Վրեժիկ Պողոսյան՝ «Մեր մեջ հետ գնացող չպիտի լինի»

16.04.2021 14:28
7174

Վրեժիկ Սեյրանի Պողոսյան․ ծնվել է 1992 թ․ հուլիսի 1-ին Սիսիանի շրջանի Ույծ գյուղում։ 2000 թ․ ընտանիքը տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղ։ Վրեժն ավարտել է Սարատակի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական եւ ֆիզիկական պատրաստության ֆակուլտետ։ 2010 թ․ զորակոչվել է բանակ, ծառայել է Ջրականի զորամասում։

Աշխատել է ԱԻՆ-ում, ոստիկանությունում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Քաշաթաղի շրջվարչակազմում, Իշխանաձորի միջնակարգ դպրոցում։ Երիտասարդ Վրեժը փնտրտուքների մեջ էր, ցանկանում էր լավ աշխատանք ունենալ, որը թույլ կտար թե՛ լավ վաստակել, թե՛ պիտանի լինել հայրենիքին․ պայմանագրային ծառայության է անցնում Նորավանի զորամասում։ Դիպուկահար էր, իր մասնագիտությանը տիրապետում էր գերազանց։

Վրեժիկ Պողոսյանին ճանաչողների աչքերն ամիսներ էլ անց էլ արցունքոտվում են նրա անունը լսելիս, պատմում են, որ Վրեժը շրջապատում առանձնանում էր բոլորին օգնելու հատկանիշով։ «Վրեժն իր կյանքը զոհել է հանուն բոլորիս, ու մենք՝ բոլորս, պիտի ապրենք հանուն նրա պես հերոսների հիշատակի, պիտի հզոր երկիր ունենանք, որ կարողանանք վրեժ լուծել»- ասում է ընկերը։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդը լայնամասշտաբ հարձակում սկսեց․ դիպուկահար Վրեժը զորամասի կազմում մեկնեց Արցախ․․․

Մարտադաշտում մորաքրոջ տղայի՝ Արայիկ Սաֆյանի հետ էր, նրա ծառայակիցները հիշում են Վրեժի մարտակոչը՝ «Մեր մեջ հետ գնացող չպիտի լինի, ով հետ գնա՝ ամո՛թ․․․»

Հոկտեմբերի 10-ին թշնամու անօդաչուի հարվածից զոհվում է Վրեժը, բայց ընտանիքի ցավը բազմապատկվում է՝ նույն խրամատում, եղբոր կողքին անմահանում է նաեւ մորաքրոջ որդին։

2016 թ․ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ընտանիքը Վրեժից մի քանի օր լուր չի ունեցել, բայց  Վրեժն ու ըկերներն անվնաս վերադարձել են․ հիմա էլ, անգամ մասունքները հուղարկավորելուց հետո, ընտանիքը չի հավատում՝ սպասում է, անգամ մեր խմբագրության զանգից քրոջ մոտ հույսի առկայծումներ եղան, ու այդպես էլ պատասխանեց՝ «Կարծում էի՝ հրաշք է եղել, ու զանգում եք ասեք, որ եղբայրս գտնվել է․․․»։     

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40