Պայքար պտղի սեռի խտրական ընտրության դեմ

29.10.2015 15:23
2955

«Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին: «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում, որ իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպվում են նմանատիպ հանդիպումներ: Ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու համայնքային խորհրդ» հկ-ների եւ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից եւ նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու վերջերս նկատվող միտման փոփոխությանը եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը:

Ինչպես նշեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչ Սոֆիկ Մինասյանը, ծրագրի արդյունքների շնորհիվ քաղաքացիական հասարակական կառույցները, համայնքային գործիչները եւ իշխանությունները կունենան ամբողջական ընկալում՝ երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետեւանքների վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ պայքարելու դրա դեմ, երեխա ունենալը սեռով պայմանավորելու երեւույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն, եւ կբարձրանա երեխա ունենալը սեռով պայմանավորելուն եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության արդյունավետությունը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վահան Ասատրյանը տեղեկացրեց, որ 2015թ. հունիսին հաստատվեց պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պետական ծրագիրը, որի իրականացմանն օժանդակում է նաեւ Եվրոպական միությունը: «Ե՛վ պետական ծրագրի, ե՛ւ վերոնշյալ ծրագրի գործողությունները գրեթե ամբողջովին համընկնում են. «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի երեք բաղադրիչներն են՝ մարզերում համապատասխան կարողությունների ձեւավորում կանխարգելման միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, համայնքային հանդիպումների միջոցով բնակչության շրջանում քարոզչության իրականացում եւ համապատասխան   քաղաքականության՝ օրենքների, իրավական ակտերի եւ այլ գործողությունների մշակում», - տեղեկացրեց Վ.Ասատրյանը:

Վերջին տարիներին արված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում առկա է հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երեւույթը, այսինքն՝ հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012թ. կազմելով 114 տղա 100 աղջկա դիմաց: Մինչդեռ, ընդունելի է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Համանման խնդիր ունեցող այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս երեւույթը կարող է ցավալի հետեւանքների հանգեցնել՝ ներառյալ հանցավորության աճը, տղամարդկանց մեծացող արտագաղթը, կանանց առեւանգումը: Հայաստանում առկա են հղիության սեռով պայմանավորված ընդհատման երեք նախապայմանները՝ հայաստանյան հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկներից, երկրում առկա եւ հասանելի են համապատասխան տեխնոլոգիաները, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը եւ խուսափել անցանկալի աղջիկ երեխաներից, եւ զույգերը նախընտրում են քիչ երեխա ունենալ:

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում տարբերվում է նաեւ ըստ նրա, թե նորածինն ընտանիքում որերորդ երեխան է: Այսպես՝ ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների մեջ 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, որը, ըստ երեւույթին, աշխարհում երբեւէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Բացի դրանից՝ ընտանիքում երկու երեխայից մեկի տղա լինելը բավական է, որպեսզի հայաստանյան ընտանիքներն իրենց վերարտադրողական մտադրությունները համարեն իրականացած:

Եթե այս երեւույթը շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչեւ 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93 հազար կին կամ ապագա մայր, եւ բնակչությունը կնվազի 80 հազարով:

Ծրագրի երեք բաղադրիչներն իրականացվում են զուգահեռաբար ողջ հանրապետության տարածքում: Կազմակերպվող դասընթացների արդյունքում մասնակիցները, որոնք տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են (հոգեւորականներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ, ՔԿԱԳ-ի աշխատակիցներ, սոցաշխատողներ, մանկավարժներ եւ այլն), ծանոթանում են ՀՀ-ում ծնելիության խնդիրներին, ձեռք բերում հաղորդակցման հմտություններ, քաղաքացիական ակտիվ խմբեր ձեւավորում եւ այլն: Օրինակ՝ Գորիսում ձեւավորված քաղաքացիական ակտիվ խմբի համակարգողներից Ժասմեն Խաչատրյանը նշեց, որ մինչ այս դասընթացներն իրենք չգիտեին, որ իրականում սա բավականին լուրջ, կարելի է ասել, ազգային հիմնահարց է: Նախատեսում են հանդիպումներ կազմակերպել տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ, իրազեկել նրանց խնդրի լրջության մասին, փորձել դրա հաղթահարման ուղիներ գտնել:

«Սա ոչ միայն գենդերային խնդիր է, այլեւ ավելի շատ ազգային անվտանգության խնդիր: Ակնկալիքներ կան, որ ծրագրի իրականացման երկու-երեք տարվա ընթացքում առնվազն 10 տոկոսով կկրճատվի սելեկտիվ աբորտների թիվը, այսինքն՝ 10 տոկոսով կնվազի չծնված աղջիկների թիվը: Բնականաբար, շարունակական են լինելու աշխատանքները, մինչեւ էական փոփոխությունների հասնելը», - եզրափակեց Վ.Ասատրյանը:

Եվ վերջում՝ յուրաքանչյուր հղիություն պետք է ցանկալի լինի՝ անկախ նրանից՝ աղջի՞կ եք, սպասում, թե՞ տղա:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11