Փաշինյանի ծրագրի ամենակարեւոր կետը. ժամանակաչափը միացված է

04.06.2018 11:15
1299

Նոր կառավարության ծրագրում, որն արդեն պատրաստ է եւ կներկայացվի խորհրդարանին, ամրագրված է արտահերթ ընտրության հարցը, եւ կառավարությունը արձանագրում է համամասնական լիարժեք ընտրակարգի անցման եւ առավելագույնը մեկ տարում արտահերթ ընտրության անցկացման խնդիրը: Սա թերեւս կառավարության ծրագրի կարեւորագույն դրույթն է, քանի որ դրանից, ըստ էության, բխում են կամ բխեցվում մյուս դրույթները՝ ինքնաբերաբար, պատճառահետևանքային կապով, քաղաքական տրամաբանությամբ: Բանն այն է, որ, եթե նոր կառավարությունն իր ծրագրային նպատակների շարքում դնում է նոր ընտրության հարցը՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ապա այդ դրույթի «ենթակայության» ներքո են սկզբունքորեն հայտնվում մնացյալ բոլոր հարցերը, տնտեսական քաղաքականությունը եւ այլն:

Բանն այն է, որ արտահերթ ընտրության ծրագրային դրույթը ներկայիս կառավարությանը փաստորեն «ստիպելու» է մնացյալ բոլոր հարցերում վարել քաղաքականություն, որը թույլ կտա արտահերթ ընտրությանը հավակնել հանրային քվեի մեծամասնության, այնպիսի մեծամասնության, որն արդեն կամբողջացնի թավշյա հեղափոխության արդյունքը, ոչ թե կլինի դրա փաստացի վերանայում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արձանագրելով արտահերթ ընտրության խնդիրը որպես ծրագրային, եւ ոչ թե այն թողնելով իբրեւ միայն քաղաքական օրակարգի առաջնահերթություն, դրանով իսկ իրեն դնում է այդ հարցի հանդեպ քաղաքական կրկնակի պատասխանատվության տակ: Դա արդեն իսկ թավշյա հեղափոխության սկզբունքներին ու նպատակներին հավատարմության ողջունելի ցուցիչ է:

Միեւնույն ժամանակ, ակնառու է, որ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունը կարող է ունենալ քաղաքական մեկ ելք՝ հաղթանակ, ընդ որում 50+1 տարբերակով: Խնդիրն այն է, որ, եթե թավշյա հեղափոխության հաղթանակից կամ առաջին փուլի հաղթանակից ընդամենը մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն կարողանում պահել այդ կապիտալը, վերածել այն արդեն հաստատուն իշխանության, ապա նույնիսկ կոալիցիոն իշխանությամբ մնալու պարագայում դա լինելու է նրանց քաղաքական պարտությունը: Միեւնույն ժամանակ, նրանք կպարտվեն ոչ թե գործող ուժերից որեւէ մեկին՝ այդպիսի խնդիր կամ ռիսկ, ըստ էության, Փաշինյանն այլեւս չունի, այլ կպարտվեն այսպես ասած նոր ուժի: Իսկ այն, որ Հայաստանում ձեւավորվելու է նոր քաղաքական ուժ, ըստ էության անխուսափելի է: Դա իրավիճակի տրամաբանությունն է, պահանջը, որովհետեւ Հայաստանում խորքային տնտեսա-քաղաքական խնդիրները պայմանավորված են եղել ոչ միայն խաղի կանոններով, այլ նաեւ խաղացողներով, այդ թվում՝ քաղաքական ուժերով, ընդհուպ տարիների ընդդիմություններով՝ կեղծ, թե անկեղծ:

Այսինքն՝ հին, ոչ կենսունակ են ոչ միայն կանոնները, այլ նաեւ խաղացողները, նրանց բովանդակությունը, գաղափարախոսական, քաղաքական հայեցակարգային կոնցեպտները: Այդ առումով Հայաստանում նոր իշխանությունը պետք է ենթադրի որակապես նոր ընդդիմություն, իսկ դա չի կարող լինել հին ուժերի տրանսֆորմացիայի կամ վերափոխման միջոցով, նրանք չունեն այդ խորքային ռեսուրսը: Ըստ այդմ, թավշյա հեղափոխության տրամաբանական վերջնարդյունքը պետք է ենթադրի սկզբունքորեն նոր իշխանության եւ ընդդիմության ձեւավորում, ինչն էլ իր հերթին ուղղակի հրամայական է դարձնում նոր քաղաքական ուժի կամ ուժերի ձեւավորումը, ինչը զուգահեռ պետք է ապահովի նաեւ հայաստանյան քաղաքական իրականության համար մեկ այլ կարեւոր խնդրի սպասարկում՝ «խոշորացում» կամ ներքաղաքական «օպտիմալացում»: Իհարկե, եթե Փաշինյանը իր թիմով չի կարողանում հավաքել մեծամասնություն՝ 50+1, ապա դա նշանակում է, որ կոալիցիա կկազմվի ներկայումս գործող որեւէ ուժի հետ, որովհետեւ 1 տարի անց հազիվ թե ընտրություն անցկացվի նաեւ լիովին նոր ուժի մասնակցությամբ: Թեեւ, հնարավոր է իհարկե ամեն ինչ, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում այժմ, ըստ էության, խոպան է: Բայց, բոլոր դեպքերում, Փաշինյանի համար 50+1-ի բացակայությունը կլինի պարտություն եւ այստեղ հարցը այն է, թե արդյո՞ք նա կպարտվի միայն նոր ուժին, որը անխուսափելիորեն ձեւավորվելու է արդեն հաջորդ՝ հերթական ընտրությանն ընդառաջ, թե նաեւ այն ուժին, որի հետ կոալիցիայով ստիպված կլինի ապահովել մեծամասնությունն արտահերթ ընտրությունից հետո:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի համար առաջիկա տարին գործնականում անցնելու է հաղթանակ, թե պարտություն սկզբունքով՝ կամ մեկ տարի անց նրանք կարձանագրեն թավշյա հեղափոխության իրենց հաջողությունը 50+1-ով, իսկ դրա համար առաջիկա տարում պետք է ցույց տան կառավարման տպավորիչ արդյունք, կամ 2018-ի մայիսի 8-ը կլինի նրանց հաջողության գագաթնակետը, թեեւ, անշուշտ, միայն դա բավական է այդ թիմի դերակատարումը պատմական որակելու եւ Հայաստանի նորագույն պատմության նշանակալից էջ գնահատելու համար: Մյուս կողմից սակայն, դա կլինի ոչ միայն հեղափոխությունն առաջնորդած թիմի, այլ նաեւ հանրության չամբողջացած հաջողություն:

Ըստ այդմ, արտահերթ ընտրության խնդիրը միայն Փաշինյանի ու նրա թիմի ռազմավարական խնդիրը չէ, այլ նաեւ հանրության, որը առաջ է մղել ու իր մասնակցությամբ իրականություն դարձրել թավշյա հեղափոխության անհնար թվացող գործընթացը: Ըստ այդմ, վերստին անհրաժեշտություն է առաջանում արձանագրել, որ իրադարձությունների հետագա զարգացումը միայն նոր կառավարության գործը չէ եւ դրա համար պատասխանատվության զգացում պետք է ունենա նաեւ հասարակությունը, դրա ակտիվ խմբերը, որովհետեւ եթե ներկայիս ուժը առավելագույնը մեկ տարի անց ազատ եւ օրինական ընտրական մեխանիզմով չարձանագրի 50+1 տոկոս, դա կլինի ոչ միայն այդ ուժի, այլ նաեւ դրա առաջնորդությամբ հաղթած հանրության պարտությունը:

1in.am

2018-06-04

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10