Պատմական հիշողությունը արթուն պահելու միտումով

31.10.2022 11:22
1291

852 տարի առաջ՝ 1170 թվականի հոկտեմբերին, ընկավ հայկական պետականության վերջին օրրան՝ Սյունիքի թագավորության վերջին ամրոց Բաղաբերդը: Թուրք-սելջուկն անառիկ ամրոցը գրավեց (ծանոթ ձեռագիր է) հայի մատնությամբ: Սա դեռ ամենը չէ. թշնամին հափշտակեց այնտեղ կուտակված հարստությունը և ոչ միայն: Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանն գրում է, որ բերդում ամբարված էին շատ կտակարաններ՝ թվով ավելի քան տասը հազար: Դրանք բոլորն էլ  գերի տարվեցին և ցիրուցան եղան երկրի երեսին: Ըստ ամենայնի տեղի ունեցավ հայագիր մատյանների եղեռն: Ստեփանոս Օրբելյանը այս ամենի մասին կսկիծով է գրում. «Եվ մեզ համակեց վերջին թշվառությունը՝ անդառնալիորեն և հավիտենապես»:

2019 թվականից բերդի տարածքում Արթուր Պատվականյանը գրատոն է կազմակերպում, որն այս անգամ  անցկացվեց «Բաղաբերդ. կորսված մասունքների հետքերով» խորագրով: Հոկտեմբերի 29-ին բերդի կիսակործան պարիսպների մոտ թվով երրորդ գրատոնն էր (2020-ին չանցկացվեց 44-օրյա պատերազմի պառճառով): Միջոցառման կազմակերպիչ Ա. Պատվականյանը ներկաների համար (հյուրեր կային նաև մայրաքաղաքից) մանրամասնեց օրվա խորհուրդը, այնուհետև պատմաբան Գրիշա Սմբատյանը ներկայացրեց 1170 թվականի  իրադարձությունները՝ նշելով, որ Բաղաբերդի անկումով հայ ժողովուրդը կորցրեց անկախության վերջին պատվարը:

Գրատոնի մասնակիցների  հոգեվիճակին և օրվա խորհրդին համահունչ էր Գագիկ Գրիգորյանի կատարումով հնչած «Կիլիկիա» երգը:

Արթուր Պատվականյանը նաև մտածում է միջոցառման մասնակիցներին հյուրասիրելու մասին: Այս անգամ ևս նրանք ճաշակեցին Կովսականի  հարիսա և  սեփական արտադրության մոշի գինի:

Գրատոնը  նպատակ ունի արթուն պահել մեր պատմական հիշողությունը, և գովելի է, որ այն ամենամյա դառնալու հստակ միտում ունի, ու ամեն տարի իր շուրջն է համախմբում նոր մարդկանց:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40