Պատմական օր Մեղրի համայնքում․ կայացավ Շոտոկան կարատեի Հայաստանի գավաթի բաց առաջնությունը

15.06.2025 21:23
567

2025 թվականի հունիսի 15-ին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը առաջին անգամ անցկացվեց Շոտոկան կարատեի Հայաստանի գավաթի բաց առաջնությունը։ Միջոցառումը նվիրված էր մեր հայրենակից Արշակ Սարգսյանի հիշատակին։

Մրցաշարը կարևոր մարզական իրադարձություն էր, որը համախմբեց մարզիկների Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նման միջոցառման անցկացումը մեծ պատիվ է Մեղրի համայնքի համար։ Այս առաջնությունն ունի ոչ միայն մարզական, այլև հայրենասիրական և դաստիարակչական նշանակություն՝ խթանելով առողջ ապրելակերպ, կարգապահություն, կամքի ուժ, փոխադարձ հարգանք և բարեկամություն։

Միջոցառմանը ներկա էին համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Շոտոկան կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, բնակիչներ, պատվավոր հյուրեր՝ «Սիլվի Էյջի» ՍՊ ընկերության տնօրեն Սիլվա Համբարձումյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Համայնքի ղեկավարը Շոտոկան կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Սողոմոնյանի կողմից ստացավ շնորհակալագիր՝ կարատեի զարգացմանն աջակցելու և համայնքում մարզական միջոցառումները խթանելու համար։ Իր հերթին՝ համայնքի ղեկավարը ի նշան հարգանքի շնորհակալագիր հանձնեց Կարեն Սողոմոնյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, սաների հետ հետևողական մարզական գործունեության և մարզադաստիարակչական արժեքների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Միջոցառման մշակությային հատվածն ապահովեցին «Արևիք» արվեստի դպրոցի «Խաչման» պարային համույթի սանուհիները։

Մրցաշարը լի էր արժանի մրցակցության, սպորտային ոգու, կարգապահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտով։ Օրվա ավարտին անցկացվեց հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով՝ իրենց ցուցաբերած տոկունության, վարպետության և նվիրումի համար։

Այս առաջնությունը դարձավ նոր էջ Մեղրի համայնքի մարզական պատմության մեջ՝ հիմք ստեղծելով շարունակական նման միջոցառումների և մարզամշակութային համագործակցության համար։

Մրցաշարի հովանավորը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն է։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34