Պուտինը վերահաստատեց վերջնագիրը Հայաստանին

22.10.2021 11:17
1623

Վալդայ ակումբում իր ելույթում ՌԴ նախագահ Պուտինը կրկին խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» անվանումից ու Արցախի խնդրի հիշատակումից եւ խոսել խորհրդային քարտեզների հիման վրա ՀՀ եւ Բաքվի սահմանազատման ու փոխադարձ ճանաչման մասին, եռակողմ հայտարարությունը ներկայացնելով որպես կարգավորում

Պուտինը Վալդայում կրկնել է հուլիսի 20-ին Ալիեւի հետ հանդիպմանն իր հայտարարությունները։ Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Պուտինն իր աջակցությունն էր հայտնել Արցախը հարակից շրջաններով տարալուծելու Բաքվի ծրագրերին, խուսափելով «Լեռնային Ղարաբաղ» անվանումից, որը ենթադրում է քաղաքական որոշակի կարգավիճակ։ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծվածության եւ կարգավիճակի բացառման ՌԴ դիրքորոշումը այլ բան չէր էլ ենթադրում։ Դրանից հետո Ալիեւը միջազգային հանրությունից պահանջեց չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ Լեռնային Ղարաբաղ արդեն չկա, կա Ղարաբաղ՝ տնտեսական գոտիավորման եւ դրա հիման վրա՝ ներքիան վարչական վերակազմավորման արդյունքում։

«Դեռևս կան կարևոր ասպեկտներ, և մասնավորապես, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար, այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ», ասել է Պուտինը:

Խոսելով սահմանազատման մասին, Պուտինն ասել է․ «Հիմա ամենակարևորը սահմանին տիրող իրավիճակի կարգավորումն է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մենք ուրիշի կարիք չունենք, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ, որովհետև այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան, այո, որովհետև ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Այնտեղ կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում՝ ինչ որ տեղ պետք է ուղղել, ինչ որ տեղ՝ ինչ որ բան փոխանակել (նկատի ունի տարածքները․ խմբ): Միայն այն բանի համար, որ դա ճանաչվի, պարզ է, որ դա ձեռնտու է երկու կողմերին»։

Եռակողմ հայտարարության հիման վրա «երկարաժամկետ կարգավորման» եւ սահմանազատման հարցում փոխզիջումների վերաբերյալ Պուտինի հայտարարությունները վկայում են ԼՂՀ-ից հետո Հայաստանի սահմանների տարալուծման մտադրությունների մասին, առաջնորդելով Բաքվի զինված ներխուժումները ՀՀ տարածք։ Նկատենք, որ Ալիեւը եւ Փաշինյանը Հայաստանին պարտադրվող սահմանազատումը բացատրում են հենց ԽՍՀՄ վարչական քարտեզներով, որոնք գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում։ Թե քարտեզի որ «վարկածները» կկիրառեն ռուսները՝ դժվար չէ ենթադրել։

Այս ամենը վկայում է Ռուսաստանի աշխարհքաղաքական լիակատար տապալումը Կովկասում եւ Հայաստանում։ Ինչ որ փուլում Մինսկի խմբի ներգրավման մասին Պուտինի շաղակրատանքն ընդամենը հաստատում է այս հանգամանքը։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40