Քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծն ընդունվեց

30.03.2020 17:04
1194

Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, նակամակագրությունների շրջանակը։

Նախագիծը խորհրդարանում քննարկվեց թեժ մթնոլորտում։ «Սա ժողովրդավարության հետընթաց է», - քննադատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը: Ես ուզում եմ ասել, որ Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու. այն հսկայական ռեսուրսները, որ Դուք ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին` Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար», - նշեց նա:

Ի՞նչ երաշխիք, որ մեկ կենտրոնում հավաքագրված քաղաքացիների տվյալներն արտակարգ դրությունից հետո նրանց դեմ չեն օգտագործվի, մտահոգված էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

«Համաճարակի տարածումը կանխելու նպատակով սա զրոյական նշանակություն ունի», - հայտարարեց խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։

«Երբ հարց կբացվի, որ բա չեք վստահում, բա վստահության հարց է, ի չարս չի օգտագործվի, վստահեք, գիտեք` ամբողջ կառավարությունը, ամբողջ իշխող խմբակցությունը, բոլորն ունեն Signal, Viber, WhatsApp ծրագրերը և դրանով են երկրի ներսում խոսում, ինչո՞ւ, բա դուք չե՞ք վստահում ձեր համակարգերին, ինչո՞ւ եք այդ համակարգերով խոսում», - ասաց Մարուքյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ ստեղծվելիք կենտրոնում կհավաքագրվեն բոլոր բաժանորդների տվյալները, սակայն կվերահսկվի վարակվածի և նրա հետ կոնտակտ ունեցած անձանց տեղաշարժը։ Շեշտեց` հեռախոսազանգերի բովանդակությունը հասանելի չի դառնա։

Հատկապես հեռախոսազանգերի ու նամակագրությունների շարժը հսկելը անհասկանալի էր նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության համար։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ էր մտահոգված. - «Ինձ, օրինակ, գուցե նաև գործընկերներիս հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալը, տեղեկատվությունը, թե երկու մարդ` մեկը` Նորքի Մասիվից, մեկը` Հարավ-արևմտյան թաղամասից, երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել»:

Իշխող խմբակցությունից, Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ հարցեր ուներ։

«Վարակակրի հետ կոնտակտավորները կարող են վարակվել խանութում, փողոցում, զանգերը դեռ միմյանց հետ շփվելու ցուցանիշ չեն», - ասաց պատգամավորը, ապա հավելեց. - «Էպիդեմիոլոգիական շղթան կամ կոնտակտավորների հայտնաբերման տեսակետից սա, վստահեցնում եմ ձեզ, զրոյական էֆեկտ ունի, եթե մեկ օրից ավելի է անցնում կոնտակտավորի հայտնաբերելու ժամանակը»:

Կառավարության այս նախագիծը քվեարկության կդրվի այսօր։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկելու։ Իշխող խմբակցության դիրքորոշումը դեռ հայտնի չէ:

«Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կքվեարկի դեմ», - հայտարարեց Մարուքյանը:

«Ամենամեծ ռիսկն այս դահլիճում է այսօր` 132 պատգամավոր ժամերով փակված մի տեղ: Այս նախագիծն առավել մեծ պրոբլեմներ է առաջացնելու, և ուղղակի չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել»:

Կառավարության այս նախագծին դեմ քվեարկեցին ընդդիմադիր խմբակցությունները։ Նախագիծն ընդունվեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության ձայներով։ Կողմ էր 57 պատգամավոր, դեմ՝ 24, 1՝ ձեռնպահ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց՝ նախագիծը հարցն ամբողջությամբ չի լուծելու, քաղաքացիների տեղաշարժի վերաբերյալ հավաքագրված տեղեկություները ոչնչացնելու հետ կապված առաջարկներ կներկայացնեն մինչև երկրորդ ընթերցման քննարկում։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40