Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է

08.07.2020 16:01
1107

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն բաղկացած է 5 փաթեթներից եւ պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով։ Երբ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, պատգամավորներից շատերը անդրադարձան օրինագծի հրատապության պատճառներին։ Ըստ նրանց՝ անհասկանալի է օրինագծի հրատապությունը։ Նրանցից մի քանիսը շեշտեցին նաեւ, որ այն բավականին ծավալուն է եւ որ իրենք չեն կարող նույնսիկ հասկանալ, թե ինչպես քվեարկեն։

Պատգամավորներից մի քանիսը հայտնեցին նաեւ, որ չեն կարող ամբողջությամբ ուսումնասիրել օրենքի նախագիծը, քանի որ միայն տեղեկանքը բաղկացած է 50 էջից, իսկ իրենք օրակարգին ծանոթացել են երեկ երեկոյան։

Շուշանյանն իր ելույթում փորձեց անդրադառնալ մի քանի կարեւոր կետերին, սակայն ժամանկը չհերիքեց ներկայացնելու ամբողջ փաթեթը։ Այնուամենայնիվ, փոխնախարարը հայտնեց, որ օրինագիծը ոլորտի զարգացման, ռեֆորմի համար կարեւոր նշանակություն ունի։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված եւ հաստատված չեն վերջին՝ մետաղականի համար 5 տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ 10 տարվա ընթացքում։

Մյուս փոփոխությամբ նաեւ հանքավայրերը չտրոհելու մասով ռազմավարական քայլ է արվում։ Ինչպես նշեց Շուշանյանը՝ դրանք տրվելու են ամբողջ պաշարով։ Սա արվում է նրա համար, որ հանքավայրերը չմասնատվեն մի շարք տնտեսվարողների միջեւ, քանի որ դրանով խախտվում է ամբողջ համակարգը։

Ի պատասխան հարցի, թե ինչու՞ է նախագիծը քննարկվում 24-ժամյա ռեժիմով, Շուշանյանը հայտնեց, որ կիսում է այդ կարծիքը, որ նման լուրջ նախագծերը պետք է ավելի ընդգրկուն քննարկվեին։ Այնուամենայնիվ նա պարզաբանեց, որ կան մի շարք հարցեր, որոնք ժամկետի առումով խնդիր ունեն։ Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ փորձաքննության կարգը հաստատելու համար անհրաժեշտ են այս փոփոխությունները ավելի վաղ։ Նա նաեւ հայտնեց, որ այսօր տնտեսվարողների կողմից կան պատրաստի փաթեթներ, սակայն չեն կարող դրանք առաջ տանել, քանի որ կան օրենսդրական այս բացերը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդնայնն իր ելույթում խոսեց նախագծի կարեւորության մասին։ Ըստ նրա՝ նախգծով փորձ է արվում արդիականացնել այն մեխանիզմները, որոնք դրված են հանքի շահագործման բնագավառում։ Նա անդրադարձավ նաեւ հրատապության թեմայով քննարկումներին եւ նշեց, որ հրատապության հարցը վերապահված է ԱԺ խորհրդին։ «Խորհուրդը քննարկել է այս հարցը, կայացրել է որոշում, ընդ որում՝ Խորհրդին ներկա էին բոլոր հանձնաժողովների նախագահները։ Նրանք կարող էին հայտնել իրենց դիրքորոշումները»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում հարցը քննարկվելու է հանձնաժողովում:

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40