«Քաջարանց»ՓՀԷԿ-ի նախագիծը հակասում է օրենքին

09.06.2014 23:12
1983

«Արեւ եւ Ջուր» ՍՊ ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Քաջարանց» ՓՀԷԿ-ի նախագիծը:

«Քաջարանց» ՓՀԷԿ-ը  նախատեսվում է կառուցել  ՀՀ Սյունիքի մարզում Քաջարանց գետի վրա: ՓՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը 3081ԿՎտ է, տարեկան կարտադրվի 9.825 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Ըստ նախագծի` «Քաջարանց» ՓՀԷԿ-ի շինարարության արդյունքում շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասը կկազմի 342.269 դրամ/տարի, իսկ բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը` 2800,0 հազար դրամ:

Համաձայն նախագծի` ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքների արդյունքում կհատվի մի քանի թուփ, իսկ շինարարության ավարտին կտնկվի 10` տվյալ տեղանքում լավ աճող ծառ: Էկոլոգիական թողքի, բնության հատուկ պահպանվող տարածքների մասին նախագծում ոչինչ ասված չէ: Փոխարենը, ազդեցության կանխարգելմանը, մեղմացմանը եւ  նվազեցմանն ուղղված միջոցառումների ցանկում նշված է. «...խողովակաշարի անցկացման գործընթացին մասնակից դարձնել բուսաբան-մասնագետների` հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող բուսատեսակներ հանդիպելու դեպքում դրանք համապատասխան այլ աճելավայրեր անվնաս տեղափոխումը ապահովելու նպատակով»:

Նախագիծը չի բավարարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին. «Փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի՝ նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում եւ գնահատում կլիմայական պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձեւաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի նկատմամբ…»: Հաշվի առնելով վերոնշյալը` Բնապահպանության նախարարությունը պետք է մերժի «Քաջարանց» ՓՀԷԿ-ի նախագծի փորձաքննության անցկացումը նման տեսքով:

ecolur.org, 6 հունիսի 2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40