Պետական բյուջեի եկամուտները հաջորդ տարի կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, ծախսերն ավելացել են

06.12.2023 11:29
636

 Հայաստանում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի փոփոխված տարբերակով նախատեսվել են 2 տրլն 723 մլրդ դրամ եկամուտներ, 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր:

Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի(փոփոխված տարբերակ) քննարկմանը:

ԱԺ-ում քննարկումից հետո բյուջեի նախագծում ծախսերն ավելացել են 189.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ԼՂ-ի միջպետական վարկի գծով հաշվարկված 144 մլրդ դրամը, ինչպես նաև եկամտային հարկի հիփոթեքի գծով վերադարձի գումարը ծախսերում նախատեսելու հանգամանքով:

«Այսպիսով` պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ՝ նախորդ տարբերակով ներկայացված 2 տրլն 566 մլրդ դրամի փոխարեն: Սա կկազմի ՀՆԱ-ի 24.9 տոկոսը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը վստահեցրեց՝ թեև սրանով ապահովելու են կառավարության ծրագրով 2026 թվականի համար սահմանված 25 տոկոս թիրախի իրագործումը, սակայն  շարունակելու են հարկային ճեղքի կրճատմանն ուղղված  քաղաքականությունը և մինչև 2026 թվականը ապահովելու են տարեկան հավելյալ 0.75 տոկոսային կետով բարելավում:

«Առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրլն 17 մլրդ ծախսերի փոխարեն նախատեսվել է 3 տրլն 206 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ, դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերին: Արդյունքում 2024թ. կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը՝ 2023-ի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով: 2024թ կապիտալ ծախսերի 42 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,-ասաց նախարարը:

Բյուջեի դեֆիցիտը նախնական տարբերակի համեմատ կավելանա շուրջ 142 մլրդ դրամով և կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: Սակայն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվի և կկազմի 48.3 տոկոս: Բացի այդ՝ հայկական դրամով արտահայտված պարտքի կշիռը, նախարարի վստահեցմամբ, կառավարության հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակի կայուն բարելավումը՝ 2024-ին կազմելով շուրջ 44 տոկոս, ինչն էապես կմեղմի պարտքի զգայունությունը փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ:

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

15.09.2026 20:46

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56