Պետականությանդ օրը շնորհավոր, հերոսական Արցախ

02.09.2022 11:36
1218

Սեպտեմբերի 2-ը Արցախի պետականության հաստատման օրն է: 31 տարի առաջ՝ այս օրը Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում հայտարարվեց Հանրապետության անկախությունը և ԽՍՀՄ-ից առանձնացումը: Նույն նստաշրջանում հաստատվեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, որ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Այնուհետև ընտրված խորհրդարանը կազմեց առաջին կառավարությունը: Արցախն ունեցավ պետականության ատրիբուտները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը:

Ավաղ, ռազմի դաշտում կռած հաղթանակները չամրագրվեցին դիվանագիտական սեղանի շուրջ: Պատերազմի նվիրյալներն էին բարձրաձայնում այդ մասին: Մոնթեն զգուշացնում էր՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը: Արցախյան պատերազմի մի այլ հերոս և նահատակ Լեոնիդ Ազգալդյանը հիշեցնում էր՝ ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն:

Բայց մենք սովոր չենք ոչ մեծերին լսել և ոչ էլ պատմությունից դասեր քաղել:

44-օրյա պատերազմը զրոյացրեց Արցախյան առաջին պատերազմի՝ ռազմի դաշտում կռած հաղթանակները: Ոչ միայն վերացավ Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտին, այլև թշնամուն անցավ Հադրութի շրջանը՝ պատմամշակութային եզակի հուշարձաններով, ինչպես և բերդաքաղաք Շուշին: Եվ դա դեռ ամենը չէ: Հակառակորդի ախորժակը բացվել և շարունակում է սադրանքները և ոտնձգությունները՝ շագրենի կաշվի պես փոքրացող Արցախից նոր պատառներ պոկելու մտադրությամբ:

Այսօր, քան երբևէ Արցախի Հանրապետությունը մայր հայրենիքի և աշխարհասփյուռ հայերի աջակցության կարիքն ունի: Կանգնենք նրա կողքին, աջակից լինենք, այլապես վաղն անդառնալիորեն ուշ է լինելու:

Իսկ այսօր պարզապես ասենք՝ պետականության օրդ շնորհավոր, հերոսական Արցախ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40