Քաջարան. այսպես էլ ապրում ենք

18.05.2018 11:22
3100

Մայիսի 13-ին մի խումբ քաջարանցիներ ցանկացել են հանդիպել «Սյունյաց երկրի» խմբագրի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ոչ խմբագրատանը. քաջարանցիները երկյուղելու հիմքեր ունեին. ըստ նրանց՝ կոմբինատի ղեկավարությունը կապի օպերատորների տեղական կառույցներից ժամանակ առ ժամանակ գաղտնի քաղվածքներ է վերցնում՝ ճշտելու, թե շատ թե քիչ երեւելի քաջարանցիներն ում հետ են հեռախոսային խոսակցություն ունեցել, որից հետո «ռազբորկաներ» սկսում՝ դրանից բխող տխուր հետեւանքներով:

Եվ ահա «սեւ ցուցակներում» չհայտնվելու ու հետապնդումների թիրախ չդառնալու համար նրանք կամեցել են խմբագրի հետ զրուցել ոչ հեռախոսով ու ոչ էլ խմբագրատանը:

Ի՞նչ մտահոգություններ ունեն մեզ այցի եկած քաջարանցիները:

Հայաստանում կատարված իշխանափոխությունից ոգեւորված է աշխատավոր Քաջարանը: Սուգ են ապրում եւ սպասումների մեջ են ղեկավար աշխատողներն ու սալյարկա գողացողները, Երեւանից Քաջարան բերված ձրիակերների նախիրը եւ գործակալները:

Ի դեպ, ըստ նրանց, սալյարկա գողացողներն այսօր լուրջ գործոն են Քաջարանում, նրանք են Քաջարան ներխուժած ասպատակների միակ եւ հուսալի հենարանը:

Ավազակախումբը նրանց միջոցով է մարդկանց վախեցնում, շանտաժ անում:

Նրանց միջոցով են ընտրությունների ժամանակ կեղծիքներ գործում:

Նրանք էին պատասխանատու 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում բարձր թվեր ապահովելու համար: Եվ ապահովել են բարձր թվեր, թեեւ քաջարանցիների մեծագույն մասը դեմ էր սահմանադրական փոփոխություններին:

Նրանց էր Վահեն 2017-ի ապրիլին ուղարկել Կապան, Մեղրի, մերձակա գյուղեր՝ ԱԺ ընտրությունների արդյունքում իր օգտին ձայներ առնելու համար:

Նրանց էր մարզպետն օրեր առաջ (Զարուհի Տոնապետյանի միջոցով) ուղարկել Կապան՝ ցուցարարներին ահաբեկելու համար:

Ըստ մեր զրուցակիցների՝ Քաջարանը Հայաստանի ամենակոռումպացված քաղաքն է: Եվ 2014-ից հետո Քաջարանում անցկացված որեւէ ընտրություն կամ քաղաքական միջոցառում լեգիտիմ չի կարող համարվել:

Քաջարանում ստեղծված է գործակալների մեծ ու կազմակերպված ցանց, որին կնախանձեր անգամ աշխարհի ամենապրոֆեսիոնալ հետախուզական կամ հակահետախուզական ծառայությունը: Նույնիսկ մտերիմներն են վախենում առօրյա զրույցներում միմյանց հետ անկեղծանալ:

Գործակալների արդիական ու տեխնիկապես զինված ցանցի ստեղծման գործում անուրանալի է Զարուհի Տոնապետյանի եւ արհկոմի նախագահ Դավիթի դերակատարությունը:

Գործակալական ցանցի հավաքած տեղեկություններն ամեն օրվա ավարտին հաղորդում են Վահե Հակոբյանին:

Ըստ զրուցակիցների՝ Վահեն տեղեկություններ է հավաքում անգամ իր ընկերներ Պոլոսկովի, Նարեկի, Զարուհու մասին՝ անկառավարելի դառնալու դեպքում այդ տեղեկությունները սեղանին դնելու եւ նրանց դեմ օգտագործելու համար:

Զրուցակիցներից մեկն ուղղակի պոռաց. «Այդ գործակալներին ասացեք, որ իրենք տղա չեն, իրենք ընդամենը գործ տվողներ են եւ պատասխան են տալու Վահեից հետո»:

Ըստ մեր զրուցակիցների՝ Քաջարանում իսկապես լուրջ խնդիր է սալյարկա գողացողների գործոնը:

Երբ 2014-ին ավազակախումբը եկավ Քաջարան, Վահեն նրանց հայտնաբերեց եւ գործերն ուղարկեց իրավապահներին, քրեական գործ հարուցվեց:

Շատ շուտով, սակայն, հաշվի առնելով սալյարկա գողացողների բացառիկ պրոֆեսիոնալիզմը, Վահեն նրանց թույլատրեց շարունակել նույն գործը, բայց իր հովանու ներքո:

Կարճվեց հարուցված քրեական գործը, գրեթե բոլորը պաշտոններ ստացան…

Ըստ զրուցակիցների՝ օրական մոտ քսան տոննա սալյարկայի գողություն է կատարվում, որից (Վահեի գիտությամբ) փայ ունեն մարզի իրավապահ համակարգի բազմաթիվ պատասխանատուներ: Վահեի անձնական քմահաճույքներին չենթարկվող իրավապահները զրկվում են «դոլյայից»:

Իսկ նրանք, ովքեր սալյարկայի գողությամբ զբաղվում են առանց Վահեի գիտության, քրեական գործերի թիրախ են դառնում: Զրուցակիցներիս պնդմամբ՝ Վահեի օրերում նման «մեղքի» համար տասը քաջարանցի է ուղարկվել Գորիսի բանտ:

Վահեն «ազնիվ» մարդ է, նա չի ասում մի գողացեք, նա ասում է՝ առանց ինձ մի գողացեք, թե չէ կգնաք Գորիսի բանտ (հանդիպման մասնակիցները թվարկեցին Գորիսի բանտում գտնվող քաջարանցիների անունները):

Քաջարանում լուրջ խնդիր է աշխատավարձերի հարցը: Մեծ թվով հանքագործներ ստանում են 90-ից 200 կամ 300 հազար դրամ աշխատավարձ, իսկ Մհեր Պոլոսկովը՝ 20 մլն դրամ, Նարեկը՝ մի քիչ դրանից պակաս, Զարուհին՝ մի քանի մլն դրամ:

Նրանք, ովքեր փորձում են բողոքել կամ դժգոհել՝ մեկ պատախան են ստանում. «Չես ուզում՝ հեռացիր»: 

Բոլորովին այլ սկզբունքով են վարձատրվում Վահեի, Պոլոսկովի, Նարեկի, Զարուհու շները, որ եկել են Երեւանից: Նրանց թիվը, որքան էլ զարմանալի է, մի քանի հարյուրի է հասնում, զբաղեցնում են հայտնի պրոֆիլակտորիան, զբաղեցնում են Քաջարանի երկու հյուրանոցը, զբաղեցնում են Կապանի «Լեռնագործ» հյուրանոցի վերջին հարկերը (որ վերջերս են խլել օրինական տիրոջից), գիշերում են՝ ձրի, սնվում են՝ ձրի, Երեւան են գնում գալիս՝ ձրի, բայց եւ յուրաքանչյուրը մեկ մլն դրամից պակաս չի ստանում:

Նրանք սովորաբար չեն աշխատում, նրանք ընդամենը մեկ ֆունկցիա ունեն՝ յուրաքանչյուրն իր տեղում եւ իր ոլորտում պետք է հսկի տեղացի աշխատողներին, հատկապես կապանցիներին…

Քաջարանում երբեք այսպես սրված չի եղել բնապահպանական խնդիրը:Կոռուպցիան, թալանը, ըստ քաջարանցիների, հասել են հեքիաթային մակարդակի:

Երեք անգամ ավելացրել են հանքաքարի հանույթը, բայց երեք անգամ էլ պակասեցրել Մաքսիմ Հակոբյանի օրերում պետությանը վճարած հարկերի չափը:

Հայաստանի միակ քաղաքն է Քաջարանը, ուր թավշյա հեղափոխությունից հետո շարունակում են վխտալ անասնական հայացքով թիկնապահները: Քաջարանը երեւի միակ քաղաքն է, որտեղ պաշտոնյաների մեծ մասը հայերեն տառերին ամբողջությամբ չի տիրապետում, որտեղ պաշտոնյաների զգալի մասի դիպլոմները կեղծ են՝ բերված Օմսկից: Եվ, այդ ամենով հանդերձ, Քաջարանն անհամբերությամբ սպասում է, որ ազգային զարթոնքն իր կոնկրետ ու գործնական պտուղները կտա նաեւ Հայստանի հանքարդյունաբերության մայրաքաղաք Քաջարանում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01