

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24