Փաշինյանն էլ չի փրկի. ո՞ր մասնագիտություններն են ոչնչացման եզրին

16.07.2018 16:54
1341

Հայաստանի բուհերը ճգնաժամ են ապրում, գրեթե բոլոր ֆակուլտետներում թափուր տեղեր կան։ Փորձագետը կարծում է, որ պատճառը 12–ամյա կրթական համակարգն է, արտագաղթը փոքր ազդեցություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանում տարեցտարի նվազում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հանդեպ հետաքրքրությունը։ Այսօր այդ ֆակուլտետի չի փրկի անգամ այն փաստը, որ ՀՀ վարչապետ դարձավ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընկալում է նախ որպես քաղաքական գործիչ, ոչ թե լրագրող», — ասաց Խաչատրյանը։

Հետևաբար վարչապետը դժվար թե կարողանա ազդել ապագա մասնագետների ընտրության վրա։ Նախկինում լրագրողի մասնագիտությունը կարգավիճակ էր տալիս, Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ ֆակուլտետը պահանջարկ էր վայելում։ Իրավիճակը փոխեցին համացանցն ու սոցիալական կայքերը։

Փորձագետը նշում է, որ երկրին ու ոլորտին այսօր էլ են պրոֆեսիոնալ լրագրողներ պետք։ Սակայն տեղեկատվության հիմնական հոսքը գալիս է սոցիալական կայքերից, ոչ թե ԶԼՄ-ներից։

Հայաստանում քիչ պահանջարկ ունեն ճարտարագետի, աստվածաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունները։ Ամենաբարձր վարկանիշն ունեն ինֆորմատիկայի ու իրավաբանության ֆակուլտետները։

Փորձագետը կանխատեսում է, որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանի բուհերում ճգնաժամ է լինելու։ Պատճառը 12-ամյա կրթական համակարգն է։

«Դիմորդները քիչ են, շատ ուղղություններում թափուր տեղեր կան։ Իրավիճակը կարգավորելու համար մոտ հինգ տարի է հարկավոր», —ասաց Խաչատրյանը։

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները 2000-ականներին են որոշել անցնել 12-ամյա կրթական համակարգին, ու արդեն 2006 թվականին առաջին դասարանցիներին, կախված տարիքից, երկու խմբի բաժանեցին։

Այն երեխաները, որոնք 7 տարեկանում էին դպրոց գնացել, պետք է 11 տարի սովորեին հին համակարգով։ Իսկ այն երեխաները, որոնք 2006-ին 6 տարեկան էին, պետք է կրթություն ստանային նոր համակարգով և սովորեին 12 տարի։

Հայաստանի դպրոցները տարեկան 35 հազար շրջանավարտ են ունենում։ Քանի որ 2006 թվականին առաջին դասարանցիներին երկու խմբի էին բաժանել, մի խումբը (մոտ 20 հազար) 2017 թվականին ավարտեցին, մյուս խումբը (մոտ 15 հազար)` 2018-ին։

Այս պատճառով էլ բուհերում թափուր տեղեր են մնացել։ Ստացվում է, որ համակարգը գործարկել են, բայց չեն մտածել` ինչպես պետք է այն գործի հետագայում։ Արդյունքում բուհերը հայտնվել են ճգնաժամային իրավիճակում, և գրեթե բոլոր բուհերում թափուր տեղեր են մնացել, պետությունից էլ ֆինանսավորում չկա։

Փորձագետը կարծում է, որ այդ խնդրի միակ լուծումը պետական աջակցությունն է։

 

armeniasputnik.am

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24